ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
9 հունիսի 1999 թվականի թիվ 33
12. 1999 ԹՎԱԿԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին» թիվ 551 և 1998 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի մինչև 2001 թվականի զարգացման միջոցառումների մասին» թիվ 555 որոշումների իրականացման, էներգահամակարգի ֆինանսական վիճակի բարելավման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից նպատակահարմար համարել`
1. Առաքված էլեկտրաէներգիայի 1999 թվականի վճարումների մակարդակն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեից 4 մլրդ դրամ լրացուցիչ գումարի հատկացումը, այդ թվում`
խմելու ջրերի համակարգերին (ներառյալ
համայնքների հաշվեկշռում գտնվող) - 1 մլրդ
այդ թվում`
«Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական
ընկերությանը - 0,25 մլրդ դրամ
«Ջրմուղ-կոյուղի» պետական փակ
բաժնետիրական ընկերությանը - 0,75 մլրդ դրամ
ոռոգման ջրերի համակարգերին (ներառյալ
համայնքների հաշվեկշռում գտնվող) - 2 մլրդ դրամ
ջեռուցման տնտեսություններին (ներառյալ
համայնքների հաշվեկշռում գտնվող) - 0,65 մլրդ դրամ
բյուջետային հիմնարկներին - 0,35 մլրդ դրամ
2. Էներգահամակարգի նվազագույն ծախսումներով ծրագրի վերանայումը: Այդ նպատակով`
ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակել խորհրդատուի տեխնիկական առաջադրանք` այն համաձայնեցնելով Համաշխարհային բանկի հետ: Ծրագրի մշակման ժամանակ հատուկ ուշադրություն դարձնել համակարգի վերանորոգման աշխատանքների ժամանակին և ամբողջ ծավալով կատարմանը.
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1999 թվականի հուլիսի 15-ը ճշտել խորհրդատվական ծառայությունների վճարման աղբյուրները և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ համատեղ նախաորակավորված խորհրդատվական ընկերության հետ կնքել պայմանագիր:
3. Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում կուտակված դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերակառուցման ծրագրի մշակումը և հետևողական իրականացումը: Այդ նպատակով`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` համաձայնեցնելով Համաշխարհային բանկի և Միջազգային արժութային հիմնադրամի հետ` մինչև 1999 թվականի հունիսի 15-ը համատեղ մշակել ձեռնարկությունների պարտքերի վերակառուցման ծրագիր.
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` մինչև 1999 թվականի հունիսի 15-ը Համաշխարհային բանկին տրամադրել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամի համալրման ժամանակ կրեդիտորական պարտք - հիմնական միջոց փոխադարձ ձևակերպման մանրամասները` ներառելով այն կրեդիտորական և դեբիտորական պարտքերը, որոնք պետք է դուրս գրվեն, ինչպես նաև համապատասխան արտացոլումներն էլեկտրաէներգետիկ ձեռնարկությունների ֆինանսահաշվապահական հաշվետվություններում: