Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0133.180214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 2014 թվականի N 133-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Զիլ-130 մակնիշի ԿՕ-002 տեսակի` 950 000 դրամ հաշվեկշռային մնացորդային արժեքով (թողարկման տարեթիվը` 1986 թվական, ամրաշրջանակը` 2563036, շարժիչի համարը` 772262) տրանսպորտային միջոցը և 12 000 հատ` յուրաքանչյուրը` 0.5 x 3 = 1.5 քառ. մետր մակերեսով, 44.3 կիլոգրամ քաշով` 44.3 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով, 1 620 հատ` յուրաքանչյուրը` 0.5 x 1.5 = 0.75 քառ. մետր մակերեսով, 22.15 կիլոգրամ քաշով` 22.15 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով մետաղյա թիթեղները, լրակազմ հանդիսացող 7 000 հատ փականները` ընդհանուր` 567 483 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` սահմանելով, որ պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.02.2014
N 133-Ա
Որոշում