041.0108.140214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 փետրվարի 2014 թվականի N 108-Ա
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆՑԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, երգիչ, մանկավարժ Ռաֆիկ Հակոբյանցի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2014 թվականի փետրվարի 14-ի
N 108-Ա որոշման
ԿԱԶՄ
ՌԱՖԻԿ ՀԱԿՈԲՅԱՆՑԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Պողոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի
առաջին տեղակալ
Հովնան եպիսկոպոս - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
Հակոբյան (համաձայնությամբ)
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Շ. Շահինյան - «Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի
ռեկտոր (համաձայնությամբ)
Ա. Ծատուրյան - «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի
տնօրեն (համաձայնությամբ)
Դ. Ղազարյան - Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Խաչատրյան - Ռաֆիկ Հակոբյանցի զարմիկը (համաձայնությամբ)