15.03.2024 -
040.0086.100214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունվարի 2014 թվականի N 86-Ն
ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) պետական կառավարման մարմինները պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի արդիականությունն ապահովելու նպատակով լիազոր պետական կառավարման մարմնին` Կադաստրի կոմիտեին (այսուհետ` կոմիտե) տրամադրում են նոր առաջացած բազային տարածական տվյալները` ստեղծման կամ ընդունման ավարտից հետո 30 օրվա ընթացքում, վեկտորային (dwg/dxf, dgn, shapefile), ռաստերային (tif, img, Geotif, GRID) և տվյալների բազա (Excel, Access և այլ ձևաչափերով)` համապատասխան հատկանիշային տվյալներով.
2) պետական կառավարման մարմիններն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի արդիականությունն ապահովելու նպատակով էլեկտրոնային եղանակով ապահովում են առկա և նոր առաջացած` ստեղծման կամ ընդունման ավարտից հետո 30 օրվա ընթացքում, թեմատիկ տարածական տվյալների քարտեզագրական շերտերի հասանելիություն` JSON (տարածական տվյալների համար-GeoJSON) և XML (տարածական տվյալների համար-GML) ձևաչափերով: Եթե տեղեկատվական փոխգործելիության ընթացքում տեղեկատվության փոխանակումը նախատեսում է ռաստերային ձևաչափով, ապա տեղեկատվության հասանելիությունն ապահովվում է GeoTIFF ձևաչափով.
3) մինչև ավտոմատացված JSON և XML-սխեմաների ներդրումն ազգային գեոպորտալ, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տեղեկատվական փոխգործելիության ընթացքում տեղեկատվության հասանելիությունն ապահովվում է OGC WMS, WFS, WCS քարտեզագրական ծառայությունների միջոցով:
2. Պետական կառավարման մարմինները սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված տվյալները, կախված տվյալների առանձնահատկությունից, կոմիտեին տրամադրում են հասանելի ձևաչափերից որևէ մեկով, իսկ 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված տվյալների հասանելիությունն ապահովվում է համապատասխան սարքածրագրային համակարգերի առկայության պարագայում:
3. Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններում առկա և նոր ստեղծված, սույն որոշման 1-ին կետի 1-3-րդ ենթակետերում նշված ձևաչափերով համապատասխան ոլորտային լիազոր մարմիններին տրամադրված (հասանելիություն ապահովված) տարածական տվյալները վերջիններիս նախաձեռնությամբ ինտեգրվում են ազգային գեոպորտալին:
(որոշումը խմբագրվել է 14.03.2024 թիվ 353-Ն որոշում)