041.0149.270214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 2014 թվականի N 149-Ա
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, Ա. ԵԳԱՆՅԱՆԻՆ ԵՎ Ս. ՊԱՐԱՆՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Հարությունյանին 2014 թվականի փետրվարի 27-28-ը, իսկ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Ա. Եգանյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Ս. Պարանյանին 2014 թվականի փետրվարի 25-28-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության արդյունաբերական ինտեգրացիայի հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու համար:
2. Տ. Հարությունյանի, Ա. Եգանյանի և Ս. Պարանյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տ. Հարությունյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ