041.0028.300114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2014 թվականի N 28-Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերին համապատասխան`
1. Հաստատել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շուրջ բանակցություններ վարող հայկական պատվիրակության անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Լիազորել հայկական պատվիրակության ղեկավարին բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել համապատասխան փաստաթղթեր:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2014 թվականի հունվարի 30-ի
N 28-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
(հայկական պատվիրակության ղեկավար)
Ս. Սիմոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
վարչության գլխավոր մասնագետ
Կ. Գասպարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
միջազգային համագործակցության վարչության պետ
Հ. Գասպարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտաքին
աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և
դրամաշնորհային միջոցների ֆինանսական ծրագրավորման
վարչության պետ
Ժ. Ասատրյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ
ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ
Ա. Մարության - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական
պարտքի կառավարման վարչության հաշվառման և
սպասարկման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
Ն. Նիկողոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն
քաղաքականության վարչության պետ
Պ. Քարամյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի քարտուղարության պետի տեղակալ
Ս. Մակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի նախադպրոցական և միջնակարգ կրթության
քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի
պետ