040.0459.120799
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» հուլիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հուլիսի 1999 թվականի թիվ 459
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԳՈԳԻ ԵՎ ՀԱՑԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԳՈԳԻ ՈՒ ՀԱՑԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի առաջին մասի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Արմավիրի մարզի Լեռնագոգի գյուղական համայնքի ղեկավար Սաշա Մխեյանի և Հացիկի գյուղական համայնքի ղեկավար Լյովա Բարսեղյանի լիազորությունները:
2. Նշանակել և Արմավիրի մարզի Լեռնագոգի ու Հացիկի գյուղական համայնքների ընտրատարածքներում անցկացնել համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 12-ից: