041.0133.240214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 փետրվարի 2014 թվականի N 133-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գտնվող Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման վերաբերյալ» միջկառավարական համաձայնագրի շուրջ Վրաստանի կառավարության հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել բանակցային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավար Գագիկ Բեգլարյանին ստորագրելու բանակցությունների արդյունքներով կազմված արձանագրությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2014 թվականի փետրվարի 24-ի
N 133-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Բեգլարյան - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի
նախարար (բանակցային խմբի ղեկավար)
Հ. Թովմասյան - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար
Շ. Քոչարյան - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի
տեղակալ
Կ. Մինասյան - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի
առաջին տեղակալ
Վ. Միրումյան - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Սարգսյան - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի
նախարարության «Հյուսիս-հարավ ճանապարհային
միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման
կազմակերպություն» պետական ոչ առևտրային
կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն