Սեղմել Esc փակելու համար:
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0454.030799

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» հուլիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 1999 թվականի թիվ 454

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1999 թվականի հունիսի 12-ի կարկտահարության և պտտահողմի հետևանքով Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի շենքերին ու շինություններին պատճառված վնասները վերացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սառնաղբյուր գյուղի շենքերի ու շինությունների տանիքապատման աշխատանքներն իրականացնելու համար Շիրակի մարզպետարանին հատկացնել 4050000 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Շիրակի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն աղետի հետևանքների վերացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 3-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.07.1999
N 454
Որոշում