Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ, Ա. ԿՈՒՐՂԻՆՅԱՆԻՆ ԵՎ Ջ....
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ, Ա. ԿՈՒՐՂԻՆՅԱՆԻՆ ԵՎ Ջ. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0098.110214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2014 թվականի N 98-Ա

 

Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ, Ա. ԿՈՒՐՂԻՆՅԱՆԻՆ ԵՎ Ջ. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ Ա. Մելքոնյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության տեխնիկական կանոնակարգման բաժնի առաջատար մասնագետ Ա. Կուրղինյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագետ Ջ. Մկրտչյանին 2014 թվականի մարտի 2-5-ը գործուղել Աստանա (Ղազախստանի Հանրապետության` Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանն անդամակցելու նպատակով ճանաչողական այցին մասնակցելու համար:

2. Ա. Մելքոնյանի, Ա. Կուրղինյանի և Ջ. Մկրտչյանի` Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Մելքոնյանի` Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.02.2014
N 98-Ա
Որոշում