Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

21 նոյեմբերի 2013 թվականի N 48

 

32. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԱԽԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2013 թվականի մայիսի 31-ի լրացուցիչ ֆինանսական համաձայնագրով նախատեսված միջոցների նախաֆինանսավորում» նամակ-համաձայնագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թ. նոյեմբերի 21-ի նիստի

N 48 արձանագրային որոշման

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

Մելիք Ադամյան փողոց 1,

Երևան 0010, Հայաստան

Ֆաքս: +374 10 52 42 82

 

ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական

կոմիտեի նախագահի տեղակալ

պրն Գագիկ Խաչատրյանին

Վարդանանց 13 ա, Երևան 375010, Հայաստան

Ֆաքս: +374 10 54 09 09

 

LE d 4 Հայ-գերմանական ֆինանսական համագործակցություն

Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր I և II Աջակցող

միջոցառում

BMZ No. 2007 70 214

 

Լրացուցիչ ֆինանսական համաձայնագրի նախնական ֆինանսավորում 2013 թ.-ի մայիսի 31

 

Հարգելի պարոնայք,

Հղում ենք անում 2008 թ.-ի նոյեմբերի Ֆինանսական համաձայնագրի 2013 թ.-ի մայիսի 13-ի Լրացուցիչ ֆինանսական համաձայնագրին, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի` «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲ ընկերությունների 2009 թ.-ի հուլիսի 14-ին կառավարիչ դարձած MVV decon GmbH/MVV Energy G. AEG LLC կոնսորցիումի հետ միասին ընթացիկ կառավարման պայմանագիրը ֆինանսավորելու համար համաձայն լրացված Հավելված 1 և 2-ի (Կառավարման պայմանագիր) և տեխնիկական աուդիտորի 2010 թ.-ի օգոստոսի 2-ի (Ֆիխտներ ՓԲԸ) և 2010 թ.-ի հուլիսի 17-ի ֆինանսական աուդիտորի (Գրանդ Տորոնտոն ՓԲԸ) համապատասխան պայմանագրերը:

Համաձայն այն հանգամանքի, որ Ֆինանսական համաձայնագրի բոլոր ֆինանսական միջոցները վճարված են, իսկ Լրացուցիչ ֆինանսական համաձայնագիրը ուժի մեջ չի մտել, քանի որ 2012 թ.-ի միջկառավարական համաձայնագիրը դեռևս չի ստորագրվել, KfW-ն առաջարկում է հետևյալը`

Կառավարման պայմանագրով սահմանված ՋՏՊԿ-ի վճարման պարտականությունները և Աուդիտորի պայմանագրերը պետք է նախաֆինանսավորվեն Գերմանիայի Ֆեդերալ Հանրապետության հետ ֆինանսական համագործակցության ուսումնասիրությունների և փորձագետների հատուկ հիմնադրամից դուրս մինչև 500 հազար Եվրո ընդհանուր արժեք գումարով («Նախաֆինանսավորման ծախսեր»): Նախաֆինանսավորման այն չափը, որքանով որ կատարվի, այդքանով էլ կհանվի Լրացուցիչ ֆինանսական համաձայնագրով նախատեսված ֆինանսական հատկացումից:

Այդ պատճառով, հենց որ Լրացուցիչ ֆինանսական համաձայնագիրն ուժի մեջ մտնի, փոխհատուցման ոչ մի պահանջ չպետք է լինի, քանի որ նման փոխհատուցումը արդեն համարվում է կատարված` հատուկ «Նախաֆինանսավորման ծախսերով» մինչև 500 հազար Եվրո ընդհանուր արժեքով փաստացի նախաֆինանսավորված և փոխհատուցված համաձայն այս նամակի:

Ֆինանսական համաձայնագրի Հոդված 5-ի դրույթները (Ծախսեր և հանրային վճարներ), Հոդված 6-ը (պայմանագրային դրույթներ և ներկայացուցչական իրավասություն), Հոդված 8.1, 8.2, 8.3 և 8.4 (այլ) պետք է կցվեն այս նամակին համապատասխանաբար:

Հարգանքով`

KfW

 

    Եվա Վիթ                                    Մոնա Ահմեդ

    Տնօրեն                                     Ծրագրի գլխավոր ղեկավար

 

Կարդացվել և համաձայնվել է`

Երևան

    ....... 2013                               ......... 2013

    ՀՀ ֆինանսների նախարարության                ՀՀ ՏԿՆ ջրային

    ներկայացուցիչ                              տնտեսության պետական կոմիտեի

                                               ներկայացուցիչ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2013
N 48
Արձանագրային որոշում