031.0006.250114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՊՐԱՀԱ (ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Հաստատել 2014 թվականի հունվարի 29-ից 31-ը ներառյալ պետական այցով Պրահա (Չեխիայի Հանրապետություն) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`
Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահ
Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարար
էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Վահրամ ԱՎԱՆԵՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար
Դերենիկ ԴՈՒՄԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության առողջապահության
նախարար
Արմեն ԵՐԻՑՅԱՆ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների
նախարար
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Աշոտ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ
Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ
Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Վարուժան ՆԵՐՍԵՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական
Արման ՍԱՂԱԹԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի
քարտուղար
Ծովինար ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
արտաքին կապերի վարչության պետ
Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
հասարակայնության և տեղեկատվության միջոցների
հետ կապերի վարչության պետ
Արմեն ԳԻՉՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
արարողակարգի բաժնի պետ
Արմեն ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
արարողակարգի բաժնի պետի տեղակալ (հունվարի 9-ից
12-ը և 27-ից 31-ը)
Էդվարդ ՍՏԵՓԱՆՅԱՆ «Պետական արարողակարգի ծառայություն»
գործակալության աշխատակից (հունվարի 27-ից 31-ը)
Վաչագան ՂԱԶԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության պետի առաջին տեղակալ
Գրիգորի ՀԱՅՐԱՊԵՏՈՎ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության պետի տեղակալ, 1-ին բաժնի պետ
Գրիգորի ԱՌԱՔԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության աշխատակից
Հովհաննես ՎԱՐԴԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության աշխատակից
Գարիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության աշխատակից
Կարո ԿԱՐԱՊՈՂՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության
ծառայության աշխատակից (հունվարի 9-ից 12-ը և
27-ից 31-ը)
Նարեկ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի
քարտուղարի օգնական
Կարեն ԱԶԱՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օպերատոր
Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օպերատոր
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի լուսանկարիչ
Տիգրան ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
աշխատակից
Գևորգ ԱԼԹՈՒՆՅԱՆ Հանրային հեռուստաընկերության թղթակից
Արկադի ԳՐԻԳՈՐՅԱՆ «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից
Շաքե ՂԱԶԱՐՅԱՆ «Արմնյուզ» հեռուստաընկերության թղթակից
Քրիստինե ԱԼԱԳՈՒԼՅԱՆ «Շանթ» հեռուստաընկերության թղթակից:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ և ներկայացուցչական ծախսեր), լրատվության միջոցների աշխատակիցների գիշերավարձի (օրապահիկը` լրատվության միջոցների հաշվին), ինչպես նաև պատվիրակության անդամների տրանսպորտի, մուտքի արտոնագրերի և ապահովագրության ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարների, Արմավիրի և Վայոց ձորի մարզպետների, կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի, արտաքին գործերի նախարարության, պետական պահպանության ծառայության և «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության հաշվին:
Պատվիրակության ճանապարհածախսը, ներառյալ Ա. Ղահրամանյանի Երևան - Պրահա-Երևան և Երևան-Պրահա ինքնաթիռի տոմսերի արժեքը, վճարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Պրահա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2014 թվականի հունվարի 29-ին կազմակերպել Երևան-Պրահա, հունվարի 31-ին` Պրահա-Երևան հատուկ չվերթերը:
25 հունվարի 2014 թվականի
ՆԿ-6-Ա