Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՋԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

26 դեկտեմբերի 2013 թվականի N 53

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թ. դեկտեմբերի 26-ի նիստի

N 53 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Բոլոր այն շենքերն ու կառույցները, որտեղ բույսեր աճեցնելու համար անհրաժեշտ արտաքին պայմանները ստեղծվում են արհեստականորեն և ապահովում են բուսական արտադրանք տարվա այն եղանակին, երբ բաց դաշտում դա հնարավոր չէ, կոչվում են պաշտպանված գրունտ:

2. Պաշտպանված գրունտի կառույցներն են ջերմատները, ջերմոցները, ջեռուցվող գրունտը և պոլիէթիլենային թաղանթներով ծածկված գրունտը:

3. Պաշտպանված գրունտի հիմնական խնդիրներն են` բաց գրունտի մշակության համար ապահովել սածիլների աճեցումը, կազմակերպել բանջարեղենի արտադրություն տարվա այն ամիսներին, երբ բաց գրունտում դա հնարավոր չէ և նպաստել ջերմասեր բանջարեղենի աճեցմանը հյուսիսային և լեռնային շրջաններում:

4. Ջերմոցներն հիմնականում ծառայում են գարնանը բաց գրունտի ցանքատարածություններին սածիլներով ապահովմանը, ինչպես նաև վաղ գարնան ամիսներին բաց գրունտից շուրջ 1 ամիս առաջ թարմ բանջարեղենի ստացման համար: Ջերմոցները համեմատաբար ավելի պարզ և մատչելի կառույցներ են` հիմնականում չջեռուցվող:

5. Ջերմատները հիմնականում օգտագործվում են ուշ աշնան, ձմռան և վաղ գարնան ամիսներին` բուսական արտադրության համար: Ջերմատները ջերմոցների հետ համեմատած ավելի կատարելագործված, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած և ջեռուցվող հիմնական կառույցներ են:

 

II. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

6. Ջերմոցային և ջերմատնային տնտեսություններն (այսուհետ` ջերմատնային տնտեսություններ) առանձնակի դեր ու նշանակություն ունեն հանրապետության գյուղատնտեսության բնագավառում: Վերջիններս տնտեսավարողին հնարավորություն են ընձեռում ամբողջ տարվա ընթացքում, բնակլիմայական պայմանների հետ կապված նվազագույն ռիսկերով, միավոր տարածքից ստանալ կայուն և երաշխավորված բարձր բերք` ապահովելով ավելի բարձր եկամտաբերություն, որը Հայաստանի Հանրապետության նման սակավահող երկրի համար ունի կարևոր նշանակություն և կարող է դառնալ գյուղատնտեսության զարգացման ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերից մեկը,

7. ձմռան ամիսներին հանրապետություն ներկրված բանջարեղենի ինքնարժեքն ավելի ցածր է հայրենական արտադրության բանջարեղենի ինքնարժեքից, ինչի արդյունքում տեղական արտադրության բանջարեղենը ներքին շուկայում մրցունակ չէ ներկրվածի համեմատ,

8. չնայած այն հանգամանքին, որ ամբողջ գյուղատնտեսության ոլորտի համեմատությամբ ջերմատնային տնտեսություններում ռիսկերն ավելի ցածր են, միևնույն է ռիսկայնության մակարդակի պատճառով չի գործում ապահովագրական համակարգ,

9. Ջերմատնային տնտեսությունների զարգացումն առանձնահատուկ ազդեցություն կարող է ունենալ բարձրլեռնային և սահմանամերձ այնպիսի համայնքների համար, որտեղ ելնելով բնակլիմայական պայմաններից, հիմնականում զբաղվում են հացահատիկային և կերային մշակաբույսերի արտադրությամբ, ինչը ապահովում է եկամտաբերության շատ ցածր մակարդակ,

10. Ջերմատնային տնտեսությունների զարգացումն ու ընդլայնումը դրական ազդեցություն կունենան նաև կլիմայի գլոբալ փոփոխության դիմակայման և կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերի մեղմման գործում,

11. Հանրապետության տարածքում ջերմատնային տնտեսությունների զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը խթան կհանդիսանա հողերի արդյունավետ և նպատակային օգտագործման, ջերմատնային տնտեսությունների ավելացման և գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության բարձրացման համար,

12. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից 2011 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության մարզպետարաններից հավաքագրված օպերատիվ տվյալների համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվում է ավելի քան 145 հեկտար ջերմատուն: Ընդհանուր ջերմատների և ջերմոցների (հիմնական և ժամանակավոր կառուցված, ապակեպատ և թաղանթապատ ջերմատներ ու ջերմոցներ) մակերեսը կազմում է ավելի քան 500 հեկտար,

13. Համաձայն ՀՀ ԱՎԾ տվյալների, 2011 թվականին 97 հեկտար փակ գրունտում արտադրվել է 5986 տոննա բանջարեղեն, իսկ 2012 թվականին` 12346 տոննա` 173 հեկտար պաշտպանված գրունտում, սակայն հրապարակման մեջ տվյալները բերվում են մեկ տողով և հստակ չի երևում նշված հեկտարները ջերմատներ են, թե պարզապես թաղանթապատ ջերմոցներ: Անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից` ըստ մարզերի, իրականացնել ջերմատների հաշվառում և վիճակագրության վարում:

 

III. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

 

14. Բնագավառի ուսումնասիրության և վերլուծությունների արդյունքում պարզ է դարձել, որ առկա են ջերմատնային տնտեսությունների զարգացմանն ու ընդլայնմանը խոչընդոտող մի շարք գործոններ, որոնցից մի քանիսի լուծմանն է նպատակաուղղված սույն հայեցակարգը,

1) նոր ջերմատան հիմնումը և շահագործումը բավականին մեծ ներդրումներ է պահանջում, որի հնարավորությունները գյուղացիական տնտեսությունների գերակշռող մասը չունեն (1 մ2 ջերմատուն կառուցելու արժեքը` կախված օգտագործվող նյութերից և տեխնոլոգիայից, տատանվում է 33-80 հազար դրամի սահմաններում),

2) հանրապետությունում քիչ են ջերմատները սպասարկող գյուղատնտես-մասնագետները,

3) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից` ըստ մարզերի, չի կատարվում ջերմատների հաշվառում և վիճակագրության վարում:

15. Վերը նշված խնդիրները լուրջ խոչընդոտ են հանդիսանում հանրապետության տարածքում ջերմատնային տնտեսությունների զարգացման համար: Բացի այն հանգամանքից, որ գյուղացիական տնտեսությունների կողմից նոր ջերմատներ գրեթե չեն հիմնվում, նախկինում հիմնված` շահագործվող ջերմատները չեն վերանորոգվում կամ արդիականացվում:

16. Գազի սակագնի թանկացումը նոր խոչընդոտներ է առաջացնելու ջերմոցատերերի համար` բերելով ինքնարժեքի բարձրացման, շուկայում մեծացնելով անհավասար մրցակցության հետ կապված ռիսկերը:

17. Հայաստանում զարգանում են բանջարեղենի որոշ տեսակների (լոլիկ, վարունգ և այլն) արտադրության խոշոր ջերմատնային տնտեսությունները: Նույն մշակաբույսերի արտադրությունը փոքր ջերմատներում չի կարող լինել տնտեսապես արդյունավետ և այս պարագայում փոքր ջերմատնային տնտեսությունների արտադրանքը չի կարող մրցունակ լինել շուկայում: Փոքր ջերմատնային տնտեսությունների մրցունակությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է մանր` մինչև 1000 մ2 ջերմատներում հիմնական շեշտը դնել այլընտրանքային մշակաբույսերի աճեցման վրա, որոնցից կարող են հանդիսանալ`

1) լոլիկի մանր կանգուն տեսակները (չերի),

2) կծու և քաղցր տաքդեղի ավանդական ու ոչ ավանդական տեսակներ (հունգարական քառաբլթանի և այլ),

3) ջերմոցային լոբին,

4) դդմիկը,

5) բրոկոլին,

6) ելակը,

7) կանաչեղենի տարբեր տեսակները (համեմ, սամիթ, հազար, կանաչ սոխ, ամսաբողկ և այլ):

18. Վերջին տարիներին որոշ ջերմոցային տնտեսություններում մշակվում են նաև այնպիսի մերձարևադարձային մշակաբույսեր ինչպիսիք են կիտրոնը և բանանը:

 

IV. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

19. Հայեցակարգի նպատակն է պետական նպատակային քաղաքականության կիրառմամբ`

1) Հայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսություններում մինչև 1000 (2) մետր տարածք ունեցող ջերմատնային տնտեսությունների զարգացումը,

2) ջերմատնային տնտեսություններում ռիսկերի նվազեցման միջոցով ապահովագրական ընկերությունների համար գրավչության բարձրացումը:

20. Հայեցակարգի խնդիրներն են`

1) ջերմատնային տնտեսությունների հիմնման համար նպատակային միջին ժամկետ և երկարաժամկետ մատչելի վարկավորման մեխանիզմների առաջադրումը,

2) տեղական արտադրության բանջարեղենի սպառման ծավալների խթանումը,

3) տեղական արտադրության բանջարեղենի մրցունակության բարձրացումը:

 

V. ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

21. Ջերմատնային ասոցիացիայի ղեկավարության հետ բանակցությունների վարում` շրջանառու հիմնադրամի ստեղծման ուղղությամբ, որտեղ կուտակված ֆինանսական միջոցները նպաստավոր պայմաններով կհատկացվեն ջերմատների կառուցման, վերակառուցման, արդիականացման, ջրատաքացման արևային կոլեկտորների, ջերմային պոմպերի ձեռքբերման կամ այլ նմանատիպ աշխատանքների իրականացմանն աջակցելու համար:

22. Ջերմատները սպասարկող գյուղատնտես-մասնագետների պատրաստում:

23. Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից` ըստ մարզերի ջերմատների վիճակագրական հաշվառում և վիճակագրական հաշվառման վիճակի բարելավում:

 

VI. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

24. Առաջիկա 3-5 տարիների ընթացքում ջերմատնային տնտեսությունների տարածքի ավելացում մինչև 3 անգամ:

25. Ձմեռային ամիսներին հանրապետություն ներկրվող բանջարեղենի փոխարինումը տեղական արտադրությամբ:

26. Գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացում:

 

VII. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ

 

27. Ռուսաստանի Դաշնությունում ջերմատների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 2, Լեհաստանում` 6,3, Հոլանդիայում` 10, Թուրքիայում` 41 հազար հեկտար, իսկ Չինաստանում` 1,7 մլն հեկտար:

28. Ռուսաստանի Դաշնությունում մի շարք գյուղատնտեսական ֆինանսական կառույցներ, ինչպիսիք են «Ռոսսելխոզբանկը» և «Ռոսագրոլիզինգը», մեծ քանակությամբ վարկային միջոցներ են տրամադրում ջերմատնային տնտեսությունների զարգացման ծրագրերի համար: Իսկ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից կիրառվում են վարկի տոկոսադրույքի, պարարտանյութի, սերմերի ձեռքբերման և այլ` մինչև 30% սուբսիդավորման մեխանիզմներ, ինչի արդյունքում 2008 թվականից մինչև 2012 թվականը Ռուսաստանի Դաշնությունում ջերմատնային տնտեսությունների տարածքը 1800 հեկտարից հասել է 2150 հեկտարի, իսկ համախառն արտադրանքը` 520 հազար տոննայից հասել է 620 հազար տոննայի:

29. Ղազախստանի Հանրապետությունում ագրոարդյունաբերական համալիրի զարգացման ծրագրով, բացի գյուղատնտեսության մյուս ճյուղերից, մեծ նշանակություն է տրվել նաև մեծ և փոքր ջերմատնային տնտեսությունների զարգացման հարցին: Ղազախստանի Հանրապետության, Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության միջև մաքսային միավորման շրջանակներում ջերմատնային կոնստրուկցիաները և սարքավորումները, անցումային փուլում` 2010-2012 թթ ազատվել են մաքսատուրքից: «Ղազագռոֆինանս» բաժնետիրական ընկերության միջոցով ջերմատնային տնտեսությունների կառուցման համար կիրառվում են լիզինգային և ֆինանսավորման տարբեր մեխանիզմներ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թ. դեկտեմբերի 26-ի նիստի

N 53 արձանագրային որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Միջոցառման    |Գործողություն|Ակնկալվող  |Ժամ-  |Պատասխանատու|Ֆինանսա-|

|անվանումը     |             |արդյունքը  |կետը  |կատարողը և  |կան     |

|              |             |           |      |համակատարողը|գնահատա-|

|              |             |           |      |            |կանը և  |

|              |             |           |      |            |ֆինանսա-|

|              |             |           |      |            |վորման  |

|              |             |           |      |            |աղբյուրը|

|______________|_____________|___________|______|____________|________|

|1. Ջերմատների |«Հայաստանի   |Պետական    |2014թ.|Հայաստանի   |        |

|հիմնման,      |Հանրապետու-  |նպատակային |2-րդ  |Հանրապետու- |        |

|գյուղատնտեսա- |թյան         |քաղաքակա-  |եռամս-|թյան գյուղա-|        |

|կան արտադրանքի|կառավարության|նության    |յակ   |տնտեսության |        |

|հետբերքա-     |2011 թվականի |շնորհիվ    |      |նախարարու-  |        |

|հավաքյան      |մարտի 31-ի   |օժանդակու- |      |թյուն       |        |

|տեխնոլոգիա-   |N 349-Ն      |թյուն      |      |            |        |

|ների,         |որոշման մեջ  |գյուղացիա- |      |            |        |

|սառնարանային, |փոփոխություն-|կան տնտե-  |      |            |        |

|փաթեթավորման  |ներ կատարելու|սություն-  |      |            |        |

|սարքավորումնե-|մասին» ՀՀ    |ներին նոր  |      |            |        |

|րի ձեռքբերման |կառավարության|ջերմատների |      |            |        |

|նպատակով      |որոշման      |հիմնման և  |      |            |        |

|գյուղացիական  |նախագծի      |շահագործման|      |            |        |

|տնտեսություն- |ներկայացում  |հարցում:   |      |            |        |

|ներին պետական |ՀՀ           |Ինչի       |      |            |        |

|աջակցության   |կառավարության|արդյունքում|      |            |        |

|տրամադրում և  |աշխատակազմ:  |հանրապետու-|      |            |        |

|նպատակային    |_____________|թյան       |______|____________|________|

|օժանդակության |Լիզինգային   |տարածքում  |Սկսած |Հայաստանի   |        |

|մեխանիզմների  |մատչելի      |կավելանան  |2014  |Հանրապետու- |        |

|ստեղծում:     |մեխանիզմներով|ջերմատնային|թ-ից  |թյան գյուղա-|        |

|              |սարքավորում- |տնտեսու-   |      |տնտեսության |        |

|              |ների         |թյունները: |      |նախարարու-  |        |

|              |մատակարարման |           |      |թյուն       |        |

|              |ուղղությամբ  |           |      |            |        |

|              |բանակցու-    |           |      |Հայաստանի   |        |

|              |թյունների    |           |      |Հանրապետու- |        |

|              |վարում:      |           |      |թյան        |        |

|              |             |           |      |էկոնոմիկայի |        |

|              |             |           |      |նախարարու-  |        |

|              |             |           |      |թյուն,      |        |

|______________|_____________|___________|______|____________|________|

|              |Ջերմատնային  |Շրջանառու  |Սկսած |Հայաստանի   |Լրա-    |

|              |ասոցիացիայի  |հիմնադրամի |2014  |Հանրապետու- |ցուցիչ  |

|              |ղեկավարության|ստեղծում:  |թ-ից  |թյան գյուղա-|ֆինանսա-|

|              |հետ բանակցու-|           |      |տնտեսության |վորում  |

|              |թյունների    |           |      |նախարարու-  |չի պա-  |

|              |վարում`      |           |      |թյուն       |հանջում:|

|              |շրջանառու    |           |      |            |        |

|              |հիմնադրամի   |           |      |Ջերմատնային |        |

|              |ստեղծման     |           |      |ասոցիացիա   |        |

|              |ուղղությամբ, |           |      |(համաձայնու-|        |

|              |որտեղ        |           |      |թյամբ)      |        |

|              |կուտակված    |           |      |            |        |

|              |ֆինանսական   |           |      |            |        |

|              |միջոցները    |           |      |            |        |

|              |նպաստավոր    |           |      |            |        |

|              |պայմաններով  |           |      |            |        |

|              |կհատկացվեն   |           |      |            |        |

|              |ջերմատների   |           |      |            |        |

|              |կառուցման,   |           |      |            |        |

|              |վերակառուցման|           |      |            |        |

|              |արդիականացման|           |      |            |        |

|              |ջրատաքացման  |           |      |            |        |

|              |արևային      |           |      |            |        |

|              |կոլեկտորների,|           |      |            |        |

|              |ջերմային     |           |      |            |        |

|              |պոմպերի      |           |      |            |        |

|              |ձեռքբերման   |           |      |            |        |

|              |կամ այլ      |           |      |            |        |

|              |նմանատիպ     |           |      |            |        |

|              |աշխատանքների |           |      |            |        |

|              |իրականացմանն |           |      |            |        |

|              |աջակցելու    |           |      |            |        |

|              |համար:       |           |      |            |        |

|______________|_____________|___________|______|____________|________|

|2. Ջերմատները |Համապատասխան |Պետական    |2014թ.|ՀՀ կրթության|Լրա-    |

|սպասարկող     |որակավորմամբ |կրթական    |4-րդ  |և  գիտության|ցուցիչ  |

|գյուղատնտես-  |կրթական      |չափորոշիչ  |եռամս-|նախարարու-  |ֆինանսա-|

|մասնագետների  |պետական      |           |յակ   |թյուն       |վորում  |

|պատրաստում:   |չափորոշչի    |           |      |ՀՀ գյուղա-  |չի      |

|              |մշակում      |           |      |տնտեսության |պահանջ- |

|              |             |           |      |նախարարու-  |վում    |

|              |             |           |      |թյուն       |        |

|              |_____________|___________|______|____________|________|

|              |«ՀՀ          |Մասնագիտու-|2015թ.|ՀՀ կրթության|Լրա-    |

|              |կառավարության|թյունների  |առաջին|և  գիտության|ցուցիչ  |

|              |2006 թվականի |ցանկում    |եռամս-|նախարարու-  |ֆինանսա-|

|              |հունվարի 12-ի|համապատաս- |յակ   |թյուն       |վորում  |

|              |N 73-Ն       |խան մասնա- |      |ՀՀ գյուղա-  |չի      |

|              |որոշման մեջ  |գիտության  |      |տնտեսության |պահանջ- |

|              |լրացում      |ներառում   |      |նախարարու-  |վում    |

|              |կատարելու    |           |      |թյուն       |        |

|              |մասին» ՀՀ    |           |      |            |        |

|              |կառավարության|           |      |            |        |

|              |որոշման      |           |      |            |        |

|              |նախագծի      |           |      |            |        |

|              |ներկայացում  |           |      |            |        |

|              |_____________|___________|______|____________|________|

|              |Նախնական     |Հանրապետու-|Սկսած |ՀՀ կրթության|Լրա-    |

|              |մասնագիտական |թյունում   |2015թ.|և  գիտության|ցուցիչ  |

|              |(արհեստագոր- |կպատրաստվեն|      |նախարարու-  |ֆինանսա-|

|              |ծական) և     |ջերմատները |      |թյուն       |վորում  |

|              |միջին        |սպասարկող  |      |            |չի      |

|              |մասնագիտական |որակավորված|      |            |պահանջ- |

|              |կրթական      |գյուղա-    |      |            |վում    |

|              |ծրագրեր      |տնտես-մաս- |      |            |        |

|              |իրականացնող  |նագետներ   |      |            |        |

|              |ուսումնական  |           |      |            |        |

|              |հաստատու-    |           |      |            |        |

|              |թյուններում  |           |      |            |        |

|              |ջերմատները   |           |      |            |        |

|              |սպասարկող    |           |      |            |        |

|              |գյուղատնտես- |           |      |            |        |

|              |մասնագետների |           |      |            |        |

|              |պատրաստման   |           |      |            |        |

|              |նախատեսում:  |           |      |            |        |

|______________|_____________|___________|______|____________|________|

|3. Ըստ մարզերի|2015 թվականի |Պետական    |Սկսած |Հայաստանի   |Լրա-    |

|ջերմատների    |պետական      |վիճակագրա- |2015  |Հանրապետու- |ցուցիչ  |

|հաշվառում և   |վիճակագրական |կան հաշվետ-|թ-ից  |թյան ազգային|ֆինանսա-|

|վիճակագրության|աշխատանքների |վության    |      |վիճակագրական|վորում  |

|վարում:       |տարեկան      |ձևում      |      |ծառայություն|չի      |

|              |ծրագրում     |համապատաս- |      |(համաձայնու-|պահանջ- |

|              |ջերմատների   |խան փոփո-  |      |թյամբ)      |վում    |

|              |հաշվառման    |խություն-  |      |            |        |

|              |նախատեսում`  |ների իրակա-|      |            |        |

|              |ըստ          |նացմամբ    |      |            |        |

|              |մշակաբույսերի|հնարավոր   |      |            |        |

|              |             |կլինի      |      |            |        |

|              |             |հաշվառել   |      |            |        |

|              |             |ջերմատները`|      |            |        |

|              |             |ըստ մշակա- |      |            |        |

|              |             |բույսերի:  |      |            |        |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2013
N 53
Արձանագրային որոշում