Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 13 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐ ...

 

 

020.0164.230699

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 13 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 23 հունիսի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Իզաբելա Մուրադյանի և նրա ներկայացուցիչներ Մերի Կարապետյանի ու Նաիրա Շովգարյանի,

պատասխանող կողմի` Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ Արտյոմ Մովսեսյանի և Մկրտիչ Տիգրանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի և 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 25 հոդվածի 3 կետի, 57 և 21 (1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքում ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Իզաբելա Մուրադյանի դիմումն է սահմանադրական դատարան:

Դիմումի հեղինակը սահմանադրական դատարանին խնդրում է ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 3 կետին համապատասխան քննության առնել Երևանի թիվ 13 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունը ճանաչել անվավեր:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, ուսումնասիրելով կողմերի բացատրությունները և պարզաբանումները, հետազոտելով գործում առկա փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովը 1999 թվականի հունիսի 3-ին ամփոփելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքում 1999 թվականի մայիսի 30-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները, որոշում է կայացրել Ա. Սադոյանի` Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու մասին:

Նույն ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Իզաբելա Մուրադյանը սահմանադրական դատարանին հասցեագրած դիմումի մեջ նշում է, որ Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովը խախտել է ՀՀ ընտրական օրենսգրքի 116 և 62 հոդվածների պահանջները և ընտրության արդյունքներն ամփոփելիս հաշվի չի առել այնպիսի հանգամանքներ, որոնք վերաբերում են ընտրացուցակներում ընտրողների անունները բաց թողնելուն, Երևանից բացակայող քաղաքացու անվան դիմաց կեղծ ստորագրություն դնելով` նրա փոխարեն քվեարկելուն, ցուցակներում ընդգրկված անձանց անունների կրկնվելուն, բազմաթիվ հասցեներում գրանցված անձանց ընտրացուցակներից դուրս թողնելուն և այլ իրավախախտումների:

2. Պատասխանող կողմը գտնում է, որ դիմումատուի բերած փաստարկները հիմք չեն կարող հանդիսանալ ՀՀ ընտրական օրենսգրքի 116 հոդվածի 5-րդ կետի հիման վրա Երևանի թիվ 13 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար և հիմնականում վերաբերում են ընտրացուցակներում անճշտություններին, որոնք կարող էին օրենքով սահմանված կարգով նախապես ճշտվել:

3. Սահմանադրական դատարանում գործի քննությամբ նաև պարզվեց, որ պատգամավորության թեկնածու Իզաբելա Մուրադյանի դիմումի մեջ վկայակոչված փաստարկները չեն կարող ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, առնչվում են այնպիսի հանգամանքների, որոնք դիմումատուի կարծիքով նույնպես վերաբերում են ՀՀ ընտրական օրենսգրքի թերություններին կամ առանձին օրինախախտումների փաստական հանգամանքներին:

Միաժամանակ, ուսումնասիրելով դիմումատուի կողմից ներկայացված Երևանի թիվ 13 ընտրատարածքի թիվ 0155, 0156, 0157, 0158, 0159, 0160, 0161, 0162, 0163, 0164, 0165, 0166 ընտրական տեղամասերի ընտրական հանձնաժողովների թիվ 7 ամփոփիչ արձանագրությունները, սահմանադրական դատարանն արձանագրեց, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 60 հոդվածի հիման վրա հաշվարկված անճշտությունների չափը թիվ 13 ընտրատարածքում չի գերազանցում առավելագույն կողմ ձայներ ստացած թեկնածուների ձայների տարբերությունը:

ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկանքի համաձայն (18.06.1999 թ. N 5/29-99) Երևանի թիվ 13 ընտրատարածքի վերաբերյալ կոնկրետ իրավախախտումների փաստերն ուսումնասիրվում են դատախազության կողմից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 57, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Իզաբելա Մուրադյանի պահանջը` Երևանի թիվ 13 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին, մերժել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

23 հունիսի 1999 թվականի

ՍԴՈ-164

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
23.06.1999
N ՍԴՈ-164
Որոշում