Սեղմել Esc փակելու համար:
«ԻՆՍՏԻԳԵՅԹ ՌՈԲՈՏԻՔՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՆՍՏԻԳԵՅԹ ՌՈԲՈՏԻՔՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ...

 

 

040.0076.030214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 2014 թվականի N 76-Ա

 

«ԻՆՍՏԻԳԵՅԹ ՌՈԲՈՏԻՔՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ինստիգեյթ Ռոբոտիքս» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, Ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող` մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ինստիգեյթ Ռոբոտիքս» փակ բաժնետիրական ընկերությանը (պետական ռեգիստրի վկայական` 03 Ա 936221, գրանցման համար` 264.120.786221) տրամադրել «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում շահագործողի թույլտվություն (այսուհետ` շահագործողի թույլտվություն)` ռոբոտաշինության, այդ թվում` կրթական և արդյունաբերական նշանակություն ունեցող անօդաչուների արտադրության իրականացման համար:

2. Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանել 3 տարի` երկարաձգելու հնարավորությամբ:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշմամբ սահմանված կարգով «Ինստիգեյթ Ռոբոտիքս» փակ բաժնետիրական ընկերության և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագրի կնքումից հետո 3-օրյա ժամկետում «Ինստիգեյթ Ռոբոտիքս» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել շահագործողի թույլտվության վկայական.

2) շահագործողի թույլտվության վկայականի պատճենը մեկօրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին.

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում վարել և հրապարակել շահագործողներին տրված թույլտվությունների ռեեստր:

4. Սահմանել, որ ռեեստրի առկայությունը հիմք է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ շահագործողին տրամադրված արտոնությունները կիրառելու համար:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.01.2014
N 76-Ա
Որոշում