Սեղմել Esc փակելու համար:
ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ, ԿԱՌՈՒՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

5 հունիսի 1999 թվականի թիվ 32

 

ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված ինստիտուցիոնալ բարեփոխումների, կառուցվածքային բարեփոխումների առաջին և երկրորդ ու կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրերի իրականացման ամփոփման նպատակով`

Հավանության տալ ինստիտուցիոնալ բարեփոխումների, կառուցվածքային բարեփոխումների առաջին և երկրորդ ու կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրերի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական եզրակացությունը (կցվում է):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Զարգացման միջազգային ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրած կառուցվածքային բարեփոխումների առաջին և երկրորդ փուլերը (ԿԲ I և II վարկեր) կարևոր նշանակություն ունեցան ՀՀ կառավարության ընդհանուր ռազմավարության համար` ուղղված մակրոտնտեսական կայունության ամրապնդմանն ու կառուցվածքային բարեփոխումների խորացմանը: Այս վարկերը հանդիսացան 1996թ. և 1997թ. տարեկան բյուջեների դեֆիցիտի ֆինանսավորման հիմնական աղբյուրները, որոնց շնորհիվ ՀՀ կառավարությունը հնարավորություն ստացավ պահպանելու մակրոտնտեսական կայունությունը` առանց պետական ծախսումների լրացուցիչ սեղման առաջնահերթ ոլորտներում` ներառյալ առողջապահությունը, կրթությունը, սոցիալական ապահովությունը և հիմնական ենթակառուցվածքները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն ուներ բավականին սահմանափակ հնարավորություն բյուջեի ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների հասանելիության առումով, ԿԲ I և II վարկերով ստացված աջակցությունը, ՀՀ կառավարության տեսանկյունից, մեծ նշանակություն ունեցավ:

ՀՀ կառավարությունը գտնում է, որ այս վարկերն արդյունավետ էին ՀՀ կառավարության կառուցվածքային բարեփոխումների ծրագրի աջակցման առումով: Վերջինիս հիմնական նպատակն էր` իրականացնել էական փոփոխություններ էներգետիկայի, ոռոգման և խմելու ջրի, բանկային համակարգի, սեփականաշնորհման և ձեռնարկությունների վերակառուցման գործընթացի խթանման և առևտրի հետագա ազատականացման, ինչպես նաև առողջապահության, կրթության և սոցիալական ապահովության ոլորտներում: Վարկային ծրագրերի մշակման ընթացքում իրականացվելիք քաղաքականությունների գծով երկխոսությունը Համաշխարհային բանկի աշխատախմբի հետ օժանդակեց ՀՀ կառավարության միջին ժամկետ բարեփոխումների ծրագրի նպատակների հստակեցմանն ու առաջնահերթությունների սահմանմանը: Բացի այդ, տեխնիկական աջակցության վարկերի առկայությունը մեծապես նպաստեց կառուցվածքային վարկերի կողմից օժանդակվող ծրագրով սահմանված բարեփոխումային միջոցառումների իրականացմանը: ՀՀ կառավարությունը հնարավորություն ունեցավ ստանալ բարեփոխումների ժամանակին իրականացման համար անհրաժեշտ միջազգային փորձը, որը կարևոր նշանակություն ունեցավ փոփոխությունների բավականին արագ ընթացքը պահպանելու և ձգձգումներից խուսափելու առումով: Համաշխարհային բանկի խմբի կողմից Հայաստանում բարեփոխումային առաջին միջոցառում հանդիսացող վերականգնողական վարկի նախապատրաստումից ստացված դասերը հաջողությամբ ներառվեցին ԿԲ I և II վարկերի համաձայնագրերում: Կարևոր նշանակություն ունեցավ նաև ԿԲՎ ծրագրերի և Արժույթի միջազգային հիմնադրամի ESAF ծրագրի միջև ամուր կոորդինացման և փոխադարձ լրացվելիության փաստը:

ՀՀ կառավարությունը գտնում է, որ ԿԲ I և II վարկերով աջակցված ծրագրի ամենահաջող ոլորտների թվին են պատկանում.

 

- Մասնավորեցման ծրագրի իրականացումը.

- Առաջընթացն էներգետիկայի ոլորտում` ներառյալ ծախսածածկման մակարդակի

աճը, ոլորտի վերակառուցումը և վճարման կարգապահության ամրապնդումը.

- Բարեփոխումները ֆինանսական ոլորտում` ներառյալ անհուսալի բանկերի

վերակառուցումը և կենտրոնական բանկի կողմից համապատասխան

վերահսկողություն իրականացնելու նպատակով անհրաժեշտ կառույցների

ձևավորումը.

- Բարեփոխումներն առևտրի ոլորտում` ուղղված ապրանքափոխանակման

գործարքների վերացմանը և արտաքին առևտրի ոլորտում ՀՀ կառավարության

մասնակցության աստիճանական նվազեցմանը:

 

Միաժամանակ, բարեփոխումները ձեռնարկությունների վերակառուցման ոլորտում այնքան հաջող ընթացք չունեցան: Հիմնականում ՀՀ կառավարության տրամադրության տակ գտնվող լծակների պակասի պատճառով նախապես որոշված մի քանի մեծ ձեռնարկությունների վաճառքի կամ լուծարման ծրագրերը չիրականացան: Առողջապահության և կրթության ոլորտների վերակազմավորման, ինչպես նաև սոցիալական նպաստների վերակառուցման բարեփոխումների իրականացումը որոշ չափով ավելի դանդաղ ընթացավ, քան սկզբնապես ակնկալվում էր: Այնուամենայնիվ, այս ոլորտներում բարեփոխումների սկզբնական ընթացքը վերականգնվեց 1998-1999 թթ., Զարգացման միջազգային ընկերակցության ԿԲ III վարկով աջակցվող հաջորդ ծրագրի իրականացման ընթացքում:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ինստիտուցիոնալ բարեփոխումների վարկային համաձայնագիրը ստորագրվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջև 1993թ. ապրիլի 7-ին և վավերացվել է Ազգային Ժողովի կողմից 1993թ. մայիսի 12-ին:

Ըստ վարկային համաձայնագրի, ծրագրի իրականացման համար տրամադրվում է 12 մլն ԱՄՆ դոլար, որը բաշխվել է հետևյալ կերպ`

 

- 5.800.000 ԱՄՆ դոլար  խորհրդատվական ծառայություններ և վերապատրաստում - 6.000.000 ԱՄՆ դոլար  համակարգիչներ, սարքավորումներ և այլ ապրանքներ

- 200.000  ԱՄՆ դոլար     ընթացիկ ծախսեր

 

Ծրագիրը նախատեսում էր բարելավել ինստիտուցիոնալ կարողությունները` տնտեսական բարեփոխումների նախագծման և իրականացման միջոցով արագացնել բարեփոխումների գործընթացը և աջակցել տնտեսության վերակազմավորմանը, ստեղծելով բարենպաստ պայմաններ վերականգնման և ներդրումային գործունեության համար:

Ծրագիրը բաղկացած էր հետևյալ հիմնական բաղադրիչներից`

 

- Տնտեսական կառավարում

Տնտեսական քաղաքականության մշակում և օգնության կոորդինացում

Իրավական և կանոնակարգման դաշտ

Սոցիալական ապահովության ցանց և զբաղվածության խնդիրներ

 

- Ռեսուրսների մոբիլիզացում

Հարկային տեսչություն

Մաքսային վարչություն և առևտրի խթանում

 

- Ձեռնարկությունների բարեփոխումներ

Աջակցություն սեփականաշնորհման գործընթացին

Աջակցություն պետական ոլորտի ձեռնարկությունների բարեփոխումների

գործընթացին

 

- Ֆինանսական բնագավառի բարեփոխումներ

 

Ինստիտուցիոնալ բարեփոխումների վարկային ծրագրի իրականացումը գնահատվում է կառավարության կողմից բավարար:

Չնայած ծրագրի իրականացման սկզբնական շրջանի դանդաղ ընթացքին (այս ծրագիրը առաջինն էր տրամադրված Համաշխարհային բանկի կողմից ՀՀ կառավարությանը և պահանջում էր յուրովի մոտեցում) այն զգալի արագացավ հետագա 3 տարիների ընթացքում: Կառավարության նպատակն էր ներդնել այնպիսի բարեփոխումների ռազմավարություն, որը կհավասարակշռեր ստեղծված իրավիճակում սոցիալական և տնտեսական ծրագրերի նվազեցման անհապաղ խնդրի լուծման և տնտեսության ու հասարակության ազատականացման նպատակով համապատասխան կարողությունների և հաստատությունների ստեղծման անհրաժեշտությունը:

Մաքսային վարչության և հարկային տեսչության ավտոմատացումը (կոմպյոտերիզացիան), ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների վարկի շրջանակներում տրամադրված այլ տեխնիկական աջակցությունը նպաստեց եկամուտների հստակ ավելացմանն ու արդյունավետ կառավարմանը:

Անկախ մակրոտնտեսական վերլուծությունների և քաղաքականության ձևավորման նպատակով կառավարությունը զարգացրել է իր սեփական ինստիտուցիոնալ կարողությունները, ներառյալ վիճակագրական տվյալների բազայի մշակումը, որը համապատասխանեցված է քաղաքականության գնահատմանը, օգնության կոորդինացմանը, իրական պետական ներդրումների ծրագրի զարգացմանը, նոր պարտքերի վերահսկմանն ու գրանցմանը:

Նախագիծը հաջողությամբ իրականացվեց` ապահովելով ձեռնարկությունների նախապատրաստումը սեփականաշնորհմանը և փոքրաչափ ակտիվների վաճառքին` ընդհանուր սեփականաշնորհման ծրագրի շրջանակներում, այդ թվում վաուչերների օգտագործմամբ: Սեփականաշնորհման գործընթացը նաև աջակցվել է մի շարք օժանդակ նոր օրենքների միջոցով, որոնք խթանում են շուկայական տնտեսությունը:

Ֆինանսական բնագավառի բարեփոխումների իրականացման նպատակով կառավարությունը հիմնել է ենթակառուցվածքներ փորձագետների օժանդակության, վերապատրաստման և սարքավորումների մատակարարման միջոցով: Հայաստանի կենտրոնական բանկը զարգացրել է իր կարողությունները բանկային հսկման բնագավառում, ինչպես նաև մշակվել են հաշվապահության և աուդիտի անցկացման ընթացակարգեր ֆինանսների նախարարությունում:

Ինչպես նախատեսված է վարկային համաձայնագրում, ինստիտուցիոնալ բարեփոխումների վարկից ֆինանսավորվող մի շարք տեխնիկական աջակցության նախագծեր լրացվել են Եվրահանձնաժողովի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերի գումարներից 3,4 միլիոն ԱՄՆ դոլար ուղղվել է մակրոտնտեսական ոլորտին վերաբերող խորհրդատվությանը և հողի գրանցմանը, ինչպես նաև օժանդակություն մատուցելու նպատակով Եվրահանձնաժողովի կողմից կատարվել է մոտ 1 միլիոն էքյու գումարի ներդրում` ուղղված սեփականաշնորհման հանձնաժողովին և խորհրդին` տալով առաջարկություններ համընդհանուր և մասնակի սեփականաշնորհման, փոքր, միջին և մեծ ձեռնարկությունների ռազմավարության և ընթացակարգի վերաբերյալ:

Կառավարությունը իր հերթին տրամադրել է բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի համար աշխատող խորհրդականներին անհրաժեշտ տեղական մարդկային ռեսուրսներ և փորձ, նախագծի իրականացման ժամանակ` նյութեր և փաստաթղթեր, և անհրաժեշտության դեպքում, աջակցել է անվճար գրասենյակային տարածքով և սարքավորումներով, ապահովելով ծրագրերի անխափան ու արդյունավետ իրականացումը:

Մասնավորապես. կառավարությունը սերտ համագործակցելով Համաշխարհային բանկի հետ ԻԲՎ-ի շրջանակներում իրականացրել է հետևյալ միջոցառումները`

 

Տնտեսական կառավարում

 

Ֆինանսների նախարարության մի շարք վարչությունների, այլ նախարարությունների, ինչպես նաև Ազգային Ժողովի, վիճակագրական վարչության, կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի աշխատանքային հնարավորությունների ավտոմատացման նպատակով վարկային միջոցների հաշվին գնվել են համակարգչային սարքավորումներ:

Արտասահմանյան օգնության կոորդինացման նպատակով էկոնոմիկայի նախարարությանը կից ստեղծվել է արտասահմանյան օգնության կոորդինացման կենտրոն, որը իրականացրեց նշված խնդիրը:

Ավարտվեց տնային տնտեսություններում և ոչ գյուղատնտեսական ձեռնարկություններում զբաղվածության խնդրի ուսումնասիրման ծրագիրը:

 

Ռեսուրսների մոբիլիզացում

 

Հարկային համակարգի բարելավման նպատակով տեխնիկական օգնություն է տրամադրվել համակարգի խորհրդատվական և ավտոմատացման կարիքների բավարարման համար: Վարկային միջոցների հաշվին ստեղծվել է հարկային ընթացակարգերի ուսուցման ու հասարակական տեղեկատվական կենտրոն, ֆինանսավորվել է կենտրոնի սկզբնական գործունեությունը, ինչպես նաև գնվել են սարքավորումներ:

UNCTAD-ի հետ կնքած պայմանագրով, որի արժեքն է 1.551.000 ԱՄՆ դոլար, ֆինանսավորվել է ՀՀ հարկային համակարգի վերակազմավորումը, հզորացումը և միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը և բարելավվել է եկամուտների հավաքագրումը: Այս պայմանագրով ստեղծվել է նաև առևտրի կենտրոն:

 

Ձեռնարկությունների բարեփոխումներ

 

Սեփականաշնորհման ծրագրի շրջանակներում ստորագրվել են սեփականաշնորհման սերտիֆիկատները և կառավարության 1995-1997 թվականների պարտատոմսերը: Խորհրդատվական ծառայությունների մատուցման, ուսուցման և սարքավորումների տրամադրման միջոցով աջակցություն է ցուցաբերվել սեփականաշնորհման հանձնաժողովին և խորհրդին, ինչպես նաև նորաստեղծ արժեթղթերի շուկայի կենտրոնական ռեգիստրին և ներդրումների խթանման գործակալությանը:

Կառավարման բարելավման նպատակով ֆինանսական և խորհրդատվական ծառայություններ են տրամադրվել 10 ընտրված և վնասով աշխատող ձեռնարկություններին, ինչպես նաև աջակցություն է տրամադրվել 10 ռազմավարական ձեռնարկությունների սեփականաշնորհման գործում:

Օտարերկրյա խորհրդականների կողմից իրականացվել է հասարակական տեղեկատվության ծրագիրը, որը նույնպես ուղղված է եղել համակարգում տեղական մասնագիտական հնարավորությունների ստեղծմանը, և, որպես արդյունք, տեղացի մասնագետները շարունակում են սեփականաշնորհմանն ուղղված, ինչպես նաև հասարակական տեղեկատվական գործունեության և ձեռնարկությունների սեփականաշնորհման նախապատրաստման աշխատանքները:

 

Ֆինանսական բնագավառի բարեփոխումներ

 

ՀՀ կենտրոնական բանկի բանկային հսկման կարողությունների զարգացմանը ցուցաբերվել է աջակցություն հիմնականում աշխատակազմի ուսուցման միջոցով:

Ֆինանսների նախարարության գանձապետարանը ավտոմատացվել է, և ստեղծվել է համակարգչային ցանց:

 

Ընդհանուր դրույթներ

 

Պետական կառավարման մարմինների և ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի մասնագետների վերապատրաստման և որակավորման մի շարք ծրագրեր ֆինանսավորվել են վարկային միջոցներից: Մոտ 150 մասնագետ վերոհիշյալ գործակալություններից մասնակցել է Եվրոպայի տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՕECD) կողմից կազմակերպված սեմինարներին:

Ծրագրի 1993-1997 թթ. ֆինանսական տարիների հաշիվները անցել են միջազգային աուդիտ և գնահատվել են բավարար:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական աջակցության ծրագրի պայմանագիրը կնքվել է ՀՀ կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1996թ. մարտի 4-ին և ուժի մեջ է մտել մարտի 22-ին:

Վարկային համաձայնագրով նախատեսվում է տրամադրել վարկ 2,6 միլիոն SDR-ի ընդհանուր գումարով, որն ուղղված է Հայաստանի կառավարության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը: Ծրագրով նախատեսվում էր իրականացնել բարեփոխումներ հետևյալ բնագավառներում`

 

- Սեփականաշնորհում և ետսեփականաշնորհում

 

- ձեռնարկությունների պատրաստում սեփականաշնորհման համար

- խորհրդատվական աջակցություն լուծարման գործընթացում

- սննկացման ընթացակարգերի ուսուցում

 

- Ֆինանսական բնագավառ

 

- բանկային պարտավորությունների մարման փորձնական ծրագիր երկու

առևտրային բանկում

- բանկերի լուծարման գրասենյակ

 

- Պետական ծառայության համակարգի բարեփոխումներ

 

- Պետական ծառայության համակարգի ուսումնասիրում և հիմնական

նախարարությունների ֆունկցիոնալ ուսումնասիրումներ

 

- Ռեսուրսների մոբիլիզացում

 

- Ազգային վերապատրաստման կենտրոնի ստեղծում

- Մաքսային և հարկային տեսչությունների ավտոմատացում

- Մաքսային ընթացակարգերի ուսումնասիրում

 

Ծրագրի իրականացումը կառավարության կողմից հիմնականում գնահատվում է բավարար:

Ծրագրի իրականացման ընթացքում տեղի ունեցած էական ուշացումների պատճառներն էին կառավարության կողմից նախաձեռնված վերակազմավորման գործընթացը և մի քանի բնագավառում բարեփոխումների ուղղության ու բովանդակության մեջ տեղի ունեցած փոփոխությունները: Այդ իսկ պատճառով, ծրագրի իրականացման ընթացքում որոշ բաղադրիչները (ինչպիսիք են` սննկացման ընթացակարգերի ուսուցումը, բանկային պարտավորությունների մարման փորձնական ծրագիրը, բանկերի լուծարման գրասենյակը և պետական ծառայության համակարգի ուսումնասիրումը) փոխարինվել են այլ ծրագրերով, որոնց տրվեց ավելի առաջնային նշանակություն բարեփոխումների ծրագրի շրջանակներում: Արդյունքում. վարկային միջոցները հատկացվեցին էներգետիկ, ջրամատակարարման և դատաիրավական բնագավառներում զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը:

Ծրագրի իրականացման ընթացքում ձեռնարկվեցին որոշ լրացուցիչ միջոցառումներ, որոնք ուղղված էին վարկային միջոցների օգտագործման վերահսկողության, մասնավորապես, ծրագրի իրականացման ընթացակարգերի և գործունեության ամրապնդմանն ու կատարելագործմանը, ինչպես նաև ավելի լայն հանրային իրազեկության ապահովմանը:

Մասնավորապես. վարկի շրջանակներում իրականացվել են հետևյալ միջոցառումները`

 

Սեփականաշնորհում և ետսեփականաշնորհում

 

Սեփականաշնորհմանն ուղղված տեղեկատվական գործընթացի անցկացման և սեփականաշնորհման համար ձեռնարկությունների պատրաստման ֆինանսավորումը, որը ձեռնարկվել էր ինստիտուցիոնալ բարեփոխումների վարկի շրջանակներում, շարունակվեց կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական աջակցության վարկի շրջանակներում:

Փոքր և միջին ձեռնարկությունների լուծարման մոդելը մշակվել է օտարերկրյա խորհրդականների աջակցությամբ:

 

Ֆինանսական բնագավառ

 

Աջակցություն է ցուցաբերվել Հայէկոնոմբանկի սեփականաշնորհման գործընթացին: Ծրագրի շրջանակներում նաև կիրականացվի խնայբանկի սեփականաշնորհումը բանկային հաշիվների միջազգային աուդիտի ֆինանսավորման և ֆինանսական խորհրդատվական ծառայությունների մատուցման միջոցով:

 

Էներգետիկ բնագավառ

 

Մշակվել է էներգետիկ համակարգի վերականգնման պլան, և աջակցություն է ցուցաբերվել նորաստեղծ էներգետիկայի հանձնաժողովին խորհրդատվական ծառայությունների ու սարքավորումների տրամադրման միջոցով:

 

Ջրամատակարարման բնագավառ

 

Կատարվել է Երևանի «Ջրմուղկոյուղի» ձեռնարկության ֆինանսական վերլուծություն, իսկ Հայաստանի «Ջրմուկոյուղի» ձեռնարկության ֆինանսական վերլուծությունը կիրականացվի ու անհրաժեշտ մասնագիտացված սարքավորումները ձեռք կբերվեն մինչև 1999թ. վերջը:

 

Ռեսուրսների մոբիլիզացում

 

Շարունակվել է UNCTAD-ի հետ կնքած պայմանագիրը, որն ուղղված է մաքսային վարչության զարգացման և առևտրի խթանման ամրապնդմանը:

Մաքսային մարմինների կողմից ձեռնարկվող պարտադրման միջոցառումների ընթացքն արագացնելու, մաքսային եկամտի հավաքագրման ընթացքը բարելավելու և մաքսային վերահսկողության տակ գտնվող բեռների արագ բացթողման հնարավորություն ստեղծելու նպատակով, նախաձեռնվել է մաքսային համակարգի ավտոմատացում` մաքսային ընթացակարգերը հեշտացնող ծրագրային ապահովման մշակման և կիրառման միջոցով, որը նախատեսվում է ավարտել մինչև 1999թ. վերջը:

Մաքսային վարչության օբյեկտների միջև տվյալների փոխանակման արբանյակային և ռադիոալիքային ցանցը նախատեսվում է մշակել ու տեղադրել մինչև 1999թ. վերջը, որի նպատակն է մաքսային կետերում համակարգչային ծրագրերից ստացած տվյալների օգտագործման արդյունավետության բարձրացումը և տվյալների արագ փոխանակման ապահովումը, ինչը անհրաժեշտ է կենտրոնացված տվյալների բազայի և մաքսային մարմիններում տեղադրված հեռավոր կառավարման սերվերների միջոցով աշխատող գլոբալ համակարգչային ցանցի ստեղծման համար:

 

Դատաիրավական բարեփոխումներ

 

Դատավորների վերապատրաստման կենտրոնի ստեղծման գործընթացը արագացնելու նպատակով, կմշակվի կենտրոնի հիմնական պլանը օտարերկրյա խորհրդականների աջակցությամբ, և նոր նշանակված դատավորների համար կկազմակերպվեն վերապատրաստման սեմինարներ մինչև 1999թ. վերջը: Դատարաններին անհրաժեշտ սարքավորումների տրամադրումը նույնպես ֆինանսավորվել է վարկային միջոցներից:

 

Ընդհանուր դրույթներ

 

Ամբողջ ծրագրի իրականացման ընթացքում կառավարությունը իր կողմից տրամադրել է անհրաժեշտ տեղական մարդկային ռեսուրսներ ու փորձ բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում աշխատող խորհրդականներին, ինչպես նաև ծրագրի իրականացման ժամանակ առկա վարկային միջոցների տնտեսման նպատակով վճարել է տեղական աշխատողների աշխատավարձերը բյուջեից, տրամադրել է նյութեր ու փաստաթղթեր և անհրաժեշտության դեպքում ազատ գրասենյակային տարածք ու սարքավորումներ` ապահովելով անխափան և արդյունավետ գործունեություն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.06.1999
N 32
Արձանագրային որոշում