Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ Ը...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈ ...

 

 

040.0108.110214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 փետրվարի 2014 թվականի N 108-Ա

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 67-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով հատկացված Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման գումարները (Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման երրորդ ծրագիր» վարկային ծրագրի շրջանակներում` 564,099.9 հազ. դրամ, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր` երկրորդ փուլ» վարկային ծրագրի շրջանակներում 604,189.3 հազ. դրամ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» վարկային ծրագրի շրջանակներում` 235,972.1 հազ. դրամ, Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» վարկային ծրագրի շրջանակներում` 235,972.1 հազ. դրամ, Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում` 155,696.2 հազ. դրամ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում` 62,924.4 հազ. դրամ, ընդամենը` 1,858,854.0 հազ. դրամ) որպես պետական բաժնեմաս ներդնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի համաձայն «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված` կանոնադրության փոփոխությունների գրանցումը և արտացոլումը «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության 2013 թվականի գործունեության ֆինանսական հաշվետվություններում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.02.2014
N 108-Ա
Որոշում