041.0016.170114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
17 հունվարի 2014 թվականի N 16-Ա
 
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. «Ինտերռիմինի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Սեբաստիա 3 ա հասցեում գտնվող հանրակացարանում, ինչպես նաև Երևանի այլ հանրակացարաններում բնակվող, Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և, որպես շահառու, բնակապահովման ծրագրերում ընդգրկված անձանց բնակապահովման հարցը քննարկելու և լուծման ուղիներ փնտրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` քառամսյա ժամկետում`
1) ճշգրտել Երևանի Սեբաստիա 3 ա հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող` սույն որոշման 1-ին կետում նշված անձանց ցուցակը, ուսումնասիրել զբաղեցրած տարածքները, բազմակողմանի քննարկել տարածքների դիմաց փոխհատուցման հարցը և ներկայացնել առաջարկություններ.
2) քննարկել այլ հանրակացարաններում բնակվող և բնակության հետ կապված խնդիրներ ունեցող (Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից արձանագրված), սույն որոշման 1-ին կետում նշված անձանց բնակապահովման հարցերը և ներկայացնել առաջարկություններ:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2014 թվականի հունվարի 17-ի
N 16-Ա որոշման
 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
 
     Ա. Մարկոսյան       -  ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
                           կառավարման վարչության պետի տեղակալ
                           (աշխատանքային խմբի ղեկավար)
                        
     Ա. Թառլամազյան     - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի 
                          կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի 
                          կառավարման քաղաքականության վարչության պետ
 
     Ա. Սարգսյան        - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
                          կառավարման վարչության աշխատակազմի իրավաբանական 
                          վարչության պետ
                        
     Ա. Օհանյան         - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի 
                          կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի 
                          տնօրինման վարչության պետ
                        
     Ն. Մուրազյան       - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի 
                          կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի 
                          կառավարման քաղաքականության վարչության պետական 
                          գույքի քաղաքականության և ծրագրերի մշակման բաժնի 
                          պետ
                        
     Գ. Սարգսյան        - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի 
                          կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի 
                          տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և 
                          հաշվառման բաժնի պետ
                          
     Մ. Ուլիխանյան      - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի 
                          իրավաբանական վարչության իրավական ակտերի 
                          սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ
                        
     Ռ. Գաբրիելյան      - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի 
                          կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի 
                          կառավարման քաղաքականության վարչության պետական 
                          գույքի քաղաքականության և ծրագրերի մշակման բաժնի 
                          գլխավոր մասնագետ
                        
     Մ. Սարգսյան        - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
                          կառավարման վարչության աշխատակազմի իրավաբանական 
                          վարչության հայցապահանջների և իրավական ակտերի 
                          բաժնի գլխավոր մասնագետ
                          
     Ռ. Մինասյան        - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի 
                          պետական կոմիտեի աշխատակազմի հաշվառման և 
                          հողաշինարարության վարչության հողաշինարարության 
                          բաժնի գլխավոր մասնագետ
                          
     Կ. Մանուչարյան     - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն 
                          պետական ծառայության փախստականների հարցերի բաժնի 
                          պետ
                          
     Հ. Դերձյան         - «Ինտերռիմինի» ՍՊԸ-ի իրավաբան