Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ Վ. ՆԱՐԻՄԱՆՅԱՆԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ Վ. ՆԱՐԻՄԱՆՅԱՆԻՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0088.100214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 փետրվարի 2014 թվականի N 88-Ա

 

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ Վ. ՆԱՐԻՄԱՆՅԱՆԻՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վ. Նարիմանյանին 2013 թվականի փետրվարի 10-13-ը գործուղել Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն)` բնապահպանության ոլորտում երկկողմ համագործակցության հիմնահարցերը քննարկելու, ոլորտի հետագա խնդիրների լուծման շուրջ բանակցելու, ինչպես նաև Բնապահպանության միջազգային 13-րդ ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու համար:

2. Ա. Հարությունյանի և Վ. Նարիմանյանի` Թեհրան գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Հարությունյանի և Վ. Նարիմանյանի` Թեհրան գործուղման հետ կապված գիշերավարձը և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.02.2014
N 88-Ա
Որոշում