Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՍՈՎԵՏԱԿԱՆԻ ԵՎ ՓՇԱՏԱՎԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՍՈՎԵՏԱԿԱՆԻ ԵՎ ՓՇԱՏԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐ ...

 

 

040.0452.030799

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» հուլիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 1999 թվականի թիվ 452

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՍՈՎԵՏԱԿԱՆԻ ԵՎ ՓՇԱՏԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Արմավիրի մարզի Սովետականի և Փշատավանի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 102885 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արմավիրի մարզի Սովետականի և Փշատավանի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 3-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թվականի

հուլիսի 3-ի N 452 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված

Արմավիրի մարզի Սովետականի և Փշատավանի գյուղական

համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների

նախապատրաստման և անցկացման հետ

 

_________________________________________________________________

     NN                     Ծախսերը                        Գումարը

     ը/կ                                                   (դրամ)

_________________________________________________________________

     1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                       30000

 

այդ թվում`

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

         նախագահի տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ         30000

 

     2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ         8400

 

     3.  Կապի ծառայության վճարներ                            1000

 

     4.  Տրանսպորտի ծառայության վճարներ                      5000

                                                                 

     5.  Գրասենյակային ծախսեր                                1000

_________________________________________________________________

           ընդամենը                                         45400

 

2 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

         (2x45400)                                          90800

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

         (2302 ընտրող + 2302 x 0,05) x 5 դրամ              102885

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.07.1999
N 452
Որոշում