040.0056.310114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունվարի 2014 թվականի N 56-Ն
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Հավելված N 11
ՀՀ կառավարության
2014 թվականի հունվարի 16-ի
N 56-Ն որոշման
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Ե ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՏԵՍԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Արտադրանքի որակի ապահովման վրա հիմնված տեսակի համապատասխանությունը համապատասխանության գնահատման ընթացակարգի մի մասն է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ և 5-րդ կետերով սահմանված պարտականությունները և միայն իր պատասխանատվության ներքո երաշխավորում և հայտարարում է, որ տվյալ արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում նկարագրված տեսակին և բավարարում է վերջինիս նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:
2. Արտադրողը վերջնական արտադրանքի տեխնիկական հսկողության և արտադրանքի փորձարկման համար գործածում է սույն ընթացակարգի 3-րդ կետով սահմանված որակի հաստատված համակարգ, որը և ենթակա է հսկողության, ինչպես սահմանված է 4-րդ կետով:
3. Արտադրողն իր հայեցողությամբ նշանակված մարմին հայտ է ներկայացնում տվյալ արտադրանքի համար.
1) որակի համակարգի գնահատման համար հայտը ներառում է տեղեկություններ հետևյալի մասին`
ա. արտադրողի անվանումը և գտնվելու վայրը, իսկ այն դեպքում, երբ հայտը ներկայացվում է լիազոր ներկայացուցչի կողմից` նրա անունը և բնակության վայրը,
բ. գրավոր հայտարարագիր, որ նույն հայտը չի ներկայացվել մեկ այլ նշանակված մարմին,
գ. արտադրանքի նախատեսված տեսակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն,
դ. որակի համակարգի վերաբերյալ փաստաթղթեր,
ե. հաստատված տեսակի վերաբերյալ տեխնիկական փաստաթղթեր և արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատի պատճենը.
2) որակի համակարգն ապահովում է արտադրանքի համապատասխանությունն արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում ներկայացված տեսակին և բավարարում է դրա նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները.
3) արտադրողի կողմից ընդունված բոլոր տարրերը, պահանջները և դրույթները պետք է փաստաթղթավորել համակարգված և պատշաճ` գրավոր քաղաքականությունների, ընթացակարգերի և հրահանգների տեսքով: Որակի համակարգի փաստաթղթերը ենթադրում են որակին առնչվող ծրագրերի, պլանների, ձեռնարկների և գրանցումների միատեսակ մեկնաբանություններ և պետք է ներառի համարժեք նկարագրություն`
ա. արտադրանքի որակին առնչվող պատասխանատվությունների և իրավասությունների կազմակերպչական կառուցվածքի ու որակի նպատակների,
բ. արտադրությունից հետո իրականացվող փորձաքննությունների և փորձարկումների,
գ. որակին վերաբերող գրառումների, ինչպես, օրինակ, իրականացված տեխնիկական հսկողության հաշվետվության, փորձարկման տվյալների, տրամաչափարկման (կալիբրավորման) տվյալների, աշխատակազմի որակավորման մասին հաշվետվությունների,
դ. որակի համակարգի արդյունավետ գործունեության մոնիթորինգի միջոցների.
4) նշանակված մարմինը գնահատում է որակի համակարգը` որոշելու համար, թե, արդյոք, այն բավարարում է սույն ընթացակարգի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված պահանջները: Այն ենթադրում է համապատասխանություն նշված պահանջներին, այսինքն, որակի համակարգի տարրերը պետք է համապատասխանեն փոխկապակցված ստանդարտների և (կամ) տեխնիկական մասնագրերի համապատասխան դրույթներին.
5) ի լրումն որակի կառավարման համակարգերում ունեցած փորձին` աուդիտ իրականացնող թիմում պետք է լինի համապատասխան արտադրանքի ոլորտի և տեխնոլոգիաների գնահատման փորձառությամբ և տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջների իմացությամբ առնվազն մեկ անդամ.
6) աուդիտի գործընթացը ներառում է գնահատման այցելություն արտադրողի տարածք: Աուդիտ իրականացնող թիմը վերանայում է սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունում նշված տեխնիկական փաստաթղթերը, որոնք կհաստատեն, որ արտադրողը կարող է նույնականացնել տեխնիկական կանոնակարգի համապատասխան պահանջները և իրականացնել անհրաժեշտ փորձաքննություն` նշված պահանջներին արտադրանքի համապատասխանությունն ապահովելու նպատակով.
7) որոշումը ծանուցվում է արտադրողին: Ծանուցման մեջ նշվում է աուդիտի եզրակացությունը և գնահատման հիմնավորված որոշումը.
8) արտադրողը պարտավորվում է իրականացնել հաստատված որակի համակարգից բխող պարտականությունները և պահպանել դրանց համարժեքությունն ու արդյունավետությունը.
9) արտադրողը որակի համակարգը հաստատող նշանակված մարմնին տեղեկացնում է հաստատված որակի համակարգում նախատեսված բոլոր փոփոխությունների մասին.
10) նշանակված մարմինը գնահատում է առաջարկվող բոլոր փոփոխությունները և որոշում ընդունում այն մասին, թե արդյոք փոփոխված որակի համակարգը կշարունակի բավարարել սույն ընթացակարգի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված պահանջները, թե անհրաժեշտ է իրականացնել վերագնահատում.
11) նա ծանուցում է արտադրողին իր որոշման մասին: Ծանուցման հետ ներկայացվում են փորձաքննության եզրակացությունը և գնահատման հիմնավորված որոշումը:
4. Նշանակված մարմնի պատասխանատվությամբ իրականացվող հսկողության նպատակը համոզվելն է, որ արտադրողն ամբողջովին կատարում է հաստատված որակի համակարգից բխող պարտականությունները.
1) գնահատման նպատակով արտադրողը թույլ է տալիս նշանակված մարմնին մուտք գործել արտադրության, տեխնիկական հսկողության, փորձարկումների և պահեստավորման տարածքներ և վերջինիս տրամադրում է բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, մասնավորապես`
ա. որակի համակարգի փաստաթղթեր,
բ. որակի վերաբերյալ գրառումներ, ինչպես, օրինակ, տեխնիկական հսկողության հաշվետվություններ և փորձարկման, տրամաչափարկման (կալիբրավորման) ու ներգրավված աշխատողների որակավորման տվյալներ.
2) նշանակված մարմինը պարբերաբար պետք է իրականացնի աուդիտ` ստուգելու համար, թե, արդյոք, արտադրողը պահպանում և կիրառում է որակի համակարգը և արտադրողին պետք է տրամադրի հաշվետվություն աուդիտի արդյունքների մասին.
3) նշանակված մարմինը կարող է նաև անսպասելի այցելել արտադրողին: Այդ տեսակ այցելությունների ժամանակ, անհրաժեշտության դեպքում, նա կարող է իրականացնել կամ պատվիրել արտադրանքի փորձարկումներ, որպեսզի պարզի, թե, արդյոք, որակի համակարգը պատշաճ կերպով է գործում: Նշանակված մարմինը տրամադրում է արտադրողին հաշվետվություն այցելության արդյունքների մասին, իսկ փորձարկումների իրականացման դեպքում նաև` փորձարկման արձանագրությունը:
5. Արտադրողը յուրաքանչյուր արտադրանքին մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջվող համապատասխանության ազգային նշանը և սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված նշանակված մարմնի պատասխանատվության ներքո` վերջինիս նույնականացման ծածկագիրը, եթե արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին և համապատասխանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում ներկայացված տեսակին.
1) արտադրողն արտադրանքի յուրաքանչյուր մոդելի համապատասխանության համար կազմում է համապատասխանության մասին գրավոր հայտարարագիր, որը պետք է հասանելի լինի պետական կառավարման մարմիններին արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում: Համապատասխանության մասին գրավոր հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնել այն արտադրանքի մոդելը, որի համար այն կազմվել է.
2) համապատասխանության մասին գրավոր հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:
6. Արտադրողը, արտադրանքի շուկայահանումից հետո առնվազն 10 տարվա ընթացքում ապահովում է հետևյալ փաստաթղթերի հասանելիությունը պետական կառավարման մարմիններին`
ա. սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը,
բ. սույն ընթացակարգի 3-րդ կետի 9-11-րդ ենթակետերում նշված հաստատված փոփոխությունները,
գ. նշանակված մարմնի կողմից սույն ընթացակարգի 3-րդ կետի 9-11-րդ ենթակետերում, 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված որոշումները և հաշվետվությունները:
7. Յուրաքանչյուր նշանակված մարմին տեղեկացնում է իր նշանակող մարմնին որակի համակարգերի հաստատումների կամ ուժը կորցրած ճանաչելու մասին և պարբերաբար կամ ըստ անհրաժեշտության նշանակող մարմնին ներկայացնում է որակի համակարգի մերժման, կասեցման կամ ուժը կորցրած ճանաչելու վավերացումների ցանկը.
1) յուրաքանչյուր նշանակված մարմին տեղեկացնում է այլ նշանակված մարմիններին որակի համակարգի հաստատման մերժման, կասեցման, դադարեցման, իսկ անհրաժեշտության դեպքում` որակի համակարգի հաստատման մասին:
8. Սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին, 9-11-րդ ենթակետերով, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են ներկայացուցչի լիազորագրով:
Հավելված N 12
ՀՀ կառավարության
2014 թվականի հունվարի 16-ի
N 56-Ն որոշման
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Ե1 ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ
1. Վերջնական արտադրանքի տեխնիկական հսկողության և փորձարկման որակի ապահովումը համապատասխանության գնահատման ընթացակարգ է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերով սահմանված պարտականությունները, միայն իր պատասխանատվությամբ երաշխավորում և հայտարարում է, որ տվյալ արտադրանքը համապատասխանում է վերջինիս նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
2. Արտադրողը մշակում է տեխնիկական փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու արտադրանքի համապատասխանությունը կիրառելի պահանջներին և ներառում են ռիսկերի համարժեք վերլուծություն և գնահատում.
1) տեխնիկական փաստաթղթերը սահմանում և հնարավորության դեպքում նաև ներառում են արտադրանքի նախագծման արտադրության և շահագործման վերաբերյալ անհրաժեշտ պահանջներ.
2) տեխնիկական փաստաթղթերն իրենց կիրառելիության սահմաններում առնվազն ներառում են հետևյալ բաղադրիչները`
ա. արտադրանքի ընդհանուր նկարագրություն,
բ. նախագծման և արտադրության գծագրեր, ենթահանգույցների, բաղադրիչների և շղթաների ընթացակարգեր,
գ. արտադրանքի շահագործումը (օգտագործումը), նշված գծագրերը և ընթացակարգերն ընկալելու համար անհրաժեշտ նկարագրություններ և բացատրություններ,
դ. փոխկապակցված ստանդարտների և (կամ) անհրաժեշտ տեխնիկական մասնագրերի ցանկ, որոնց հղումները հրապարակվել են Ստանդարտների ազգային մարմնի կողմից, և որոնք կիրառվել են ամբողջությամբ կամ մասնակիորեն: Փոխկապակցված ստանդարտների մասնակիորեն կիրառման դեպքում տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն այն հատվածները, որոնք որ կիրառվել են այդ արտադրանքի համար.
3) եթե չեն կիրառվել փոխկապակցված ստանդարտները, ապա ներկայացվում է այն լուծումների նկարագրությունը, որոնց միջոցով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների բավարարումը`
ա. նախագծի հաշվարկների արդյունքները, տեղեկատվություն իրականացված փորձաքննությունների վերաբերյալ,
բ. իրականացված փորձարկումների արձանագրություններ:
3. Արտադրողը, արտադրանքի շուկայահանումից հետո առնվազն 10 տարվա ընթացքում պետք է ապահովի փաստաթղթերի հասանելիությունը պետական կառավարման մարմիններին:
4. Արտադրողը վերջնական արտադրանքի տեխնիկական հսկողության և արտադրանքի փորձարկման համար գործածում է սույն ընթացակարգի 5-րդ կետով սահմանված որակի հաստատված համակարգ, որը և ենթակա է հսկողության, ինչպես սահմանված է սույն ընթացակարգի 6-րդ կետով:
5. Արտադրողն իր հայեցողությամբ նշանակված մարմին հայտ է ներկայացնում տվյալ արտադրանքի որակի համակարգի գնահատման համար.
1) հայտը ներառում է տեղեկություններ հետևյալի մասին`
ա. արտադրողի անվանումը և գտնվելու վայրը, իսկ այն դեպքում, երբ հայտը ներկայացվում է լիազոր ներկայացուցչի կողմից` նրա անունը և բնակության վայրը,
բ. գրավոր հայտարարագիր, որ նույն հայտը չի ներկայացվել մեկ այլ նշանակված մարմին,
գ. արտադրանքի նախատեսված տեսակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն,
դ. որակի համակարգի վերաբերյալ փաստաթղթեր,
ե. սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված տեխնիկական փաստաթղթեր.
2) որակի համակարգն ապահովում է արտադրանքի համապատասխանությունը դրա նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին.
3) արտադրողի կողմից ընդունված բոլոր տարրերը, պահանջները և դրույթները պետք է փաստաթղթավորել համակարգված և պատշաճ` գրավոր քաղաքականությունների, ընթացակարգերի և հրահանգների տեսքով.
4) որակի համակարգի փաստաթղթերը ենթադրում են որակին առնչվող ծրագրերի, պլանների, ձեռնարկների և գրանցումների միատեսակ մեկնաբանություններ և պետք է ներառեն համարժեք նկարագրություն`
ա. արտադրանքի որակին առնչվող պատասխանատվությունների և իրավասությունների կազմակերպչական կառուցվածքի ու որակի նպատակների,
բ. արտադրությունից հետո իրականացվող փորձաքննությունների և փորձարկումների,
գ. որակին վերաբերող գրառումների, ինչպես, օրինակ, իրականացված տեխնիկական հսկողության հաշվետվության, փորձարկման տվյալների, տրամաչափարկման (կալիբրավորման) տվյալների, աշխատակազմի որակավորման մասին հաշվետվությունների,
դ. որակի համակարգի արդյունավետ գործունեության մոնիթորինգի միջոցների:
5) նշանակված մարմինը գնահատում է որակի համակարգը` որոշելու համար, թե, արդյոք, այն բավարարում է սույն ընթացակարգի 5-րդ կետի 2-4-րդ ենթակետերում նշված պահանջները: Այն պետք է ենթադրի համապատասխանություն նշված պահանջներին, այսինքն, որակի համակարգի տարրերը պետք է համապատասխանեն փոխկապակցված ստանդարտների և (կամ) տեխնիկական մասնագրերի համապատասխան դրույթներին.
6) ի լրումն որակի կառավարման համակարգերում ունեցած փորձին` աուդիտ իրականացնող թիմում պետք է լինի համապատասխան արտադրանքի ոլորտի և տեխնոլոգիաների գնահատման փորձառությամբ և տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջների իմացությամբ առնվազն մեկ անդամ.
7) աուդիտի գործընթացը ներառում է գնահատման այցելություն արտադրողի տարածք: Աուդիտ իրականացնող թիմը վերանայում է սույն ընթացակարգի 2-րդ կետում նշված տեխնիկական փաստաթղթերը, որոնք կհաստատեն, որ արտադրողը կարող է նույնականացնել տեխնիկական կանոնակարգի համապատասխան պահանջները և իրականացնել անհրաժեշտ փորձաքննություն` նշված պահանջներին արտադրանքի համապատասխանությունն ապահովելու նպատակով: Որոշումը ծանուցվում է արտադրողին: Ծանուցման մեջ նշվում է աուդիտի եզրակացությունների և գնահատման հիմնավորված որոշումը.
8) արտադրողը պարտավորվում է իրականացնել հաստատված որակի համակարգից բխող պարտականությունները և պահպանել դրանց համարժեքությունն ու արդյունավետությունը.
9) արտադրողը որակի համակարգը հաստատող նշանակված մարմնին տեղեկացնում է հաստատված որակի համակարգում նախատեսված բոլոր փոփոխությունների մասին.
10) նշանակված մարմինը գնահատում է առաջարկվող բոլոր փոփոխությունները և որոշում ընդունում այն մասին, թե, արդյոք, փոփոխված որակի համակարգը կշարունակի բավարարել սույն ընթացակարգի 5-րդ կետի 2-4-րդ ենթակետերով սահմանված պահանջները, թե անհրաժեշտ է իրականացնել վերագնահատում.
11) նշանակված մարմինը ծանուցում է արտադրողին իր որոշման մասին: Ծանուցման հետ ներկայացվում են փորձաքննության եզրակացությունը և գնահատման հիմնավորված որոշումը:
6.Նշանակված մարմնի պատասխանատվությամբ իրականացվող հսկողության նպատակը համոզվելն է, որ արտադրողն ամբողջովին կատարում է հաստատված որակի համակարգից բխող պարտականությունները.
1) գնահատման նպատակով արտադրողը թույլ է տալիս նշանակված մարմնին մուտք գործել արտադրության, տեխնիկական հսկողության, փորձարկումների և պահեստավորման տարածքներ և վերջինիս տրամադրում է բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, մասնավորապես`
ա. որակի համակարգի փաստաթղթեր,
բ. սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված տեխնիկական փաստաթղթեր,
գ. որակի վերաբերյալ գրառումներ, ինչպես, օրինակ, տեխնիկական հսկողության հաշվետվություններ և փորձարկման, տրամաչափարկման (կալիբրավորման) ու ներգրավված աշխատողների որակավորման տվյալներ.
2) նշանակված մարմինը պարբերաբար պետք է իրականացնի աուդիտ ստուգելու համար, թե, արդյոք, արտադրողը պահպանում և կիրառում է որակի համակարգը և արտադրողին պետք է տրամադրի հաշվետվություն աուդիտի արդյունքների մասին.
3) նշանակված մարմինը կարող է նաև անսպասելի այցելել արտադրողին: Այդ տեսակ այցելությունների ժամանակ, անհրաժեշտության դեպքում, նա իրականացնում կամ պատվիրում է արտադրանքի փորձարկումների իրականացումը, որպեսզի պարզի, թե, արդյոք, որակի համակարգը պատշաճ կերպով է գործում: Նշանակված մարմինը տրամադրում է արտադրողին հաշվետվություն այցելության արդյունքների մասին, իսկ փորձարկումների իրականացման դեպքում նաև` փորձարկման արձանագրությունը:
7. Արտադրողը յուրաքանչյուր արտադրանքին մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջվող համապատասխանության ազգային նշանը և սույն ընթացակարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված նշանակված մարմնի պատասխանատվության ներքո` վերջինիս նույնականացման կոդը, եթե արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին.
1) արտադրողն արտադրանքի յուրաքանչյուր մոդելի համապատասխանության համար կազմում է համապատասխանության մասին գրավոր հայտարարագիր, որը պետք է հասանելի լինի պետական կառավարման մարմիններին արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում: Համապատասխանության մասին գրավոր հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնել այն արտադրանքի մոդելը, որի համար այն կազմվել է.
2) համապատասխանության մասին գրավոր հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:
8. Արտադրողը, արտադրանքի շուկայահանումից հետո առնվազն 10 տարվա ընթացքում ապահովում է հետևյալ փաստաթղթերի հասանելիությունը պետական կառավարման մարմիններին`
ա. սույն ընթացակարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը,
բ. սույն ընթացակարգի 5-րդ կետի 9-11-րդ ենթակետերում նշված հաստատված փոփոխությունները,
գ. նշանակված մարմնի կողմից սույն ընթացակարգի 5-րդ կետի 9-11-րդ ենթակետերում, 6-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված որոշումները և հաշվետվությունները:
9. Յուրաքանչյուր նշանակված մարմին տեղեկացնում է իր նշանակող մարմնին որակի համակարգերի հաստատումների կամ ուժը կորցրած ճանաչելու մասին և պարբերաբար կամ ըստ անհրաժեշտության նշանակող մարմնին ներկայացնում է որակի համակարգի մերժման, կասեցման կամ ուժը կորցրած ճանաչելու վավերացումների ցանկը.
1) յուրաքանչյուր նշանակված մարմին տեղեկացնում է այլ նշանակված մարմիններին որակի համակարգի հաստատման մերժման, կասեցման, դադարեցման, իսկ անհրաժեշտության դեպքում` որակի համակարգի հաստատման մասին:
10. Սույն ընթացակարգի 3-րդ կետով, 5-րդ կետի 1-ին, 9-11-րդ ենթակետերով, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են ներկայացուցչի լիազորագրով:
Հավելված N 13
ՀՀ կառավարության
2014 թվականի հունվարի 16-ի
N 56-Ն որոշման
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Զ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՏԵՍԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Արտադրանքի հավաստման վրա հիմնված տեսակի համապատասխանությունը համապատասխանության գնահատման ընթացակարգի մի մասն է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պարտականությունները, և միայն իր պատասխանատվության ներքո երաշխավորում և հայտարարում է, որ սույն ընթացակարգի 3-րդ կետի դրույթների առարկա հանդիսացող արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում նկարագրված տեսակին և բավարարում է վերջինիս նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:
2. Արտադրողը կիրառում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրության և մոնիթորինգի գործընթացն ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունն արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում նկարագրված հաստատված տեսակին, ինչպես նաև դրանց նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
3. Հավաստում (պռօվեռկա)` արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում հաստատված տեսակին և համապատասխան տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հավաստման նպատակով արտադրողի կողմից ընտրված նշանակված մարմինն իրականացնում է անհրաժեշտ փորձաքննություն և փորձարկումներ.
1) սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստելու նպատակով փորձաքննությունը և փորձարկումներն իրականացվում են արտադրողի ընտրությամբ կամ յուրաքանչյուր արտադրանքի համար, ինչպես սահմանված է սույն ընթացակարգի 4-րդ կետում, կամ վիճակագրական հիմունքներով, ինչպես սահմանված է սույն ընթացակարգի 5-րդ կետում:
4. Համապատասխանության հավաստում յուրաքանչյուր արտադրանքի փորձաքննության և փորձարկման միջոցով` ամբողջ արտադրանքի յուրաքանչյուր արտադրանք պետք է ենթարկվի փոխկապակցված ստանդարտներով և (կամ) տեխնիկական մասնագրերով սահմանված փորձաքննության և համապատասխան փորձարկումների, կամ դրանց համարժեք փորձարկումների` արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում նկարագրված տեսակին և տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստելու նպատակով: Նման փոխկապակցված ստանդարտի բացակայության դեպքում համապատասխան նշանակված մարմինը որոշում է ընդունում իրականացվելիք համապատասխան փորձարկումների մասին.
1) նշանակված մարմինն իրականացված փորձաքննության և փորձարկումների հիման վրա տրամադրում է համապատասխանության սերտիֆիկատ և յուրաքանչյուր հաստատված արտադրանքի համար կցում է իր նույնականացման կոդը կամ էլ իր ներքո թույլատրում է կցել իր նույնականացման կոդը.
2) արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում պահպանում է համապատասխանության սերտիֆիկատները` պետական կառավարման մարմինների ստուգումների համար:
5. Համապատասխանության վիճակագրական հավաստում` արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրական և մոնիթորինգի գործընթացն ապահովի արտադրության յուրաքանչյուր խմբաքանակի միասեռությունը (նույնատիպ), և իր արտադրանքը ներկայացնում է հավաստման` միասեռ (նույնատիպ) խմբաքանակի տեսքով.
1) յուրաքանչյուր խմբաքանակից պատահական ընտրությամբ վերցվում է նմուշ` տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների համաձայն: Նմուշառված ամբողջ արտադրանքի յուրաքանչյուր արտադրանք պետք է ենթարկվի փոխկապակցված ստանդարտներով և (կամ) տեխնիկական մասնագրերով սահմանված փորձաքննության, կամ համարժեք փորձարկումների` տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստելու նպատակով, ինչպես նաև որոշելու համար, թե տվյալ խմբաքանակն ընդունվում է, թե մերժվում: Նման փոխկապակցված ստանդարտի բացակայության դեպքում համապատասխան նշանակված մարմինը որոշում է ընդունում իրականացվելիք համապատասխան փորձարկումների մասին.
2) եթե խմբաքանակն ընդունվում է, ապա խմբաքանակի ամբողջ արտադրանքը համարվում է հաստատված` բացառությամբ նմուշառված այն արտադրանքի, որոնց փորձարկման արդյունքները եղել են անբավարար: Նշանակված մարմինն իրականացված փորձաքննության և փորձարկումների հիման վրա տրամադրում է համապատասխանության սերտիֆիկատ և յուրաքանչյուր հաստատված արտադրանքի համար կցում է իր նույնականացման կոդը կամ էլ իր պատասխանատվության ներքո թույլատրում է կցել իր նույնականացման կոդը.
3) արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում ապահովում է համապատասխանության սերտիֆիկատների հասանելիությունը պետական կառավարման մարմինների համար.
3) եթե խմբաքանակը մերժվում է, ապա նշանակված կամ իրավասու մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` այդ խմբաքանակի շուկայահանումը կանխարգելելու համար: Խմբաքանակների հաճախակի մերժման դեպքում նշանակված մարմինը կարող է կասեցնել վիճակագրական հավաստումը և ձեռնարկել համապատասխան միջոցներ:
6. Համապատասխանության ազգային նշան և համապատասխանության հայտարարագիր` արտադրողը յուրաքանչյուր արտադրանքին մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջվող համապատասխանության ազգային նշանը և սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված նշանակված մարմնի պատասխանատվության ներքո` վերջինիս նույնականացման կոդը, եթե արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին և համապատասխանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում ներկայացված տեսակին.
1) արտադրողն արտադրանքի յուրաքանչյուր մոդելի համապատասխանության համար կազմում է համապատասխանության մասին գրավոր հայտարարագիր, որը պետք է հասանելի լինի պետական կառավարման մարմիններին արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում.
2) համապատասխանության մասին գրավոր հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնել այն արտադրանքի մոդելը, որի համար այն կազմվել է: Համապատասխանության մասին գրավոր հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում.
3) սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված նշանակված մարմնի համաձայնության դեպքում և վերջինիս պատասխանատվությամբ արտադրողը կարող է նաև արտադրանքին կցել նշանակված մարմնի նույնականացման կոդը:
7. Նշանակված մարմնի համաձայնությամբ և վերջինիս պատասխանատվությամբ արտադրողը կարող է նաև արտադրանքին կցել նշանակված մարմնի նույնականացման կոդն արտադրանքի արտադրական գործընթացի ընթացքում:
8. Արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել իր լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և նրա պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են ներկայացուցչի լիազորագրով: Լիազոր ներկայացուցիչը չի կարող կատարել սույն ընթացակարգի 2-րդ և 5-րդ կետերով սահմանված արտադրողի պարտականությունները:
Հավելված N 14
ՀՀ կառավարության
2014 թվականի հունվարի 16-ի
N 56-Ն որոշման
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Զ 1 ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Արտադրանքի հավաստման վրա հիմնված համապատասխանությունը համապատասխանության գնահատման ընթացակարգ է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ կետով, 3-րդ կետով, 6-րդ կետի 1-ին ենթակետով և 7-րդ կետով սահմանված պարտականությունները, և իր պատասխանատվության ներքո երաշխավորում և հայտարարում է, որ այն արտադրանքը, որոնց վրա տարածվում են սույն ընթացակարգի 4-րդ կետով սահմանված դրույթները համապատասխանում են դրանց նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
2. Արտադրողը մշակում է տեխնիկական փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու արտադրանքի համապատասխանությունը կիրառելի պահանջներին և ներառում են ռիսկերի համարժեք վերլուծություն և գնահատում: Տեխնիկական փաստաթղթերը սահմանում և հնարավորության դեպքում նաև ներառում են արտադրանքի նախագծման արտադրության և շահագործման վերաբերյալ անհրաժեշտ պահանջներ.
1) տեխնիկական փաստաթղթերն իրենց կիրառելիության սահմաններում պետք է առնվազն ներառեն հետևյալ բաղադրիչները`
ա. արտադրանքի ընդհանուր նկարագրություն,
բ. նախագծման և արտադրության գծագրեր, ենթահանգույցների, բաղադրիչների և շղթաների ընթացակարգեր,
գ. արտադրանքի շահագործումը (օգտագործումը), նշված գծագրերը և ընթացակարգերն ընկալելու համար անհրաժեշտ նկարագրություններ և բացատրություններ,
դ. փոխկապակցված ստանդարտների և (կամ) անհրաժեշտ տեխնիկական մասնագրերի ցանկ, որոնց հղումները հրապարակվել են Ստանդարտների ազգային մարմնի կողմից, և որոնք կիրառվել են ամբողջությամբ կամ մասնակիորեն,
ե. փոխկապակցված ստանդարտների մասնակիորեն կիրառման դեպքում տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն այն հատվածները, որոնք որ տարածվել (կիրառվել) են այդ արտադրանքի համար.
2) եթե չեն կիրառվել փոխկապակցված ստանդարտները, ապա ներկայացվում է այն լուծումների նկարագրությունը, որոնց միջոցով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների բավարարումը`
ա. նախագծի հաշվարկների արդյունքները, տեղեկատվություն իրականացված փորձաքննությունների վերաբերյալ,
բ. իրականացված փորձարկումների արձանագրություն.
3) արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո առնվազն 10 տարվա ընթացքում ապահովում է տեխնիկական փաստաթղթերի հասանելիությունը պետական կառավարման մարմիններին:
3. Արտադրողը կիրառում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրության և մոնիթորինգի գործընթացն ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունը դրա նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
4. Հավաստում` արտադրանքի տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին համապատասխանության հավաստման նպատակով արտադրողի կողմից ընտրված նշանակված մարմինն իրականացնում է անհրաժեշտ փորձաքննություն և փորձարկումներ.
1) նշված պահանջներին համապատասխանությունը հավաստելու նպատակով փորձաքննությունը և փորձարկումներն իրականացվում են արտադրողի ընտրությամբ կամ յուրաքանչյուր արտադրանքի համար, ինչպես սահմանված է սույն ընթացակարգի 5-րդ կետում, կամ վիճակագրական հիմունքներով, ինչպես սահմանված է սույն ընթացակարգի 6-րդ կետում:
5. Համապատասխանության հավաստում յուրաքանչյուր արտադրանքի փորձաքննության և փորձարկման միջոցով սույն ընթացակարգի իմաստով`
1) ամբողջ արտադրանքի յուրաքանչյուր արտադրանք` պետք է անհատապես ենթարկվի փոխկապակցված ստանդարտներով և (կամ) տեխնիկական մասնագրերով սահմանված փորձաքննության և համապատասխան փորձարկումների, կամ դրանց համարժեք փորձարկումների` տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստելու նպատակով: Նման փոխկապակցված ստանդարտի և (կամ) տեխնիկական մասնագրերի բացակայության դեպքում համապատասխան նշանակված մարմինը որոշում է ընդունում իրականացվելիք համապատասխան փորձարկումների մասին.
2) նշանակված մարմինն իրականացված փորձաքննության և փորձարկումների հիման վրա տրամադրում է համապատասխանության սերտիֆիկատ և յուրաքանչյուր հաստատված արտադրանքի համար կցում է իր նույնականացման կոդը կամ էլ իր պատասխանատվության ներքո թույլատրում է կցել իր նույնականացման կոդը:
3) արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում ապահովում է համապատասխանության սերտիֆիկատների հասանելիությունը պետական կառավարման մարմիններին:
6. Համապատասխանության վիճակագրական հավաստում սույն ընթացակարգի իմաստով`
1) արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրական և մոնիթորինգի գործընթացներն ապահովեն արտադրության յուրաքանչյուր խմբաքանակի միասեռությունը (նույնատիպ), և իր արտադրանքը ներկայացնում է հավաստման` միասեռ (նույնատիպ) խմբաքանակի տեսքով.
2) յուրաքանչյուր խմբաքանակից պատահական ընտրությամբ վերցվում է նմուշ` տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների համաձայն: Նմուշառված ամբողջ արտադրանքի յուրաքանչյուր արտադրանք պետք է անհատապես ենթարկվի փոխկապակցված ստանդարտներով և (կամ) տեխնիկական մասնագրերով սահմանված փորձաքննության և համապատասխան փորձարկման, կամ դրանց համարժեք փորձարկումների` տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստելու նպատակով ինչպես նաև որոշելու համար, թե տվյալ խմբաքանակն ընդունվում է, թե մերժվում: Նման փոխկապակցված ստանդարտի և (կամ) տեխնիկական մասնագրերի բացակայության դեպքում համապատասխան նշանակված մարմինը որոշում է ընդունում իրականացվելիք համապատասխան փորձարկումների մասին.
3) եթե խմբաքանակն ընդունվում է, ապա խմբաքանակի ամբողջ արտադրանքը համարվում է հաստատված` բացառությամբ նմուշառված այն արտադրանքի, որոնց փորձարկման արդյունքները եղել են անբավարար.
4) նշանակված մարմինն իրականացված փորձաքննության և փորձարկումների հիման վրա տրամադրում է համապատասխանության սերտիֆիկատ և յուրաքանչյուր հաստատված արտադրանքի համար կցում է իր նույնականացման կոդը կամ էլ իր պատասխանատվության ներքո թույլատրում է կցել իր նույնականացման կոդը.
5) արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում ապահովում է համապատասխանության սերտիֆիկատների հասանելիությունը պետական կառավարման մարմիններին:
6) եթե խմբաքանակը մերժվում է, ապա նշանակված կամ իրավասու մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները` այդ խմբաքանակի շուկայահանումը կանխարգելելու նպատակով.
7) խմբաքանակների հաճախակի մերժման դեպքում նշանակված մարմինը կարող է կասեցնել վիճակագրական հավաստումը և ձեռնարկել համապատասխան միջոցներ:
7. Արտադրողն յուրաքանչյուր արտադրանքին մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջվող համապատասխանության ազգային նշանը և սույն ընթացակարգի 4-րդ կետում նշված նշանակված մարմնի պատասխանատվության ներքո` կցում է վերջինիս նույնականացման կոդը, եթե արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին.
1) արտադրողն արտադրանքի յուրաքանչյուր մոդելի համապատասխանության համար կազմում է համապատասխանության մասին գրավոր հայտարարագիր, որը պետք է հասանելի լինի պետական կառավարման մարմիններին արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում: Համապատասխանության մասին գրավոր հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնել այն արտադրանքի մոդելը, որի համար այն կազմվել է.
2) համապատասխանության մասին գրավոր հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում.
3) սույն ընթացակարգի 5-րդ կետում նշված նշանակված մարմնի համաձայնության դեպքում և վերջինիս պատասխանատվությամբ արտադրողը կարող է նաև արտադրանքին կցել նշանակված մարմնի նույնականացման կոդը:
8. Նշանակված մարմնի համաձայնությամբ և վերջինիս պատասխանատվությամբ արտադրողը կարող է նաև արտադրանքին կցել նշանակված մարմնի նույնականացման կոդն արտադրանքի արտադրական գործընթացի ընթացքում:
9. Արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել իր լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և նրա պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են ներկայացուցչի լիազորագրով: Լիազոր ներկայացուցիչը չի կարող կատարել սույն ընթացակարգի 3-րդ կետով և 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված արտադրողի պարտականությունները:
Հավելված N 15
ՀՀ կառավարության
2014 թվականի հունվարի 16-ի
N 56-Ն որոշման
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Է ՄԻԱՎՈՐԻ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Միավորի հավաստման վրա հիմնված համապատասխանությունը համապատասխանության գնահատման ընթացակարգ է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով սահմանված պարտականությունները, և միայն իր պատասխանատվությամբ երաշխավորում ու հայտարարում է, որ այն արտադրանքը, որի վրա տարածվում են սույն ընթացակարգի 4-րդ կետի դրույթները, համապատասխանում են տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին:
2. Տեխնիկական փաստաթղթեր. արտադրողը մշակում է տեխնիկական փաստաթղթերը և ապահովում է դրանց հասանելիությունը` սույն ընթացակարգի 4-րդ կետում նշված` նշանակման մարմնի համար: Փաստաթղթերը պետք է հնարավորություն տան գնահատելու արտադրանքի համապատասխանությունը պատշաճ պահանջներին և պետք է ներառեն ռիսկերի բավարար վերլուծություն ու գնահատում.
1) տեխնիկական փաստաթղթերով սահմանվում և, հնարավորության դեպքում, դրանք նաև ներառում են արտադրանքի նախագծման արտադրության և շահագործման վերաբերյալ անհրաժեշտ պահանջներ.
2) տեխնիկական փաստաթղթերը, իրենց կիրառելիության սահմաններում, պետք է առնվազն ներառեն հետևյալ բաղադրիչները`
ա. արտադրանքի ընդհանուր նկարագրություն,
բ. նախագծման և արտադրության գծագրեր, ենթահանգույցների, բաղադրիչների և շղթաների սխեմաներ,
գ. արտադրանքի շահագործումը, նշված գծագրերը և սխեմաներն ընկալելու համար անհրաժեշտ բացատրություններ և նկարագրություններ,
դ. փոխկապակցված ստանդարտների և (կամ) անհրաժեշտ տեխնիկական մասնագրերի ցանկ, որոնց հղումները հրապարակվել են Ստանդարտների ազգային մարմնի կողմից, և, որոնք կիրառվել են ամբողջությամբ կամ մասնակիորեն: Փոխկապակցված ստանդարտների մասնակի կիրառման դեպքում տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն այն հատվածները, որոնք տարածվել (կիրառվել) են այդ արտադրանքի վրա,
ե. նախագծի հաշվարկների արդյունքները, տեղեկատվություն իրականացված փորձաքննությունների մասին,
զ. իրականացված փորձարկումների մասին արձանագրություն.
3) արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո առնվազն 10 տարվա ընթացքում ապահովում է տեխնիկական փաստաթղթերի հասանելիությունը պետական կառավարման մարմիններին:
3. Արտադրողը կիրառում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրության և մոնիթորինգի գործընթացն ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունը դրա նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
4. Հավաստում. տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստելու նպատակով արտադրողի կողմից ընտրված` նշանակված մարմինն իրականացնում կամ պատվիրում է փոխկապակցված ստանդարտներով և (կամ) տեխնիկական մասնագրերով սահմանված անհրաժեշտ փորձաքննություն և փորձարկումներ կամ դրանց համարժեք փորձարկումներ: Նման փոխկապակցված ստանդարտի և (կամ) տեխնիկական մասնագրերի բացակայության դեպքում համապատասխան նշանակված մարմինը կայացնում է որոշում իրականացվելիք համապատասխան փորձարկումների մասին.
1) նշանակված մարմինն իրականացված փորձաքննության և փորձարկումների հիման վրա տրամադրում է համապատասխանության սերտիֆիկատ և յուրաքանչյուր հաստատված արտադրանքի համար կցում է իր նույնականացման կոդը կամ, իր պատասխանատվությամբ, թույլատրում է կցել իր նույնականացման կոդը.
2) արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում ապահովում է համապատասխանության սերտիֆիկատների հասանելիությունը պետական կառավարման մարմիններին:
5. Համապատասխանության ազգային նշան և համապատասխանության հայտարարագիր. արտադրողը յուրաքանչյուր արտադրանքի վրա մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված` պահանջվող համապատասխանության ազգային նշանը և սույն ընթացակարգի 4-րդ կետում նշված` նշանակված մարմնի պատասխանատվությամբ կցում է վերջինիս նույնականացման կոդը, եթե արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին.
1) արտադրողը կազմում է համապատասխանության գրավոր հայտարարագիր, որը պետք է հասանելի լինի պետական կառավարման մարմիններին` արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում: Համապատասխանության հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնելու այն արտադրանքը, որի համար այն կազմվել է.
2) համապատասխանության հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:
6. Սույն ընթացակարգի 2-րդ և 5-րդ կետերով սահմանված արտադրողի պարտավորությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` նրա անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են վերջինիս լիազորագրով:
Հավելված N 16
ՀՀ կառավարության
2014 թվականի հունվարի 16-ի
N 56-Ն որոշման
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Ը ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ` ՈՐԱԿԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՄԲ
1. Համապատասխանություն` որակի ամբողջական ապահովմամբ համապատասխանության գնահատման ընթացակարգ է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ և 5-րդ կետերով սահմանված պարտականությունները, և միայն իր պատասխանատվության ներքո երաշխավորում և հայտարարում է, որ տվյալ արտադրանքը համապատասխանում է դրա նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:
2. Արտադրողը նախագծի, արտադրության, վերջնական արտադրանքի տեխնիկական հսկողության և արտադրանքի փորձարկման համար գործածում է սույն ընթացակարգի 3-րդ կետով սահմանված որակի հաստատված համակարգ, որը և ենթակա է հսկողության` ինչպես սահմանված է սույն ընթացակարգի 4-րդ կետով:
3. Որակի համակարգ. Արտադրողն իր հայեցողությամբ նշանակված մարմին հայտ է ներկայացնում տվյալ արտադրանքի որակի համակարգի գնահատման համար`
1) հայտը ներառում է տեղեկություններ հետևյալի մասին`
ա. արտադրողի անվանումը և գտնվելու վայրը, իսկ այն դեպքում, երբ հայտը ներկայացվում է լիազոր ներկայացուցչի կողմից, նրա անունը և բնակության վայրը,
բ. արտադրության համար նախատեսված արտադրանքի յուրաքանչյուր տեսակի մեկ մոդելի տեխնիկական փաստաթուղթ.
2) տեխնիկական փաստաթղթերն իրենց կիրառելիության սահմաններում առնվազն ներառում են հետևյալ բաղադրիչները`
ա. արտադրանքի ընդհանուր նկարագրություն,
բ. նախագծման և արտադրության գծագրեր, ենթահանգույցների, բաղադրիչների և շղթաների ընթացակարգեր,
գ. արտադրանքի շահագործումը, նշված գծագրերը և ընթացակարգերն ընկալելու համար անհրաժեշտ նկարագրություններ և բացատրություններ,
դ. փոխկապակցված ստանդարտների և (կամ) անհրաժեշտ տեխնիկական մասնագրերի ցանկ, որոնց հղումները հրապարակվել են Ստանդարտների ազգային մարմնի կողմից և որոնք կիրառվել են ամբողջությամբ կամ մասնակի,
ե. փոխկապակցված ստանդարտների մասնակի կիրառման դեպքում տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն այն հատվածները, որոնք որ տարածվել (կիրառվել) են այդ արտադրանքի համար,
զ. եթե չեն կիրառվել փոխկապակցված ստանդարտները, ապա ներկայացվում է այն լուծումների նկարագրությունը, որոնց միջոցով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների բավարարումը,
է. տեղեկատվություն նախագծի հաշվարկների և իրականացված փորձաքննությունների արդյունքների վերաբերյալ,
ը. իրականացված փորձարկումների արձանագրությունը,
թ. որակի համակարգին վերաբերող փաստաթղթեր, և
ժ. գրավոր հայտարարագիր այն մասին, որ նման հայտ չի ներկայացվել այլ նշանակված մարմին.
3) որակի համակարգն ապահովում է արտադրանքի համապատասխանությունն արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Արտադրողի կողմից ընդունված բոլոր տարրերը, պահանջները և դրույթները պետք է փաստաթղթավորել համակարգված և պատշաճ` գրավոր քաղաքականությունների, ընթացակարգերի և հրահանգների տեսքով.
4) որակի համակարգի փաստաթղթերը` ենթադրում են որակին առնչվող ծրագրերի, պլանների, ձեռնարկների և գրանցումների միատեսակ մեկնաբանություններ: Այն, մասնավորապես, պետք է պարունակի համարժեք նկարագրություն`
ա. արտադրանքի և նախագծի որակին առնչվող պատասխանատվությունների և իրավասությունների կազմակերպչական կառուցվածքի ու որակի նպատակների,
բ. կիրառման համար նախատեսված նախագծի տեխնիկական մասնագրերի` ներառյալ ստանդարտների, իսկ այն դեպքերում, երբ ամբողջովին չեն կիրառվել համապատասխան փոխկապակցված ստանդարտները և (կամ) տեխնիկական մասնագրերը, ապա այն միջոցների, որոնք կապահովեն արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի հիմնական պահանջների կատարումը,
գ. նախագծի հսկողության և նախագծի մեթոդաբանության հավաստման, գործընթացների և համակարգված գործողությունների, որոնք օգտագործվելու են այն արտադրանքի տեսակի համար, որի համար նախատեսված է արտադրանքի նախագծում,
դ. համապատասխան արտադրության կիրառվող որակի հսկողության և որակի ապահովման մեթոդների, գործընթացների և համակարգված գործողությունների,
ե. արտադրության ընթացքում, դրանից առաջ և հետո իրականացվող փորձաքննությունների և փորձարկումների և դրանց իրականացման հաճախականության,
զ. որակին վերաբերող գրառումների, ինչպես օրինակ իրականացված տեխնիկական հսկողության հաշվետվության, փորձարկման տվյալների, տրամաչափարկման (կալիբրավորման) տվյալների, աշխատակազմի որակավորման մասին հաշվետվությունների,
է. նախագծի և արտադրանքի պահանջվող որակի ապահովման մոնիթորինգի միջոցների և որակի համակարգի արդյունավետ աշխատանքի մասին տեղեկություններ.
5) նշանակված մարմինը գնահատում է որակի համակարգը որոշելու, թե արդյոք այն բավարարում է սույն ընթացակարգի 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված պահանջներին: Այն պետք է ենթադրի համապատասխանություն նշված պահանջներին, այսինքն, որակի համակարգի տարրերը պետք է համապատասխանեն փոխկապակցված ստանդարտների և (կամ) տեխնիկական մասնագրերի համապատասխան դրույթներին.
6) ի լրումն որակի կառավարման համակարգերում ունեցած փորձին, աուդիտ իրականացնող թիմում պետք է լինի համապատասխան արտադրանքի ոլորտի և տեխնոլոգիաների գնահատման փորձառությամբ և տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջների իմացությամբ առնվազն մեկ անդամ.
7) աուդիտի գործընթացը ներառում է գնահատման այցելություն արտադրողի տարածք: Աուդիտ իրականացնող թիմը վերանայում է սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տեխնիկական փաստաթղթերը, որոնք կհաստատեն, որ արտադրողը կարող է նույնականացնել տեխնիկական կանոնակարգի համապատասխան պահանջները և իրականացնել անհրաժեշտ փորձաքննություն` նշված պահանջներին արտադրանքի համապատասխանությունն ապահովելու նպատակով.
8) արտադրողը կամ նրա լիազոր ներկայացուցիչը ծանուցվում է աուդիտի եզրակացության մասին: Ծանուցման մեջ ներկայացվում են նաև աուդիտի արդյունքները և գնահատման հիմնավորված որոշումը.
9) արտադրողը պարտավորվում է իրականացնել հաստատված որակի համակարգից բխող պարտավորություններն ինչպես հարկն է և պահպանել դրանց համապատասխանությունն ու արդյունավետությունը.
10) արտադրողը որակի համակարգը հաստատող նշանակված մարմնին տեղեկացնում է որակի համակարգում նախատեսված բոլոր փոփոխությունների մասին.
11) նշանակված մարմինը գնահատում է առաջարկվող բոլոր փոփոխությունները և որոշում ընդունում այն մասին, թե արդյոք փոփոխված համակարգը կշարունակի համապատասխանել սույն ընթացակարգի 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված պահանջներին, թե անհրաժեշտ է իրականացնել վերագնահատման աշխատանքներ.
12) նա ծանուցում է արտադրողին իր որոշման մասին: Ծանուցման հետ ներկայացվում են փորձաքննության եզրակացությունը և գնահատման հիմնավորված որոշումը:
4. Նշանակված մարմնի պատասխանատվությամբ իրականացվող հսկողության նպատակը համոզվելն է, որ արտադրողը պատշաճ կատարում է հաստատված որակի համակարգից բխող պարտականությունները`
1) գնահատման նպատակով արտադրողը պետք է թույլ տա նշանակված մարմնին մուտք գործել նախագծման, արտադրության, տեխնիկական հսկողության, փորձարկումների և պահեստավորման տարածքներ և վերջինիս տրամադրի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, մասնավորապես`
ա. որակի համակարգի փաստաթղթեր,
բ. որակի վերաբերյալ գրառումներ` որակի համակարգի նախագծման ապահովման համար նախատեսված, ինչպես, օրինակ, վերլուծությունների, հաշվարկների, փորձարկումների, արդյունքների,
գ. որակի վերաբերյալ գրառումներ` որակի համակարգի արտադրական մասի ապահովման համար նախատեսված, ինչպես օրինակ տեխնիկական հսկողության և փորձարկումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները, տրամաչափարկման (կալիբրավորման) մասին տվյալներ, ներգրավված աշխատողների որակավորման մասին հաշվետվություններ.
2) նշանակված մարմինը, պարբերաբար, պետք է իրականացնի աուդիտ` համոզվելու համար, թե, արդյոք, արտադրողը պահպանում և կիրառում է որակի համակարգը, և արտադրողին պետք է տրամադրի հաշվետվություն աուդիտի արդյունքների մասին.
3) նշանակված մարմինը կարող է նաև անսպասելի այցելել արտադրողին: Այդ տեսակ այցելությունների ժամանակ, անհրաժեշտության դեպքում, նա իրականացնում կամ պատվիրում է արտադրանքի փորձարկումների իրականացումը, որպեսզի պարզի, թե արդյոք որակի համակարգը պատշաճ կերպով է գործում.
4) նշանակված մարմինը տրամադրում է արտադրողին հաշվետվություն այցելության արդյունքների մասին, իսկ փորձարկումների իրականացման դեպքում նաև փորձարկման արձանագրությունը:
5. Արտադրողը յուրաքանչյուր արտադրանքին մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջվող համապատասխանության ազգային նշանը և սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված նշանակված մարմնի պատասխանատվության ներքո` վերջինիս նույնականացման կոդը, եթե արտադրանքը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին`
1) արտադրողը արտադրանքի մոդելի տեսակի համապատասխանության համար կազմում է համապատասխանության մասին գրավոր հայտարարագիր, որը պետք է հասանելի լինեն պետական կառավարման մարմիններին արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում.
2) համապատասխանության մասին գրավոր հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնել այն արտադրանքի մոդելը, որի համար այն կազմվել է.
3) համապատասխանության մասին գրավոր հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:
6. Արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո առնվազն 10 տարվա ընթացքում ապահովում է հետևյալ փաստաթղթերի հասանելիությունը պետական կառավարման մարմիններին`
1) սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տեխնիկական փաստաթղթեր.
2) սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված որակի համակարգի վերաբերյալ փաստաթղթեր.
3) սույն ընթացակարգի 3-րդ կետի 10-րդ և 11-րդ ենթակետերում նշված հաստատված փոփոխությունների վերաբերյալ.
4) սույն ընթացակարգի 3-րդ կետի 10-րդ և 12-րդ ենթակետերում ու 4-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված նշանակված մարմնի որոշումներ և հաշվետվություններ:
7. Յուրաքանչյուր նշանակված մարմին տեղեկացնում է իր նշանակող մարմնին որակի համակարգերի հաստատումների կամ ուժը կորցրած ճանաչելու մասին և պարբերաբար կամ ըստ անհրաժեշտության նշանակող մարմին է ներկայացնում որակի համակարգի մերժման, կասեցման կամ ուժը կորցրած ճանաչելու վավերացումների ցանկը`
1) յուրաքանչյուր նշանակված մարմին տեղեկացնում է այլ նշանակված մարմիններին որակի համակարգի հաստատման մերժման, կասեցման, դադարեցման, իսկ, անհրաժեշտության դեպքում, որակի համակարգի հաստատման մասին:
8. Սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ, 10-րդ, 12-րդ ենթակետերով ու 5-րդ և 6-րդ կետերով սահմանված արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են ներկայացուցչի լիազորագրով:
-----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում