Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (3-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.0056.310114

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունվարի 2014 թվականի N 56-Ն

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

Հավելված N 17

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 16-ի

N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Ը1 ՈՐԱԿԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Որակի ամբողջական ապահովման և նախագծի փորձաքննության վրա հիմնված համապատասխանությունը համապատասխանության գնահատման ընթացակարգ է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ և 6-րդ կետերով սահմանված պարտականությունները և միայն իր պատասխանատվությամբ երաշխավորում ու հայտարարում է, որ արտադրանքը բավարարում է տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջները:

2. Արտադրողը նախագծի, արտադրության, վերջնական արտադրանքի տեխնիկական հսկողության և արտադրանքի փորձարկման համար օգտագործում է սույն ընթացակարգի 3-րդ կետով սահմանված որակի հաստատված համակարգ, որը ենթակա է հսկողության` սույն ընթացակարգի 5-րդ կետին համապատասխան.

1) արտադրանքի տեխնիկական նախագծի համարժեքությունը պետք է ենթարկվի փորձաքննության` սույն ընթացակարգի 4-րդ կետին համապատասխան:

3. Որակի համակարգ. արտադրողն իր հայեցողությամբ նշանակված մարմին է ներկայացնում հայտ` տվյալ արտադրանքի որակի համակարգի գնահատման համար.

1) հայտը ներառում է հետևյալ տեղեկությունները`

ա. արտադրողի անվանումը և գտնվելու վայրը, իսկ այն դեպքում, երբ հայտը ներկայացվում է լիազոր ներկայացուցչի կողմից, նրա անունը և բնակության վայրը,

բ. արտադրանքի նախատեսված տեսակի մասին ամբողջական տեղեկատվություն,

գ. որակի համակարգին վերաբերող փաստաթղթեր,

դ. գրավոր հայտարարագիր այն մասին, որ նման հայտ չի ներկայացվել այլ նշանակված մարմին.

2) որակի համակարգն ապահովում է արտադրանքի համապատասխանությունը արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Արտադրողի կողմից ընդունված բոլոր տարրերը, պահանջները և դրույթները պետք է փաստաթղթավորել համակարգված և պատշաճ` գրավոր քաղաքականությունների, ընթացակարգերի և հրահանգների տեսքով.

3) որակի համակարգի փաստաթղթերը ենթադրում են որակին առնչվող ծրագրերի, պլանների, ձեռնարկների և գրանցումների միատեսակ մեկնաբանություններ և պետք է պարունակեն համարժեք նկարագրություն.

ա. արտադրանքի և նախագծի որակին առնչվող պատասխանատվությունների և իրավասությունների կազմակերպչական կառուցվածքի ու որակի նպատակների,

բ. կիրառման համար նախատեսված նախագծի տեխնիկական մասնագրերի` ներառյալ ստանդարտները, իսկ այն դեպքերում, երբ ամբողջովին չեն կիրառվել համապատասխան փոխկապակցված ստանդարտները և (կամ) տեխնիկական մասնագրերը, ապա այն միջոցների, որոնք կապահովեն արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի հիմնական պահանջների կատարումը,

գ. նախագծի հսկողության և նախագծի մեթոդաբանության հավաստման, գործընթացների և համակարգված գործողությունների, որոնք օգտագործվելու են այն արտադրանքի տեսակի համար, որի համար նախատեսված է արտադրանքի նախագծում,

դ. համապատասխան արտադրության նկատմամբ կիրառվող որակի հսկողության և որակի ապահովման մեթոդների, գործընթացների և համակարգված գործողությունների,

ե. արտադրության ընթացքում, դրանից առաջ և հետո իրականացվող փորձաքննությունների և փորձարկումների և դրանց իրականացման հաճախականության,

զ. որակին վերաբերող գրառումների, ինչպես օրինակ, իրականացված տեխնիկական հսկողության հաշվետվության, փորձարկման տվյալների, տրամաչափարկման (կալիբրավորման) տվյալների, աշխատակազմի որակավորման մասին հաշվետվությունների,

է. նախագծի և արտադրանքի պահանջվող որակի ապահովման մոնիթորինգի միջոցների և որակի համակարգի արդյունավետ աշխատանքի մասին տեղեկություններ.

4) նշանակված մարմինը գնահատում է որակի համակարգը` որոշելու համար, թե արդյոք այն բավարարում է սույն ընթացակարգի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված պահանջները: Այն պետք է ենթադրի համապատասխանություն նշված պահանջներին, այսինքն, որակի համակարգի տարրերը պետք է համապատասխանեն փոխկապակցված ստանդարտների և (կամ) տեխնիկական մասնագրերի համապատասխան դրույթներին.

5) ի լրումն որակի կառավարման համակարգերում ունեցած փորձի, աուդիտ իրականացնող թիմում պետք է լինի համապատասխան արտադրանքի ոլորտի և տեխնոլոգիաների գնահատման փորձառությամբ և տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջների իմացությամբ առնվազն մեկ անդամ: Աուդիտի գործընթացը ներառում է գնահատման նպատակով այցելություն արտադրողի տարածք.

6) արտադրողը կամ նրա լիազոր ներկայացուցիչը ծանուցվում են որոշման մասին.

7) ծանուցման մեջ ներկայացվում են նաև աուդիտի արդյունքները և գնահատման հիմնավորված որոշումը.

8) արտադրողը պարտավորվում է իրականացնել հաստատված որակի համակարգից բխող պարտավորությունները` ինչպես հարկն է, և պահպանել դրանց համապատասխանությունն ու արդյունավետությունը.

9) արտադրողը որակի համակարգը հաստատող` նշանակված մարմնին տեղեկացնում է որակի համակարգում նախատեսված բոլոր փոփոխությունների մասին.

10) նշանակված մարմինը գնահատում է առաջարկվող բոլոր փոփոխությունները և կայացնում որոշում այն մասին, թե արդյոք փոփոխված համակարգը կշարունակի համապատասխանել սույն ընթացակարգի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված պահանջներին, թե անհրաժեշտ է իրականացնել վերագնահատման աշխատանքներ.

11) նշանակված մարմինն արտադրողին ծանուցում է իր որոշման մասին: Ծանուցման հետ միասին ներկայացվում են փորձաքննության եզրակացությունը և գնահատման հիմնավորված որոշումը.

12) յուրաքանչյուր նշանակված մարմին իր նշանակող մարմնին տեղեկացնում է որակի համակարգերի հաստատումների կամ դրանք ուժը կորցրած ճանաչելու մասին և պարբերաբար կամ ըստ անհրաժեշտության նշանակող մարմին է ներկայացնում որակի համակարգի մերժման, կասեցման կամ այն ուժը կորցրած ճանաչելու վավերացումների ցանկը.

13) յուրաքանչյուր նշանակված մարմին այլ նշանակված մարմիններին տեղեկացնում է որակի համակարգի հաստատման, մերժման, կասեցման, այն ուժը կորցրած ճանաչելու, իսկ անհրաժեշտության դեպքում` որակի համակարգի հաստատման մասին:

4. Նախագծի փորձաքննություն. արտադրողը սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված` նշանակված մարմին է ներկայացնում հայտ` նախագծի փորձաքննության համար.

1) հայտը պետք է հնարավորություն ընձեռի ընկալելու արտադրանքի նախագիծը, արտադրությունը և շահագործումը, ինչպես նաև գնահատելու արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջների համապատասխանությունը: Հայտը ներառում է հետևյալ տեղեկատվությունը`

ա. արտադրողի անվանումը և գտնվելու վայրը,

բ. գրավոր հայտարարագիր, որ նմանատիպ հայտ չի ներկայացվել մեկ այլ նշանակված մարմին,

գ. տեխնիկական փաստաթղթեր, որոնք պետք է հնարավորություն տան գնահատելու արտադրանքի համապատասխանությունը համապատասխան պահանջներին և ներառեն ռիսկերի համարժեք վերլուծություն ու գնահատում: Տեխնիկական փաստաթղթերով պետք է սահմանվեն կիրառելի պահանջներ, և, հնարավորության դեպքում, դրանք նաև պետք է ներառեն գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվություն արտադրանքի նախագծի և շահագործման մասին.

2) տեխնիկական փաստաթղթերը, իրենց կիրառելիության սահմաններում, առնվազն ներառում են հետևյալ բաղադրիչները`

ա. արտադրանքի ընդհանուր նկարագրություն,

բ. նախագծման և արտադրության գծագրեր, ենթահանգույցների, բաղադրիչների և շղթաների ընթացակարգեր,

գ. արտադրանքի շահագործումը, նշված գծագրերը և ընթացակարգերն ընկալելու համար անհրաժեշտ նկարագրություններ և բացատրություններ,

դ. փոխկապակցված ստանդարտների և կամ) անհրաժեշտ տեխնիկական մասնագրերի ցանկ, որոնց հղումները հրապարակվել են Ստանդարտների ազգային մարմնի կողմից, և, որոնք կիրառվել են ամբողջությամբ կամ մասնակիորեն,

ե. փոխկապակցված ստանդարտների մասնակի կիրառման դեպքում տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն այն հատվածները, որոնք տարածվել (կիրառվել) են այդ արտադրանքի վրա,

զ. եթե չեն կիրառվել փոխկապակցված ստանդարտները, ապա ներկայացվում է այն լուծումների նկարագրությունը, որոնց միջոցով բավարարվում է տեխնիկական կանոնակարգի պահանջները,

է. նախագծի հաշվարկների արդյունքները, տեղեկատվություն իրականացված փորձաքննությունների մասին,

ը. իրականացված փորձարկումների մասին արձանագրություն,

թ. արտադրանքի տեխնիկական նախագծի համարժեքությունը հիմնավորող ապացույցներ: Այս հիմնավորող ապացույցում պետք է կատարվի հղում կիրառված որևէ փաստաթղթի, մասնավորապես, այն դեպքերում, երբ ամբողջությամբ չեն կիրառվել փոխկապակցված ստանդարտները և (կամ) տեխնիկական մասնագրերը, իսկ անհրաժեշտության դեպքում այն պետք է ներառի արտադրողի համապատասխան լաբորատորիայի կամ նրա անունից և պատասխանատվությամբ այլ փորձարկման լաբորատորիայի կողմից իրականացված փորձարկումների արդյունքները.

3) նշանակված մարմինն ուսումնասիրում է հայտը, և, եթե նախագիծը բավարարում է արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները, ապա արտադրողին տրամադրում է արտադրանքի նախագծի փորձաքննության սերտիֆիկատ.

4) սերտիֆիկատը պետք է ներառի արտադրողի անվանումը և գտնվելու վայրը, փորձաքննության արդյունքները, վավերականության պայմանները (եթե այդպիսիք կան), ինչպես նաև հաստատված տեսակը նույնականացնելու համար անհրաժեշտ տվյալներ: Սերտիֆիկատը կարող է ունենալ մեկ կամ ավելի հավելվածներ.

5) սերտիֆիկատը և դրա հավելվածները պարունակում են այն ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, որը հնարավորություն կտա գնահատելու արտադրանքի համապատասխանությունը գնահատման ենթակա` փորձաքննված նախագծին, ինչպես նաև հնարավորության դեպքում իրականացնելու հսկողություն` արտադրանքի շահագործման ընթացքում.

6) այն դեպքերում, երբ տեսակը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին, նշանակված մարմինը հրաժարվում է տրամադրել արտադրանքի նախագծի փորձաքննության սերտիֆիկատ և համապատասխանաբար դրա մասին տեղեկացնում է հայտատուին` տրամադրելով մերժման մանրամասն պատճառները.

7) նշանակված մարմինն ընդհանուր առմամբ պետք է տեղեկացված լինի գիտության և տեխնիկայի ցանկացած նորարարական փոփոխությունների մասին, որոնք կարող են մատնանշել, որ հաստատված նախագիծն այլևս չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին, նաև պետք է որոշի, թե արդյոք նման փոփոխությունները կպահանջեն հետագա ուսումնասիրություններ: Եթե այո, ապա նշանակված մարմինը համապատասխանաբար դրա մասին տեղեկացնում է արտադրողին.

8) արտադրողն արտադրանքի նախագծի փորձաքննության սերտիֆիկատ տրամադրող` նշանակված մարմնին հաղորդում է տեղեկատվություն այն մասին, որ ունի հաստատված նախագծին վերաբերող այն բոլոր փոփոխությունների մասին, որոնք կարող են իրենց ազդեցությունն ունենալ արտադրանքի` տեխնիկական կանոնակարգի հիմնական պահանջների համապատասխանության կամ սերտիֆիկատի վավերականության պայմանների վրա: Այս փոփոխությունները պահանջում են լրացուցիչ վավերացում նախագծի փորձաքննության տվյալ սերտիֆիկատ տրամադրող` նշանակված մարմնի կողմից` արտադրանքի նախագծի փորձաքննության սերտիֆիկատի բնօրինակը լրացնելու տեսքով.

9) յուրաքանչյուր նշանակված մարմին իր նշանակող մարմնին տեղեկացնում է արտադրանքի նախագծի փորձաքննության սերտիֆիկատի և (կամ) դրա լրացումների մասին, որոնք տրամադրվել են կամ ճանաչվել անվավեր, ինչպես նաև պարբերաբար կամ ըստ պահանջի նշանակող մարմնին տրամադրում է մերժված, կասեցված կամ որևէ այլ կերպ սահմանափակված սերտիֆիկատների և(կամ) դրանց լրացումների ցանկը.

10) յուրաքանչյուր նշանակված մարմին այլ նշանակված մարմիններին տեղեկացնում է արտադրանքի նախագծի փորձաքննության սերտիֆիկատների և (կամ) դրանց մերժված, կասեցված կամ որևէ այլ կերպ սահմանափակված, անվավեր ճանաչված սերտիֆիկատների և լրացումների մասին, և պահանջի դեպքում` նաև իր կողմից տրամադրված սերտիֆիկատների և (կամ) դրանց լրացումների մասին.

11) համակարգող մարմինը, կանոնակարգող մարմինները և այլ նշանակված մարմիններ, անհրաժեշտության դեպքում, կարող են ձեռք բերել արտադրանքի նախագծի տեխնիկական փորձաքննության սերտիֆիկատների և (կամ) դրանց լրացումների պատճենները.

12) համակարգող մարմինը և կանոնակարգող մարմինները կարող են նաև ձեռք բերել տեխնիկական փաստաթղթերի և նշանակված մարմնի կողմից իրականացված փորձաքննությունների արդյունքների պատճենները.

13) նշանակված մարմինը մինչև սերտիֆիկատի վավերականության ժամկետի ավարտը պահպանում է արտադրանքի նախագծի փորձաքննության սերտիֆիկատի և դրա լրացումների ու հավելվածների պատճենները, ինչպես նաև` տեխնիկական փաստաթղթերի փաթեթը, այդ թվում` արտադրողի կողմից ներկայացված փաստաթղթերը.

14) արտադրողը պահպանում է արտադրանքի նախագծի փորձաքննության սերտիֆիկատի, հավելվածների և լրացումների պատճենները` տեխնիկական փաստաթղթերի հետ միասին, որոնք պետք է հասանելի լինեն պետական կառավարման մարմիններին` արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում:

5. Նշանակված մարմնի պատասխանատվությամբ իրականացվող հսկողության նպատակն է համոզվել, որ արտադրողը պատշաճ կատարում է հաստատված` որակի համակարգից բխող պարտականությունները.

1) գնահատման նպատակով արտադրողը նշանակված մարմնին պետք է թույլ տա մուտք գործել նախագծման, արտադրության, տեխնիկական հսկողության, փորձարկումների և պահեստավորման տարածքներ և վերջինիս տրամադրի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, մասնավորապես`

ա. որակի համակարգի փաստաթղթերը,

բ. որակի վերաբերյալ գրառումները` որակի համակարգի նախագծման ապահովման համար նախատեսված, ինչպես օրինակ, վերլուծությունների, հաշվարկների, փորձարկումների արդյունքները,

գ. որակի վերաբերյալ գրառումները` որակի համակարգի արտադրական մասի ապահովման համար նախատեսված, ինչպես օրինակ, տեխնիկական հսկողության և փորձարկումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները, տրամաչափարկման (կալիբրավորման) մասին տվյալները, ներգրավված աշխատողների որակավորման մասին հաշվետվությունները.

2) նշանակված մարմինը պարբերաբար պետք է իրականացնի աուդիտ` համոզվելու համար, թե արդյոք արտադրողը պահպանում և կիրառում է որակի համակարգը, և արտադրողին պետք է տրամադրի հաշվետվություն աուդիտի արդյունքների մասին.

3) նշանակված մարմինը կարող է նաև անսպասելի այցելել արտադրողին: Նման այցելությունների ժամանակ, անհրաժեշտության դեպքում, նա իրականացնում կամ պատվիրում է արտադրանքի փորձարկումների իրականացումը, որպեսզի պարզի, թե արդյոք որակի համակարգը պատշաճ կերպով է գործում.

4) նշանակված մարմինն արտադրողին տրամադրում է հաշվետվություն այցելության արդյունքների մասին, իսկ փորձարկումների իրականացման դեպքում` նաև փորձարկման մասին արձանագրությունը:

6. Արտադրողը յուրաքանչյուր արտադրանքի վրա մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված` պահանջվող համապատասխանության ազգային նշանը և կցում սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված` նշանակված մարմնի պատասխանատվությամբ` վերջինիս նույնականացման կոդը, եթե արտադրանքը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին.

1) արտադրողն արտադրանքի մոդելի տեսակի համապատասխանության համար կազմում է համապատասխանության գրավոր հայտարարագիր, որը պետք է հասանելի լինի պետական կառավարման մարմիններին` արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում.

2) համապատասխանության հայտարարագիրը պետք է հնարավորություն տա նույնականացնելու այն արտադրանքի մոդելը, որի համար այն կազմվել է` նշելով նախագծի փորձաքննության սերտիֆիկատի համարը.

3) համապատասխանության հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:

7. Արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո առնվազն 10 տարվա ընթացքում ապահովում է հետևյալ փաստաթղթերի հասանելիությունը պետական կառավարման մարմիններին`

1) սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված որակի համակարգի վերաբերյալ փաստաթղթեր,

2) սույն ընթացակարգի 3-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերում նշված` հաստատված փոփոխությունները.

3) սույն ընթացակարգի 3-րդ կետի 9-րդ ու 10-րդ, 5-րդ կետի 2-4-րդ ենթակետերում նշված` նշանակված մարմնի որոշումներ և հաշվետվություններ:

8. Արտադրողի լիազոր ներկայացուցիչը ներկայացնում է սույն ընթացակարգի 4-րդ կետում, 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հայտը և իրականացնում սույն ընթացակարգի 3-րդ կետով, 3-րդ կետի 1-ին, 9-11-րդ, 4-րդ կետի 7-րդ, 8-րդ և 14-րդ ենթակետերով, ինչպես նաև 6-րդ և 7-րդ կետերով սահմանված` արտադրողի պարտականությունները` իր անունից և իր պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են իր լիազորագրով:

 

Հավելված N 18

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 16-ի

N 56-Ն որոշման

 

ԱՂՅՈՒՍԱԿ. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

ՆԱԽԱԳԻԾ (Գործընթացին է վերաբերում)

 

._____________________________________________________________________.

|Ա.          ||Բ. Տեսակի              ||Է. Միավորի   |Ը. Որակի        |

|Արտադրանքի  ||փորձաքննությունը       ||հավաստումը   |ամբողջական      |

|ներքին հսկո-||                       ||             |ապահովումը      |

|ղությունը   ||                       ||             |                |

|____________||_______________________||_____________|________________|

|            ||                       ||             |ԻՍՕ 9001:2008   |

|            ||                       ||             |(3)             |

|Արտադրողը`  ||Արտադրողը ներկայացնում ||Արտադրողը`   |                |

|- Պահպանում ||է նշանակված մարմնին`   ||-Ներկայացնում|Արտադրողը`      |

|է տեխնիկական||- Տեխնիկական փաստաթղթեր||է տեխնիկական |- Կիրառում է    |

|փաստաթղթերը ||- Տեխնիկական նախագծային||փաստաթղթեր   |հաստատված որակի |

|պետական     ||լուծման համարժեքության ||             |համակարգ նախագծի|

|կառավարման  ||հիմնավորող ապացույցներ ||             |համար           |

|մարմիններին ||- Նախատեսված           ||             |                |

|ներկայացնե- ||արտադրության տիպային   ||             |- Ներկայացնում է|

|լու համար   ||օրինակներ              ||             |տեխնիկական      |

|            ||(անհրաժեշտության       ||             |փաստաթղթեր      |

|            ||դեպքում)               ||             |                |

|            ||                       ||             |Նշանակված       |

|            ||Նշանակված մարմինը`     ||             |մարմինը`        |

|            ||- Հաստատում է          ||             |- Իրականացնում է|

|            ||համապատասխանությունը   ||             |ՈՀ հսկողություն |

|            ||հիմնական պահանջներին   ||             |                |

|            ||- Փորձաքննության է     ||             |Ը1              |

|            ||ենթարկում տեխնիկական   ||             |Նշանակված       |

|            ||փաստաթղթերը և          ||             |մարմինը         |

|            ||հիմնավորող ապացույցնե- ||             |- հավաստում է   |

|            ||րը` տեխնիկական նախագծի ||             |նախագծի համապա- |

|            ||համարժեքությունը       ||             |տասխանությունը  |

|            ||գնահատելու նպատակով    ||             |(1)             |

|            ||- տիպային օրինակների   ||             |- Տրամադրում է  |

|            ||համար Անհրաժեշտության  ||             |նախագծի         |

|            ||դեպքում իրականացնում է ||             |տեխնիկական      |

|            ||փորձարկումներ          ||             |հսկողության     |

|            ||- Տրամադրում է նախագծի ||             |սերտիֆիկատ (1)  |

|            ||տեխնիկական հսկողության ||             |                |

|            ||սերտիֆիկատ             ||             |                |

._____________________________________..______________________________.

 

ԱՐՏԱԴՐԱՆՔ

 

.______________.._____________..__________________..__________________.

|Ա.            ||Գ. Համապատաս-||Դ. Արտադրության   ||Ե. Արտադրության   |

|              ||խանությունը  ||գործընթացի որակի  ||որակի ապահովում   |

|              ||տեսակին      ||ապահովում         ||                  |

|______________||_____________||__________________||__________________|

|              ||             ||ԻՍՕ - 9001:2000   ||ԻՍՕ 9001:2000 (2) |

|              ||             ||                  ||                  |

|Ա. Արտադրողը` ||Գ. Արտադրողը`||Արտադրողը`        ||Արտադրողը`        |

|- Հայտարարում ||- Հայտարարում||- Գործածում է     ||- Գործածում է     |

|է համապատասխա-||է համապատաս- ||որակի հաստատված   ||որակի հաստատված   |

|նությունը     ||խանությունը  ||համակարգ          ||համակարգ վերջնական|

|հիմնական      ||հաստատված    ||արտադրության,     ||տեխնիկական        |

|պահանջներին   ||տեսակին      ||վերջնական         ||հսկողության և     |

|- Կատարում է  ||- Կատարում է ||տեխնիկական        ||փորձարկման        |

|համապատասխա-  ||համապատասխա- ||հսկողության և     ||գործընթացների     |

|նության       ||նության      ||փորձարկման        ||համար             |

|պահանջվող     ||պահանջվող    ||գործընթացների     ||- Հայտարարում է   |

|ազգային նշանի ||ազգային նշանի||համար             ||համապատասխանու-   |

|մակնշում      ||մակնշում     ||- Հայտարարում է   ||թյունը հաստատված  |

|              ||             ||համապատասխանու-   ||տեսակին           |

|              ||             ||թյունը հաստատված  ||- Կատարում է      |

|              ||             ||տեսակին           ||համապատասխանության|

|              ||             ||- Կատարում է      ||պահանջվող ազգային |

|              ||             ||համապատասխանության||նշանի մակնշում    |

|              ||             ||պահանջվող ազգային ||                  |

|              ||             ||նշանի մակնշում    ||                  |

|______________||_____________||__________________||__________________|

|Ա1            ||Ա1           ||Դ1                ||Ե1                |

|Նշանակված     ||Նշանակված    ||Հայտարարում է     ||Հայտարարում է     |

|մարմինը կամ   ||մարմինը կամ  ||համապատասխանու-   ||համապատասխանու-   |

|արտադրողի     ||արտադրողի    ||թյունը հիմնական   ||թյունը հիմնական   |

|կազմում գործող||կազմում      ||պահանջներին       ||պահանջներին       |

|հավատարմագրված||գործող հավա- ||- Կատարում է      ||- Կատարում է      |

|համապատասխա-  ||տարմագրված   ||համապատասխանության||համապատասխանության|

|նության       ||համապատասխա- ||պահանջվող ազգային ||պահանջվող ազգային |

|գնահատման     ||նության      ||նշանի մակնշում    ||նշանի մակնշում    |

|մարմինն իրա-  ||գնահատման    ||                  ||                  |

|կանացնում է   ||մարմինն իրա- ||                  ||                  |

|- Արտադրանքի  ||կանացնում է  ||                  ||                  |

|որոշակի       ||- Արտադրանքի ||                  ||                  |

|ցուցանիշների  ||որոշակի      ||                  ||                  |

|փորձարկումներ ||ցուցանիշների ||                  ||                  |

|(1)           ||փորձարկումներ||                  ||                  |

|              ||(1)          ||                  ||                  |

|______________||_____________||__________________||__________________|

|______________||_____________||__________________||__________________|

|Ա2            ||Արտադրանքի   ||Նշանակված մարմինը`||Նշանակված մարմինը`|

|- Արտադրանքի  ||փորձարկում   ||- Հաստատում է ՈՀ-ն||- Հաստատում է ՈՀ-ն|

|փորձարկում    ||կամայական    ||- Իրականացնում է  ||- Իրականացնում է  |

|կամայական     ||պարբերականու-||ՈՀ հսկողություն   ||ՈՀ հսկողություն   |

|պարբերականու- ||թյամբ (1)    ||                  ||                  |

|թյամբ (1)     ||             ||                  ||                  |

|              ||             ||                  ||                  |

|_____________________________________________________________________|

|(1) (1) Լրացուցիչ պահանջներ, որոնք կարող են կիրառվել ոլորտային       |

|օրենսդրության մեջ:                                                   |

|(2) (2) Բացառությամբ սույն ընթացակարգի 66.1-ին, 84.1-ին, 102.1-ին    |

|կետերի և  այն պահանջների, որոնք վերաբերում են հաճախորդի              |

|բավարարվածությանը և  շարունակական բարելավում                         |

|(3) (3) Բացառությամբ այն պահանջների, որոնք վերաբերում են հաճախորդի   |

|բավարարվածությանը և  շարունակական բարելավմանը:                       |

._____________________________________________________________________.

.____________________..______________________.._______________________.

|Զ. Արտադրանքի       ||                      ||ԻՍՕ-9001:2000          |

|հավաստում           ||                      ||                       |

|                    ||                      ||Արտադրողը`             |

|____________________|| Արտադրողը`           ||- Գործածում է որակի    |

|                    ||- Ներկայացնում է      ||հաստատված համակարգ     |

|- Հայտարարում է     ||արտադրանքը            ||արտադրության, վերջնական|

|համապատասխանությունը||- Հայտարարում է       ||տեխնիկական հսկողության |

|հաստատված տեսակին   ||համապատասխանությունը  ||և  փորձարկման          |

|- Կատարում է        ||- Կատարում է          ||գործընթացների համար    |

|համապատասխանության  ||համապատասխանության    ||- Հայտարարում է        |

|պահանջվող ազգային   ||պահանջվող ազգային     ||համապատասխանությունը   |

|նշանի մակնշում      ||նշանի մակնշում        ||- Կատարում է           |

|                    ||                      ||համապատասխանության     |

|                    ||                      ||պահանջվող ազգային նշանի|

|                    ||                      ||մակնշում               |

|                    ||                      ||                       |

|                    ||                      ||                       |

|                    ||                      ||                       |

|                    ||                      ||                       |

|                    ||                      ||                       |

|                    ||                      ||                       |

|                    ||                      ||                       |

|                    ||                      ||                       |

|                    ||                      ||                       |

|                    ||                      ||                       |

|____________________||                      ||                       |

|Զ1                  ||                      ||                       |

|Հայտարարում է       ||                      ||                       |

|համապատասխանությունը||                      ||                       |

|հիմնական պահանջներին||                      ||                       |

|- Կատարում է        ||                      ||                       |

|համապատասխանության  ||                      ||                       |

|պահանջվող ազգային   ||                      ||                       |

|նշանի մակնշում      ||                      ||                       |

|                    ||                      ||                       |

|                    ||                      ||                       |

|                    ||                      ||                       |

|                    ||                      ||                       |

|                    ||                      ||                       |

|                    ||                      ||                       |

|                    ||                      ||                       |

|                    ||                      ||                       |

|                    ||                      ||                       |

|____________________||______________________||_______________________|

|____________________||______________________||_______________________|

|Նշանակված մարմինը`  ||Նշանակված մարմինը`    ||Նշանակված մարմինը`     |

|- Հավաստում է       ||- Հավաստում է         ||- Իրականացնում է ՈՀ    |

|համապատասխանությունը||համապատասխանությունը  ||հսկողություն           |

|հիմնական պահանջներին||հիմնական պահանջներին  ||                       |

|- Տրամադրում է      ||- Տրամադրում է        ||                       |

|համապատասխանության  ||համապատասխանության    ||                       |

|սերտիֆիկատ          ||սերտիֆիկատ            ||                       |

|_____________________________________________________________________|

|(1) (1) Լրացուցիչ պահանջներ, որոնք կարող են կիրառվել ոլորտային       |

|օրենսդրության մեջ:                                                   |

|(2) (2) Բացառությամբ սույն ընթացակարգի 66.1-ին, 84.1-ին, 102.1-ին    |

|կետերի և  այն պահանջների, որոնք վերաբերում են հաճախորդի              |

|բավարարվածությանը և  շարունակական բարելավում                         |

|(3) (3) Բացառությամբ այն պահանջների, որոնք վերաբերում են հաճախորդի   |

|բավարարվածությանը և  շարունակական բարելավմանը:                       |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 19

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 16-ի

N 56-Ն որոշման

 

Թ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՏԻՊԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

1. Սույն ընթացակարգում ներկայացված են սերտիֆիկացման ընթացակարգերով հաջորդաբար կատարվող գործողությունները, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ`

1) հայտատուի կողմից արտադրանքի սերտիֆիկացման մարմին սերտիֆիկացման աշխատանքների անցկացման հայտ (այսուհետ` հայտ) ներկայացնելը, որում նշվում է սույն ընթացակարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը` սույն ընթացակարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերի կցմամբ: Հայտի քննարկման առավելագույն ժամկետը ներկայացման օրվանից կազմում է 7 աշխատանքային օր:

Հայտի ընդունման որոշման պատճենը, հայտատուի կողմից ներկայացվելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է դիմողին` ներդրվածքի մասին վերգրությամբ և հանձնման մասին ծանուցմամբ (առձեռն, պաշտոնական էլեկտրոնային փոստով, փոստային կամ կապի այլ միջոցով տեղեկատվություն ուղարկելու միջոցով).

2) ներկայացված փաստաթղթերը սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում սերտիֆիկացման մարմինը փաստաթղթերի ստացման օրվանից մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին ուղարկում է գրավոր ծանուցում (առձեռն, պաշտոնական էլեկտրոնային փոստով, փոստային կամ կապի այլ միջոցով)` հայտի ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունների ցանկով (առձեռն, պաշտոնական էլեկտրոնային փոստով, փոստային կամ կապի այլ միջոցով):

Այն դեպքում, երբ հայտատուի կողմից նշված անհամապատասխանությունները չեն վերացվել անհամապատասխանությունների ցանկից գրավոր ծանուցում ստանալու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում, հայտատուին 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է գրավոր ծանուցում սերտիֆիկացումը մերժելու մասին` նշելով մերժման պատճառը (անմիջականորեն կամ պատվիրված փոստային առաքմամբ` ներդրվածքի մասին վերգրությամբ և հանձնման մասին ծանուցմամբ (առձեռն, պաշտոնական էլեկտրոնային փոստով, փոստային կամ կապի այլ միջոցով տեղեկատվություն ուղարկելու միջոցով).

3) արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրանքի որոշակի տեխնիկական կանոնակարգին (կանոնակարգերին) պատկանելիությունը որոշելու նպատակով նույնականացման իրականացումը և (կամ) արտադրանքի նմուշներ (փորձանմուշներ) (արտադրանքի տիպային նմուշներ) (այսուհետ` արտադրանքի նմուշներ (փորձանմուշներ) վերցնելը` դրանց հետազոտությունների (փորձարկումների) և չափումների իրականացման համար, եթե դա նախատեսված է սերտիֆիկացման ընթացակարգով.

4) արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից պայմանագրի հիման վրա (անհրաժեշտության դեպքում) հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ իրականացնելու համար հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի ներգրավումը` այն լաբորատորիաներից, որոնց հետ արտադրանքի սերտիֆիկացման մարմինը փոխգործակցում է` հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ իրականացնելու համար (եթե հետազոտությունների (փորձարկումների) և չափումների իրականացումը նախատեսված է սերտիֆիկացման ընթացակարգով).

5) հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ իրականացնելը, եթե դա նախատեսված է սերտիֆիկացման ընթացակարգով.

6) արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրանքի տիպի հետազոտության իրականացում, եթե դա նախատեսված է սերտիֆիկացման ընթացակարգով.

7) արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրանքի նախագծի հետազոտության իրականացում, եթե դա նախատեսված է սերտիֆիկացման ընթացակարգով.

8) արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրության վիճակի վերլուծության իրականացում, եթե դա նախատեսված է սերտիֆիկացման ընթացակարգով.

9) արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքների ստացված արդյունքները վերլուծելը և տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ (այսուհետ` արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ) տրամադրելու կամ դրա տրամադրումը մերժելու մասին որոշման ընդունում.

10) արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ ձևակերպելը և տրամադրելը`

ա. արտադրանքի համապատասխանության տրված սերտիֆիկատի վերաբերյալ տեղեկությունների տրամադրում համապատասխան մարմիններին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

բ. Հայաստանի Հանրապետության շուկայում արտադրանքի շրջանառության համապատասխանության ազգային նշանով արտադրանքի մակնշման ապահովումը հայտատուի կողմից` Օրենքին համապատասխան (կցելով մարմնի համար նախատեսված նույնականացման ծածկագիրը),

գ. արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման իրականացումը, եթե դա նախատեսված է սերտիֆիկացման ընթացակարգով.

դ. արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից տրված արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների գործողությունը կասեցնելը (վերականգնելը) կամ դադարեցնելը.

11) տրված համապատասխանության սերտիֆիկատի վերաբերյալ տեղեկատվության ներառումը համապատասխանության սերտիֆիկատների ռեեստր:

2. Սերտիֆիկացման աշխատանքներն իրականացվում են հայտատուի նախաձեռնությամբ` արտադրանքի սերտիֆիկացման մարմնի և հայտատուի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

3. Հայտի մեջ նշվում է հետևյալ տեղեկատվությունը`

1) արտադրանքի սերտիֆիկացման մարմնի լրիվ անվանումը, հավատարմագրման և/կամ նշանակման եզակի գրանցահամարը, դրա գտնվելու վայրը.

2) հայտատուի լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են)` իրավաբանական անձի համար, կամ ազգանունը, անունը և հայրանունը, բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են)` որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար, ինչպես նաև այն հայտատուի հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը, Օրենքին համապատասխան, տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի պետական հաշվառման ժամանակ, բանկային վավերապայմանները, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

3) իրավաբանական անձի ղեկավարի կամ հայտատու կազմակերպության այն անձի պաշտոնը, ազգանունը, անունը և հայրանունը, որը, Օրենքին համապատասխան, լիազորված է հայտով (լիազորող փաստաթղթի անվանման ու վավերապայմանների նշմամբ) դիմելու արտադրանքի սերտիֆիկացման մարմին.

4) արտադրողի լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են)` իրավաբանական անձի և արտադրանքն արտադրող դրա մասնաճյուղերի համար, կամ ազգանունը, անունը և հայրանունը, բնակության վայրը և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են)` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի համար.

5) արտադրանքի մասին` դրա նույնականացումն ապահովող տեղեկություններ, ներառյալ`

ա. արտադրանքի անվանումը և նշագիրը (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) և արտադրողի կողմից արտադրանքին տրված այլ պայմանական նշագիր (առկայության դեպքում),

բ. արտադրանքի անվանումը (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) (առկայության դեպքում),

գ. արտադրանքի մասին` դրա նույնականացումն ապահովող այլ տեղեկություններ (առկայության դեպքում),

դ. արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան (այսուհետ` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրեր),

ե. այն փաստաթղթի (փաստաթղթերի) նշագիրը և անվանումը, որին համապատասխան արտադրված է արտադրանքը (ստանդարտը, կազմակերպության ստանդարտը, տեխնիկական պայմանները կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում),

զ. սերտիֆիկացման օբյեկտի անվանումը (սերիական թողարկումը, խմբաքանակը կամ եզակի արտադրատեսակը): Սերիական թողարկման արտադրանքի համար կատարվում է «սերիական թողարկում» գրառումը: Արտադրանքի խմբաքանակի համար նշվում է խմբաքանակի չափը, եզակի արտադրատեսակի համար` արտադրատեսակի գործարանային համարը (առկայության դեպքում): Գործարանային համարի բացակայության դեպքում կատարվում է «մեկ օրինակից» կամ «եզակի արտադրատեսակ» գրառումը,

է. պայմանագրի (մատակարարման պայմանագրի) և ապրանքաուղեկից այն փաստաթղթերի վավերապայմանները, որոնցով նույնականացվում է եզակի արտադրատեսակը կամ արտադրանքի խմբաքանակը, այդ թվում` դրա չափը (արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրատեսակի համար).

6) հայտատուի կողմից ընտրված սերտիֆիկացման ընթացակարգը.

7) այն տեխնիկական կանոնակարգի անվանումը, որի պահանջներին համապատասխանության մասով անցկացվում է սերտիֆիկացումը.

8) այլ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող իրավաբանական անձանց, և Օրենքին համապատասխան որպես անհատ ձեռնարկատերեր հաշվառված ֆիզիկական անձանց արտադրական հարթակներում իր անվան ներքո արտադրանքի արտադրման համար արտադրողի կողմից պատվեր տեղադրելու դեպքում` պատվեր կատարողի լրիվ անվանումը, նրա գտնվելու և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները):

4. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) սերիական արտադրության արտադրանքի համար`

ա. արտադրանքի տեխնիկական (նախագծային, և (կամ) կոնստրուկտորական, և (կամ) տեխնոլոգիական, և (կամ) շահագործման) փաստաթղթերի պատճենները,

բ. միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտների ցուցակը (դրանց նշագրերի և անվանումների, ինչպես նաև բաժինների (կետերի, ենթակետերի) նշմամբ, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը կարող է ապահովվել այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտների կիրառմամբ), իսկ դրանց բացակայության դեպքում` տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ազգային (պետական) ստանդարտների ցանկը (այսուհետ` ստանդարտների ցանկ) (հայտատուի կողմից դրանց կիրառման դեպքում),

գ. տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը հաստատող` ընդունված տեխնիկական որոշումների և ռիսկերի գնահատման արդյունքների նկարագրությունը, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտները բացակայում են կամ չեն կիրառվել (անհրաժեշտության դեպքում),

դ. այն փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը, որին համապատասխան արտադրված է արտադրանքը (ստանդարտը, կազմակերպության ստանդարտը, տեխնիկական պայմանները կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում),

ե. կառավարման համակարգի համապատասխանության այն սերտիֆիկատի պատճենը, որի գործողությունը տարածվում է սերտիֆիկացվող արտադրանքի արտադրության վրա, որով հաստատվում է արտադրողի կողմից ներդրված կառավարման համակարգի համապատասխանությունը կառավարման համակարգին ներկայացվող` համապատասխան ստանդարտի պահանջներին, և որը տրամադրվել է կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից (այսուհետ` կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատ) (սերտիֆիկացման ընթացակարգով նախատեսված դեպքերում),

զ. կրիտիկական բաղադրամասերի, նյութերի, կոմպլեկտավորող արտադրատեսակների կամ արտադրատեսակի բաղադրիչ մասերի համապատասխանության սերտիֆիկատների պատճենները (առկայության դեպքում),

է. արտադրողի (այդ թվում` օտարերկրյա արտադրողի) հետ կնքված այն պայմանագրի պատճենը, որով նախատեսվում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովումը և նշված պահանջներին այդ արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվությունը (արտադրողի կողմից լիազորված անձի համար),

ը. Օրենքին համապատասխան իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի պետական հաշվառման ժամանակ տրվող` հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարի մասին տեղեկություններ,

թ. հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են որպես տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց (առկայության դեպքում).

2) արտադրանքի խմբաքանակի (եզակի արտադրատեսակի) համար`

ա. արտադրանքի տեխնիկական (նախագծային, և (կամ) կոնստրուկտորական, և (կամ) տեխնոլոգիական, և (կամ) շահագործման) փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում),

բ. այն փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը, որին համապատասխան արտադրված է արտադրանքը (ստանդարտը, կազմակերպության ստանդարտը, տեխնիկական պայմանները կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում),

գ. պայմանագրի (մատակարարման պայմանագրի) պատճենը և ապրանքաուղեկից փաստաթղթերը, որոնցով նույնականացվում է եզակի արտադրատեսակը կամ արտադրանքի խմբաքանակը, այդ թվում` դրա չափը,

դ. ստանդարտների ցանկում ներառված ստանդարտների ցուցակը (դրանց նշագրերի և անվանումների, ինչպես նաև բաժինների (կետերի, ենթակետերի) նշմամբ, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտների կիրառմամբ) (հայտատուի կողմից դրանց կիրառման դեպքում),

ե. տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը հաստատող` ընդունված տեխնիկական որոշումների և ռիսկերի գնահատման արդյունքների նկարագրությունը, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտները բացակայում են կամ չեն կիրառվել (անհրաժեշտության դեպքում),

զ. Օրենքին համապատասխան` իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի պետական հաշվառման ժամանակ տրվող` հայտատուի գտնվելու վայրի կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարի մասին տեղեկություններ,

է. հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են որպես տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրատեսակի համապատասխանության ապացույց (առկայության դեպքում):

5. Հայտին կից ներկայացվող ռուսերեն կամ այլ օտար լեզվով կազմված փաստաթղթերն ուղեկցվում են հայերեն թարգմանությամբ, պատճենները վավերացվում են հայտատուի ստորագրությամբ:

 

(19-րդ հավելվածը լրաց. 15.04.2021 թիվ 656-Ն որոշում)

 

Հավելված N 20

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 16-ի

N 56-Ն որոշման

 

Թ1 ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՍԵՐԻԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

1. Սերտիֆիկացման Թ1 ընթացակարգը կիրառվում է սերիական թողարկման արտադրանքի համար:

2. Թ1 ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում հայտատուն արտադրողն է (արտադրողի կողմից լիազորված անձը):

3. Արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` ապահովելու համար արտադրության գործընթացի կայունությունը և տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրվող արտադրանքի համապատասխանությունը, ինչպես նաև իրականացնում է արտադրական հսկողությունը:

4. Թ1 ընթացակարգով սերտիֆիկացման դեպքում կատարվում են սույն կետով նախատեսված ընթացակարգերը`

1) հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հայտը` կցելով Թ ընթացակարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերը.

2) արտադրանքի սերտիֆիկացման մարմինը հայտատուի կողմից փաստաթղթերը ներկայացնելու օրվանից հետո մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում և վերլուծում է հայտն ու կից ներկայացվող փաստաթղթերը, ընդունում է սերտիֆիկացում իրականացնելու վերաբերյալ որոշում և իր որոշման մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (առձեռն, պաշտոնական էլեկտրոնային փոստով, փոստային կամ կապի այլ միջոցով) տեղեկացնում է հայտատուին.

3) հայտատուն արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ կնքում է սերտիֆիկացման կամ սերտիֆիկացման, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների իրականացման պայմանագիր (նախկինում կնքված պայմանագրի բացակայության դեպքում).

4) արտադրանքի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է արտադրանքի նույնականացումը և դրա նմուշառում (փորձանմուշներ)` դրանց հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն իրականացնելու համար.

5) արտադրանքի վերցված նմուշների (փորձանմուշների) հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում: Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է արտադրության վիճակի վերլուծություն.

6) արտադրանքի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության արդյունքների, արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների և արտադրության վիճակի վերլուծության արդյունքների ամփոփում.

7) հայտատուի ներկայացրած փաստաթղթերի վերլուծության, արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ու արտադրության վիճակի վերլուծության դրական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինը (հայտը գրանցելու օրվանից մինչև 80 աշխատանքային օրվա ընթացքում` կախված արտադրանքի փորձարկման համար անհրաժեշտ և ստանդարտացման փաստաթղթերով նախատեսված ժամանակահատվածից) ընդունում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու վերաբերյալ որոշում, ձևակերպում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատն ու այն 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հայտատուին.

8) հայտատուն ապահովում է արտադրանքի մակնշումը համապատասխանության ազգային նշանով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող կարգով.

9) արտադրանքի սերտիֆիկացման մարմինը և հայտատուն իրականացնում են տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող ապացուցողական նյութերի փաթեթի ձևավորումն ու պահպանումը` արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում.

10) արտադրանքի սերտիֆիկացման մարմինը սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում է իրականացնում արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում` տարին մեկ անգամ, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

5. Այն դեպքում, երբ արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետն ավարտվում է, և այդ արտադրանքի առնչությամբ հայտատուի կողմից հայտ է ներկայացվել արտադրանքի սերտիֆիկացման այն մարմին, որն անցկացրել է սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում, արտադրանքի սերտիֆիկացման տվյալ մարմինը սերտիֆիկացում իրականացնելիս հաշվի է առնում սերտիֆիկացված արտադրանքի վերջին պարբերական գնահատման դրական արդյունքները, եթե դրա անցկացման պահից անցել է 1 տարուց ոչ ավելի:

6. Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման բացասական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`

1) կասեցնել արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը.

2) դադարեցնել արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը:

7. Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից ընդունված որոշումը փաստաթղթավորվում է, և հայտատուն տեղեկացվում է դրա մասին:

8. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման մասին տեղեկությունները տրամադրում է համապատասխան մարմիններին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Եթե արտադրանքի կառուցվածքում (կազմում) կամ դրա արտադրման տեխնոլոգիայում այնպիսի փոփոխություններ են կատարվելու, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա, հայտատուն, նախքան այդպիսի փոփոխություններ կատարելը, այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրած արտադրանքի սերտիֆիկացման մարմնին (առձեռն, պաշտոնական էլեկտրոնային փոստով, փոստային կամ կապի այլ միջոցով):

10. Հայտատուի կողմից ներկայացված գրավոր ծանուցման հիման վրա արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը տրամադրած արտադրանքի սերտիֆիկացման մարմինը, կապված արտադրանքի կառուցվածքում (կազմում) կամ դրա արտադրման տեխնոլոգիայում փոփոխությունների կատարման հետ, որոնք կարող են ազդել տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա և ելնելով իրականացվող փոփոխությունների ծավալից` 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում` արտադրանքի լրացուցիչ հետազոտություններ (փորձարկումներ) ու չափումներ և (կամ) արտադրության վիճակի վերլուծություն իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ:

11. Համապատասխանության սերտիֆիկատի (այդ թվում` հավելվածներում) բնօրինակի համապատասխան տողերում կատարված փոփոխությունները և (կամ) լրացումները վավերացվում են սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի) ստորագրությամբ: «Լրացուցիչ տեղեկություններ» տողում նշվում են կատարված փոփոխությունների և (կամ) լրացումների բնույթը, փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման հիմքն ու ամսաթիվը:

12. Միաժամանակ, փոփոխությունները և (կամ) լրացումները կատարվում են համապատասխանության սերտիֆիկատի պատճենում, որը պահպանվում է սերտիֆիկացման մարմնում, և հավաստվում են սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (ղեկավարի կողմից լիազորված անձի) ստորագրությամբ:

13. Համապատասխանության սերտիֆիկատում կատարված փոփոխությունները և (կամ) լրացումները համարվում են կատարված` ռեեստրում համապատասխան գրառում գրանցելու օրվանից:

 

(20-րդ հավելվածը լրաց. 15.04.2021 թիվ 656-Ն որոշում)

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.01.2014
N 56-Ն
Որոշում