040.0462.120799
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» հուլիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հուլիսի 1999 թվականի թիվ 462
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լրացուցիչ 200 «Արիության մեդալ» պատվիրելու նպատակով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը հատկացնել 10262 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության շքանշանների և մեդալների պատրաստման նպատակով 3600,0 գրամ քիմիապես մաքուր ոսկի ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանին հատկացնել 17650,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության շքանշաններ և մեդալներ պատրաստելու մասին» N 862 որոշման 2-րդ կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 12-ից: