Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0020.210114

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունվարի 2014 թվականի N 20-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստում ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին հետամուտ լինելու համար ստեղծված համատեղ հանձնախմբի առաջին նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի հունվարի 25-27-ը Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Ա. Սիմոնյանինը, Ա. Սարուխանյանինը և Դ. Ստեփանյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Գ. Մելքոնյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2014 թվականի հունվարի 21-ի

N 20-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-27-Ը ԹԵՀՐԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Սիմոնյան        - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի

                         տեղակալ (պատվիրակության ղեկավար)

 

    Ա. Սարուխանյան     - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի

                         օգնական

 

    Դ. Ստեփանյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                         աշխատակազմի վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ

 

    Գ. Մելքոնյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         սահմանակից երկրների վարչության խորհրդական

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.01.2014
N 20-Ա
Որոշում