Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՅԻՆ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ, ԿՈՏ ...

 

 

040.0458.120799

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հուլիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 1999 թվականի թիվ 458

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՅԻՆ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ, ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Երևանի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ թաղային, Լոռու մարզի Սպիտակի, Կոտայքի մարզի Հրազդանի, Չարենցավանի, Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային, Արարատի մարզի Շահումյանի, Արմավիրի մարզի Այգեկի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 6375895 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին  Երևանի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Լոռու մարզի Սպիտակի, Կոտայքի մարզի Հրազդանի, Չարենցավանի, Սյունիքի մարզի Գորիսի, Արարատի մարզի Շահումյանի, Արմավիրի մարզի Այգեկի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 12-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թ.

հուլիսի 12-ի N 453 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի կապված

Երևանի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ թաղային,

Լոռու մարզի Սպիտակի, Կոտայքի մարզի Հրազդանի, Չարենցավանի,

Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային, Արարատի մարզի Շահումյանի,

Արմավիրի մարզի Այգեկի գյուղական համայնքների ղեկավարների

արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ

 

__________________________________________________________________

 NN                 Ծախսերը                             Գումարը

 ը/կ                                                    (դրամ)

_________________________________________________________________

  1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                       30000

               այդ թվում

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

      նախագահի տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ         30000

  2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ         8400

  3.  Կապի ծառայության վճարներ                            1000

  4.  Տրանսպորտի  ծառայության վճարներ                     5000

  5.  Գրասենյակային ծախսեր                                1000

___________________________________________________________

               Ընդամենը                                   45400

               

112 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

      (112 x 4500)                                      5084800

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

      (245923 ընտրող + 245923 x 0,05) x 5 դրամ          1291095

___________________________________________________________

               Ընդամենը                                  6375895

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.07.1999
N 458
Որոշում