Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

24 հունիսի 1999 թվականի N 35

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. ՀՀ նախարարություններին և գերատեսչություններին` մեկամսյա ժամկետում ՀՀ տարածքային կառավարման նախարարին ներկայացնել տվյալ ոլորտում գործադիր իշխանության հանրապետական տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ցանկը:

ՀՀ տարածքային կառավարման նախարար Խ. Հարությունյանին` եռամսյա ժամկետում համապատասխան նախարարների հետ համատեղ քննարկել ստացված նյութերը և ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման միջև լիազորությունների տարանջատման մասին:

2. ՀՀ տարածքային կառավարման նախարար Խ. Հարությունյանին` տասնօրյա ժամկետում ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել հանրապետական սելեկտորային խորհրդակցության անցկացման կարգը և մասնակիցների կազմը:

3. ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, ՀՀ արդարադատության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ճյուղային նախարարությունների հետ համատեղ ՀՀ կառավարություն ներկայացնել տնտեսության առանձին ճյուղերի նորմատիվային փաստաթղթերի ցանկը և դրանց վերանայման ժամանակացույցը:

4. ՀՀ արդարադատության նախարարությանը, էկոնոմիկայի նախարարությանը, ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, սերտիֆիկացման և չափաբանության վարչությանը` մինչև 1999 թվականի օգոստոսի 15-ը ՀՀ կառավարություն ներկայացնել տնտեսական գործունեության առանձին տեսակների լիցենզավորման մասին մոդելային օրենքի նախագիծը:

5. ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, սերտիֆիկացման և չափագիտության վարչության հետ համատեղ մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների, աշխատանքների (ծառայությունների) նոր ցանկը:

6. ՀՀ տարածքային կառավարման նախարար Խ. Հարությունյանին` ձեռնարկել միջոցներ տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների պատշաճ մակարդակով կազմակերպման և անցկացման, ինչպես նաև ընտրությունների օրինականության ապահովման համար և ընթացքի մասին պարբերաբար տեղեկացնել ՀՀ կառավարությանը:

7. ՀՀ ֆինանսների նախարարությանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, ՀՀ պետական եկամուտների նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ պետական բարձրաստիճան պաշտոնյաների (ՀՀ վարչապետին, ՀՀ նախարարներ, նրանց տեղակալներ, ՀՀ գերատեսչությունների ղեկավարներ, նրանց տեղակալներ, Երևանի քաղաքապետ, մարզպետներ, նրանց տեղակալներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ և այլն) եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման մասին.

բ) երկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել հարկային և մաքսային օրենսդրության կատարելագործման հայեցակարգը:

8. ՀՀ ֆինանսների նախարարությանը` պարբերաբար հրապարակել ՀՀ վարչապետի 1999 թվականի մարտի 31-ի «Պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների արդյունավետ կառավարման գործընթացի ապահովման միջոցառումների մասին» N 187 որոշման մեջ նշված «Հայկական ատոմակայան», «Երևանի ՋԷԿ», «Հայէներգո», «Մետրոպոլիտեն», «Ոռոգում», «Հայկական ավիաուղիներ», «Բարձրավոլտ էլեկտրացանց», «Երևանի էլեկտրացանց», «ՀՀ երկաթուղու փոխադրություններ», «ՀՀ երկաթուղու փոխադրումներ», «ՀՀ երկաթուղու շարժակազմ», «Հայջրմուղկոյուղի», «Ջրմուղ-կոյուղի» Ընկերությունների 1998 թվականի տարեկան և 1999 թվականի ընթացիկ գործունեության ֆինանսական հսկողության մոնիտորինգի արդյունքները:

9. ՀՀ սեփականաշնորհման նախարարությանը`

ա) լայնորեն կիրառել պետական գույքի մասնավորեցման այն ձևերը, որոնք հնարավորություն կտան իրականացնել ծրագրային սեփականաշնորհում, ապահովելով ներդրումների իրականացում և աշխատատեղերի ստեղծում` առաջնահերթությունը տալով արտահանումունակ արտադրանք թողարկող ձեռնարկություններին:

բ) ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ 15-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ սեփականաշնորհման ռազմավարություն մշակող հանձնաժողով ստեղծելու մասին:

10. ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում

ա) ՀՀ սեփականաշնորհման նախարարությանը տրամադրել արտահանումունակ ձեռնարկությունների ցանկը:

բ) ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ պետության կողմից արտահանման խրախուսման հիմնական ուղղությունների մասին:

11. ՀՀ ֆինանսների նախարարությանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, ՀՀ սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ սեփականատերերի կողմից արտադրական հզորությունների չօգտագործման համար նրանց պատասխանատվությունը տնտեսական լծակների գործադրմամբ (այդ թվում հարկային) բարձրացնելու մասին:

12. ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել գյուղատնտեսական մթերքների արտադրության, վերամշակման, իրացման կազմակերպման պետական աջակցության ծրագիրը:

13. ՀՀ ֆինանսների նախարարությանը` քսանօրյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել տեղեկատվություն ՀՀ կառավարության 1998 թվականի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշման կատարման ընթացքի մասին:

14. ՀՀ էներգետիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել էներգետիկ համակարգում կորուստների, արտադրական և ընդհանուր ծախսերի վերանայմանն ուղղված միջոցառումների օրացուցային պլանը:

15. ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման և ոռոգման ջրի կորուստների կրճատման ծրագիրը:

16. ՀՀ նախարարներին` 15-օրյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ հարկային ապառքների կրճատմանն ուղղված գործողությունների օրացուցային պլանի վերաբերյալ:

17. ՀՀ նախարարություններին` ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն օտարերկրյա վարկերի օգտագործման արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

18. ՀՀ ֆինանսների նախարարությանը` 7-օրյա ժամկետում ՀՀ Կառավարություն ներկայացնել առաջարկություններ օտարերկրյա վարկերի օգտագործման համալիր ուսումնասիրություններ անցկացնելու վերաբերյալ:

19. ՀՀ նախարարություններին` 15-օրյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ՀՀ կառավարություն ներկայացնել ՀՀ 1999 թվականի պետական բյուջեի ծախսերի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու, ապօրինությունները, չարաշահումները և վատնումները վերացնելու վերաբերյալ առաջարկություններ:

20. ՀՀ ֆինանսների նախարարությանը` ՀՀ նախարարություններում և գերատեսչություններում իրականացնել 1999 թվականի առաջին կիսամյակի ընթացքում բյուջետային միջոցների նպատակային օգտագործման ստուգումներ` արդյունքների մասին հայտնելով ՀՀ կառավարությանը:

21. ՀՀ տարածքային կառավարման նախարար Խ. Հարությունյանին, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Շ. Կարամանուկյանին` մեկամսյա ժամկետում, խորհրդակցելով համապատասխան նախարարների հետ ՀՀ վարչապետին ներկայացնել Երևան քաղաքի մասին, հակամենաշնորհային քաղաքականության մասին, պետական ծառայության մասին, բնական ռեսուրսների օգտագործման մասին, ստուգումների մասին, մթերքի և պարենային ապահովման մասին, աղետի գոտու վերականգնման ծրագրի մասին և այլ օրենքների նախագծերի, տեղական ինքնակառավարման մասին, բաժնետիրական ընկերությունների մասին, համատիրությունների մասին և այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, հողային և բնակարանային նոր օրենսգրքերի մշակման և ՀՀ կառավարություն ներկայացման ժամանակացույցը:

22. ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, ՀՀ ֆինանսների նախարարությանը` «ՀՀ 2000 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ միասին ՀՀ կառավարություն ներկայացնել հանրապետության սոցիալ- տնտեսական զարգացման միջինժամկետ ծրագիրը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.06.1999
N 35
Արձանագրային որոշում