Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ (4-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.0145.210214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 2014 թվականի N 145-Ն

 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

II. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ

 

30. Տեղական տեղեկատվական բազայում ընտանիքի կազմում և պայմաններում տեղի ունեցած փոփոխություններն ամրագրվում են դրա մասին փաստաթղթերը ներկայացնելուց անմիջապես հետո` մեկօրյա ժամկետում:

31. Ընտանիքի որևէ անդամի սոցիալական խմբի ժամկետը լրանալու դեպքում տվյալ սոցիալական խմբի, դրանով պայմանավորված եկամտի չափի հանումը և սոցիալական խմբի փոփոխումը կատարվում են տվյալ ամսվա ընթացքում մաթեմատիկական ծրագրային եղանակով:

32. Հաշմանդամության խմբի ժամկետի երկարացման վերաբերյալ տվյալ փոփոխության ամրագրումը կատարվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկի կողմից փաստաթուղթ ներկայացվելու դեպքում: Եթե այն ներկայացվում է ժամկետի լրացման օրվանից 3 ամսվա ընթացքում, ապա, անկախ հաշմանդամության խմբից, ժամկետը վերականգնվում է նախորդ ժամկետի լրացման ամսաթվից սկսած, իսկ եկամուտը ներկայացված փաստաթղթում ամրագրված տվյալին համապատասխան:

33. Եթե ընտանիքի հղի անդամի հղիության ժամկետը լրանում է և 2 ամսվա ընթացքում ներկայացվում է երեխայի ծննդյան վկայականը, ապա դրա արդյունքում ձեռք բերված անապահովության միավորը վերականգնվում է ընտանիքի հղի անդամի հղիության ժամկետի լրացման ամսաթվից սկսած:

34. Կենտրոնական տեղեկատվական բազան թարմացվում է ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, տարածքային կենտրոնների տրամադրած արդիականացված տեղեկատվական բազաների միջոցով` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 8-ը ներառյալ:

(34-րդ կետը փոփ. 30.01.15 թիվ 70-Ն որոշում)

35. Կենտրոնական տեղեկատվական բազայում իրականացվում են`

1) համադրումներ ընտանիքների կամ նրանց անդամների կրկնակի հաշվառումները հայտնաբերելու նպատակով` ամբողջ կենտրոնական տեղեկատվական բազայում.

2) տարբեր նախարարություններից և պետական այլ մարմիններից, ինչպես նաև կազմակերպություններից, անկախ կազմակերպական-իրավական ձևից, ստացված տեղեկատվական հարակից բազաների մշակում և համադրում.

3) ուղղումներ (միայն չափահաս անձանց տվյալների) անձը հաստատող փաստաթղթի հիման վրա ամրագրված տվյալներում (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը)` բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ համադրման ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունների դեպքում.

4) կենսաթոշակի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին հոդվածով սահմանված պարգևավճարների ամրագրված չափի փոփոխություն` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ դրանց չափի բարձրացման դեպքում` բարձրացման ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

36. Գնահատման համակարգի միջոցով իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկվում են տվյալ ծրագրի համար սահմանված սոցիալական տվյալներ ունեցող և անապահովության սահմանային միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները:

37. Գնահատման համակարգի տվյալների հիման վրա իրականացվող սոցիալական աջակցության բաշխման ծրագրերում չեն ընդգրկվում (անկախ սույն կարգի 36-րդ կետով նախատեսված պայմանների բավարարումից)`

1) կրկնակի հաշվառված կամ ընտանիքի կրկնակի հաշվառված անդամ ունեցող ընտանիքները` մինչև կրկնակի հաշվառումից դուրս գալը.

2) ծրագրի իրականացման պահին նախորդած 12 ամսվա ընթացքում չփաստագրված ընտանիքները:

 

III. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

 

38. Տարածքային կենտրոնը տեղեկատվական բազայի փոփոխությունները` արդիականացված տվյալները, փոխանցում է կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությանը` առցանց:

39. Տեղական տեղեկատվական բազայում տվյալ ամսվա ընթացքում կատարված փոփոխություններն արխիվացվում են տվյալ ամսվա վերջին օրացուցային օրվա դրությամբ:

40. Կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությունից ամենամսյա արդիականացված տեղական տեղեկատվական բազաները 15-օրյա ժամկետում փոխանցվում են տարածքային կենտրոններին` առցանց:

41. Հարակից բազաներից ստացված տվյալների և գնահատման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ համադրման արդյունքները կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությունը փոխանցում է տարածքային կենտրոններին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով` էլեկտրոնային ցուցակների ձևով:

(41-րդ կետը փոփ. 13.07.17 թիվ 841-Ն որոշում)

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 30-ի

N 145-Ն որոշման

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱՆԿԻ, ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԱՆԱԿՎՈՂ

 

._________________________________________________________________________.

|NN |Նախարարու- |Բովանդա- |Անհրաժեշտ|Պարբերակա-|Ժամկետը|Կրիչը   |Հայաստանի|

|ը/կ|թյան, այլ  |կությունը|տվյալները|նությունը |       |        |Հանրապե- |

|   |պետական    |         |         |          |       |        |տության  |

|   |մարմնի,    |         |         |          |       |        |աշխատանքի|

|   |կազմակեր-  |         |         |          |       |        |և  սոցիա-|

|   |պության    |         |         |          |       |        |լական    |

|   |անվանումը  |         |         |          |       |        |հացերի   |

|   |           |         |         |          |       |        |նախարա-  |

|   |           |         |         |          |       |        |րության  |

|   |           |         |         |          |       |        |կողմից   |

|   |           |         |         |          |       |        |տրամա-   |

|   |           |         |         |          |       |        |դրվող    |

|   |           |         |         |          |       |        |տվյալի   |

|   |           |         |         |          |       |        |բովանդա- |

|   |           |         |         |          |       |        |կությունը|

|___|___________|_________|_________|__________|_______|________|_________|

| 1 |     2     |    3    |    4    |     5    |   6   |    7   |    8    |

|___|___________|_________|_________|__________|_______|________|_________|

|1. |Հայաստանի  |անձնական |դիմելու  |յուրաքանչ-|հաջորդ |առցանց` |Սեփականա-|

|   |Հանրապետու-|օգտագործ-|նախորդ   |յուր ամիս |ամսվա  |վեբ     |տիրոջ    |

|   |թյան       |ման      |տարում   |          |10-ը   |ծառայու-|հանրային |

|   |տրանսպորտի |փոխադրա- |տեխնիկա- |          |       |թյան    |ծառայու- |

|   |և  կապի    |միջոցներ |կան      |          |       |միջոցով |թյունների|

|   |նախարարու- |         |զննում   |          |       |        |համարանիշ|

|   |թյուն      |         |անցած    |          |       |        |         |

|   |           |         |փոխադրա- |          |       |        |         |

|   |           |         |միջոցի   |          |       |        |         |

|   |           |         |սեփականա-|          |       |        |         |

|   |           |         |տիրոջ    |          |       |        |         |

|   |           |         |ազգանունը|          |       |        |         |

|   |           |         |անունը,  |          |       |        |         |

|   |           |         |փոխադրա- |          |       |        |         |

|   |           |         |միջոցի   |          |       |        |         |

|   |           |         |մակնիշը, |          |       |        |         |

|   |           |         |հաշվառման|          |       |        |         |

|   |           |         |համարա-  |          |       |        |         |

|   |           |         |նիշը,    |          |       |        |         |

|   |           |         |նույնա-  |          |       |        |         |

|   |           |         |կանացման |          |       |        |         |

|   |           |         |համարը   |          |       |        |         |

|___|___________|_________|_________|__________|_______|________|_________|

|2. |Հայաստանի  |1.       |փոխադրա- |առցանց    |առցանց |առցանց` |ընտանեկան|

|   |Հանրապետու-|անձնական |միջոցի   |հարցման   |հարցման|վեբ     |կամ սո-  |

|   |թյան       |օգտագործ-|սեփականա-|համաձայն  |օրը    |ծառայու-|ցիալական |

|   |կառավարու- |ման      |տիրոջ    |          |       |թյան    |նպաստի   |

|   |թյանն      |փոխադրա- |անունը,  |          |       |միջոցով |իրավունք |

|   |առընթեր    |միջոցներ |հայրա-   |          |       |        |ունեցող  |

|   |ոստիկանու- |2. բնակ- |նունը,   |          |       |        |(կամ     |

|   |թյուն      |չության  |ազգանու- |          |       |        |հավակնող)|

|   |           |պետական  |նը,      |          |       |        |անձանց   |

|   |           |ռեգիստ-  |անձնագրի |          |       |        |անունը,  |

|   |           |րում     |սերիան,  |          |       |        |ազգանու- |

|   |           |հաշվառված|համարը,  |          |       |        |նը,      |

|   |           |անձանց   |բնակու-  |          |       |        |հայրանու-|

|   |           |մասին    |թյան     |          |       |        |նը,      |

|   |           |         |վայրը,   |          |       |        |ծննդյան  |

|   |           |         |տրանսպոր-|          |       |        |ամսաթիվը,|

|   |           |         |տային    |          |       |        |հանրային |

|   |           |         |միջոցի   |          |       |        |ծառայու- |

|   |           |         |հաշվառման|          |       |        |թյունների|

|   |           |         |համարա-  |          |       |        |համարա-  |

|   |           |         |նիշը և   |          |       |        |նիշը     |

|   |           |         |մակնիշը, |          |       |        |         |

|   |           |         |նույնա-  |          |       |        |         |

|   |           |         |կանացման |          |       |        |         |

|   |           |         |համարը   |          |       |        |         |

|   |           |         |Հայաստանի|          |       |        |         |

|   |           |         |Հանրապե- |          |       |        |         |

|   |           |         |տության  |          |       |        |         |

|   |           |         |կառավա-  |          |       |        |         |

|   |           |         |րության  |          |       |        |         |

|   |           |         |2011     |          |       |        |         |

|   |           |         |թվականի  |          |       |        |         |

|   |           |         |մայիսի   |          |       |        |         |

|   |           |         |26-ի     |          |       |        |         |

|   |           |         |N 713-Ն  |          |       |        |         |

|   |           |         |որոշման  |          |       |        |         |

|   |           |         |համաձայն |          |       |        |         |

|___|___________|_________|_________|__________|_______|________|_________|

|3. |«Հայաստանի |էլեկտրա- |բաժանորդի|տարեկան   |սեպտեմ-|մագնիսա-|         |

|   |էլեկտրական |էներգիայի|անունը,  |մեկ անգամ,|բերի   |կան     |         |

|   |ցանցեր» ՓԲԸ|անհատ    |հայրանու-|տվյալ     |25-ը   |կրիչով  |         |

|   |(համաձայ-  |բաժանորդ-|նը, ազգա-|տարվա     |       |        |         |

|   |նությամբ)  |ներ      |նունը,   |(6-րդ,    |       |        |         |

|   |           |         |բնակու-  |7-րդ և    |       |        |         |

|   |           |         |թյան     |8-րդ      |       |        |         |

|   |           |         |վայրը,   |ամիսների) |       |        |         |

|   |           |         |անձնագրի |ծախսը     |       |        |         |

|   |           |         |սերիան,  |          |       |        |         |

|   |           |         |համարը,  |          |       |        |         |

|   |           |         |բաժանորդի|          |       |        |         |

|   |           |         |քարտի    |          |       |        |         |

|   |           |         |համարը,  |          |       |        |         |

|   |           |         |էլեկտրա- |          |       |        |         |

|   |           |         |էներգիայի|          |       |        |         |

|   |           |         |սպառման  |          |       |        |         |

|   |           |         |ամսական  |          |       |        |         |

|   |           |         |չափը,    |          |       |        |         |

|   |           |         |սոցիալա- |          |       |        |         |

|   |           |         |կան ապա- |          |       |        |         |

|   |           |         |հովության|          |       |        |         |

|   |           |         |քարտի    |          |       |        |         |

|   |           |         |համարը   |          |       |        |         |

|___|___________|_________|_________|__________|_______|________|_________|

|4. |Հայաստանի  |մաքսային |անունը,  |յուրաքանչ-|հաջորդ |էլեկտրո-|         |

|   |Հանրապետու-|վճարներ  |հայրանու-|յուր ամիս |ամսվա  |նային   |         |

|   |թյան       |         |նը, ազգա-|          |25-ը   |փոստով, |         |

|   |կառավարու- |         |նունը,   |          |       |իսկ 2014|         |

|   |րությանն   |         |բնակու-  |          |       |թվականի |         |

|   |առընթեր    |         |թյան     |          |       |հոկտեմ- |         |

|   |պետական    |         |վայրը,   |          |       |բերից   |         |

|   |եկամուտների|         |անձնագրի |          |       |առցանց` |         |

|   |կոմիտե     |         |սերիան,  |          |       |վեբ     |         |

|   |           |         |համարը և |          |       |ծառայու-|         |

|   |           |         |մաքսային |          |       |թյան    |         |

|   |           |         |վճարների |          |       |միջոցով |         |

|   |           |         |չափը,    |          |       |        |         |

|   |           |         |սոցիալա- |          |       |        |         |

|   |           |         |կան ապա- |          |       |        |         |

|   |           |         |հովության|          |       |        |         |

|   |           |         |քարտի    |          |       |        |         |

|   |           |         |համարը   |          |       |        |         |

|___|___________|_________|_________|__________|_______|________|_________|

|5. |Հայաստանի  |մահացածի,|Հայաստանի|Հայաստանի |Հայաս- |առցանց` |         |

|   |Հանրապետու-|ծնվածի,  |Հանրապե- |Հանրապե-  |տանի   |վեբ     |         |

|   |թյան       |նորածնի  |տության  |տության   |Հանրա- |ծառայու-|         |

|   |արդարադա-  |ծնողների |կառավա-  |կառավա-   |պետու- |թյան    |         |

|   |տության    |տվյալները|րության  |րության   |թյան   |միջոցով |         |

|   |նախարարու- |         |2011     |2011      |կառավա-|        |         |

|   |թյան       |         |թվականի  |թվականի   |րության|        |         |

|   |աշխատակազմի|         |մայիսի   |մայիսի    |2011   |        |         |

|   |քաղաքացիա- |         |26-ի     |26-ի      |թվականի|        |         |

|   |կան        |         |N 723-Ն  |N 723-Ն   |մայիսի |        |         |

|   |կացության  |         |որոշման  |որոշման   |26-ի   |        |         |

|   |ակտերի     |         |համաձայն |համաձայն  |N 723-Ն|        |         |

|   |գրանցման   |         |         |          |որոշման|        |         |

|   |գործակալու-|         |         |          |համա-  |        |         |

|   |թյուն      |         |         |          |ձայն   |        |         |

|   |           |_________|_________|__________|_______|________|_________|

|   |           |ամուսնա- |հայրու-  |առցանց    |առցանց |առցանց` |         |

|   |           |լուծված- |թյան     |հարցման   |հարցման|վեբ     |         |

|   |           |ների     |որոշման  |համաձայն  |օրը    |ծառայու-|         |

|   |           |տվյալները|վկայականի|          |       |թյան    |         |

|   |           |         |համարը,  |          |       |միջոցով |         |

|   |           |         |ամուսնա- |          |       |        |         |

|   |           |         |լուծու-  |          |       |        |         |

|   |           |         |թյան վկա-|          |       |        |         |

|   |           |         |յականի   |          |       |        |         |

|   |           |         |համարը,  |          |       |        |         |

|   |           |         |ամուսնա- |          |       |        |         |

|   |           |         |լուծու-  |          |       |        |         |

|   |           |         |թյան օրը,|          |       |        |         |

|   |           |         |ամիսը,   |          |       |        |         |

|   |           |         |տարեթիվը |          |       |        |         |

|___|___________|_________|_________|__________|_______|________|_________|

|6. |Հայաստանի  |ՍՊԸ      |կազմակեր-|յուրաքանչ-|հաջորդ |առցանց` |         |

|   |Հանրապետու-|_________|պության  |յուր ամիս |ամսվա  |վեբ     |         |

|   |թյան       |ՓԲԸ      |անվանու- |          |10-ը   |ծառայու-|         |

|   |արդարա-    |_________|մը,      |          |       |թյան    |         |

|   |դատության  |ԲԲԸ      |գտնվելու |          |       |միջոցով |         |

|   |նախարարու- |_________|վայրը,   |          |       |        |         |

|   |թյան       |ԼՏՀ      |գրանցված |          |       |        |         |

|   |իրավաբանա- |_________|անդամների|          |       |        |         |

|   |կան անձանց |ԼՊՀ      |անուննե- |          |       |        |         |

|   |պետական    |_________|րը,      |          |       |        |         |

|   |ռեգիստրի   |վստահու- |հայրա-   |          |       |        |         |

|   |գործակալու-|թյան վրա |նունները,|          |       |        |         |

|   |թյուն      |հիմնված  |ազգանուն-|          |       |        |         |

|   |           |ընկերու- |ները,    |          |       |        |         |

|   |           |թյուն    |բնակու-  |          |       |        |         |

|   |           |         |թյան     |          |       |        |         |

|   |           |         |վայրերը, |          |       |        |         |

|   |           |         |անձնագրե-|          |       |        |         |

|   |           |         |րի և     |          |       |        |         |

|   |           |         |վկայական-|          |       |        |         |

|   |           |         |ների     |          |       |        |         |

|   |           |         |համարներն|          |       |        |         |

|   |           |         |ու       |          |       |        |         |

|   |           |         |գրանցման |          |       |        |         |

|   |           |         |ամսաթվե- |          |       |        |         |

|   |           |         |րը,      |          |       |        |         |

|   |           |         |ամիսները,|          |       |        |         |

|   |           |         |տարեթվե- |          |       |        |         |

|   |           |         |րը,      |          |       |        |         |

|   |           |         |հանրային |          |       |        |         |

|   |           |         |ծառայու- |          |       |        |         |

|   |           |         |թյունների|          |       |        |         |

|   |           |         |համարա-  |          |       |        |         |

|   |           |         |նիշը     |          |       |        |         |

|___|___________|_________|_________|__________|_______|________|_________|

|7. |Հայաստանի  |1. սեփա- |1. ֆիզի- |առցանց    |առցանց |առցանց` |անշարժ   |

|   |Հանրապետու-|կանատիրոջ|կական անձ|հարցման   |հարցման|վեբ     |գույքի   |

|   |թյան       |(համա-   |հանդիսա- |համաձայն  |օրվան  |ծառայու-|օտարման  |

|   |կառավարու- |սեփականա-|ցող սեփա-|          |հաջոր- |թյան    |գործարք- |

|   |թյանն      |տերերի)  |կանատիրոջ|          |դող    |միջոցով |ներով    |

|   |առընթեր    |մասին    |(համա-   |          |10-րդ  |        |սեփակա-  |

|   |անշարժ     |տվյալներ |սեփականա-|          |օրը    |        |նության  |

|   |գույքի     |         |տերերի)  |          |       |        |իրավունք |

|   |կադաստրի   |         |անձը     |          |       |        |ձեռք բե- |

|   |պետական    |         |հաստատող |          |       |        |րողների, |

|   |կոմիտե     |         |փաստաթղթի|          |       |        |հողի     |

|   |           |         |տվյալները|          |       |        |սեփականա-|

|   |           |         |(սերիան  |          |       |        |տերերի,  |

|   |           |         |և        |          |       |        |հողը     |

|   |           |         |համարը), |          |       |        |վարձակա- |

|   |           |         |հանրային |          |       |        |լողների  |

|   |           |         |ծառայու- |          |       |        |հանրային |

|   |           |         |թյունների|          |       |        |ծառայու- |

|   |           |         |համարա-  |          |       |        |թյունների|

|   |           |         |նիշը     |          |       |        |համարա-  |

|   |           |2. գյուղա|2. անշարժ|          |       |        |նիշը     |

|   |           |տնտեսական|գույքի   |          |       |        |         |

|   |           |նշանակու-|գտնվելու |          |       |        |         |

|   |           |թյան     |վայրը,   |          |       |        |         |

|   |           |հողամա-  |հողամասի |          |       |        |         |

|   |           |սերի     |և  շինու-|          |       |        |         |

|   |           |տվյալներ |թյունների|          |       |        |         |

|   |           |         |կադաստ-  |          |       |        |         |

|   |           |         |րային    |          |       |        |         |

|   |           |         |ծածկա-   |          |       |        |         |

|   |           |         |գրերը,   |          |       |        |         |

|   |           |         |կադաստրա-|          |       |        |         |

|   |           |         |յին ար-  |          |       |        |         |

|   |           |         |ժեքները, |          |       |        |         |

|   |           |         |գյուղա-  |          |       |        |         |

|   |           |         |տնտեսական|          |       |        |         |

|   |           |         |հողամա-  |          |       |        |         |

|   |           |         |սերի     |          |       |        |         |

|   |           |         |կադաստրա-|          |       |        |         |

|   |           |         |յին զուտ |          |       |        |         |

|   |           |         |եկամուտի |          |       |        |         |

|   |           |         |չափը     |          |       |        |         |

|   |           |3.       |3.       |          |       |        |         |

|   |           |գործարքի |գործարքի |          |       |        |         |

|   |           |մասին    |տեսակը,  |          |       |        |         |

|   |           |         |պայմանա- |          |       |        |         |

|   |           |         |գրի գինը,|          |       |        |         |

|   |           |         |գործարքից|          |       |        |         |

|   |           |         |ծագող    |          |       |        |         |

|   |           |         |իրավունք-|          |       |        |         |

|   |           |         |ների     |          |       |        |         |

|   |           |         |պետական  |          |       |        |         |

|   |           |         |գրանցման |          |       |        |         |

|   |           |         |ամսաթիվը |          |       |        |         |

|___|___________|_________|_________|__________|_______|________|_________|

|8. |«Գազպրոմ   |բնական   |բաժանորդի|նախորդ 12 |յուրա- |առցանց` |         |

|   |Արմենիա»   |գազի     |անունը,  |ամիսների  |քանչ-  |վեբ     |         |

|   |ՓԲԸ        |բնակիչ   |հայրանու-|ծախսը     |յուր   |ծառայու-|         |

|   |(համաձայ-  |բաժանորդ-|նը,      |          |ամսվա  |թյան    |         |

|   |նությամբ)  |ներ      |ազգանու- |          |25-ը   |միջոցով |         |

|   |           |         |նը,      |          |       |        |         |

|   |           |         |բնակու-  |          |       |        |         |

|   |           |         |թյան     |          |       |        |         |

|   |           |         |վայրը,   |          |       |        |         |

|   |           |         |անձնագրի |          |       |        |         |

|   |           |         |սերիան,  |          |       |        |         |

|   |           |         |համարը,  |          |       |        |         |

|   |           |         |բաժանորդի|          |       |        |         |

|   |           |         |քարտի    |          |       |        |         |

|   |           |         |համարը,  |          |       |        |         |

|   |           |         |բնական   |          |       |        |         |

|   |           |         |գազի     |          |       |        |         |

|   |           |         |սպառման  |          |       |        |         |

|   |           |         |ամսական  |          |       |        |         |

|   |           |         |չափը,    |          |       |        |         |

|   |           |         |հանրային |          |       |        |         |

|   |           |         |ծառայու- |          |       |        |         |

|   |           |         |թյունների|          |       |        |         |

|   |           |         |համարանի-|          |       |        |         |

|   |           |         |շի համարը|          |       |        |         |

|___|___________|_________|_________|__________|_______|________|_________|

|9. |Հայաստանի  |ՀՀ-ից ելք|ՀՀ-ից    |յուրա-    |հաջորդ |առցանց` |Տեղեկատ- |

|   |Հանրապետու-|ու մուտքի|դուրս    |քանչյուր  |ամսվա  |վեբ     |վություն |

|   |թյան       |վերա-    |եկող կամ |ամիս      |10-ը   |ծառայու-|ընտանիք- |

|   |ազգային    |բերյալ   |մուտք    |          |       |թյան    |ների     |

|   |անվտան-    |         |գործող   |          |       |միջոցով |անապահո- |

|   |գության    |         |անձի     |          |       |        |վության  |

|   |ծառայու-   |         |ազգա-    |          |       |        |գնահատման|

|   |թյուն      |         |նունը,   |          |       |        |համակար- |

|   |           |         |անունը,  |          |       |        |գում     |

|   |           |         |անձնագրի |          |       |        |հաշվառված|

|   |           |         |համարը,  |          |       |        |ընտանիք- |

|   |           |         |ՀՀ-ից    |          |       |        |ների     |

|   |           |         |ելքի կամ |          |       |        |անդամների|

|   |           |         |մուտքի   |          |       |        |կողմից   |

|   |           |         |օրը,     |          |       |        |ՀՀ-ից    |

|   |           |         |ամիսը,   |          |       |        |ելքի կամ |

|   |           |         |տարեթիվը |          |       |        |մուտք    |

|   |           |         |         |          |       |        |գործելու |

|   |           |         |         |          |       |        |վերաբեր- |

|   |           |         |         |          |       |        |յալ,     |

|   |           |         |         |          |       |        |նշելով   |

|   |           |         |         |          |       |        |տվյալ    |

|   |           |         |         |          |       |        |անձի     |

|   |           |         |         |          |       |        |(անձանց) |

|   |           |         |         |          |       |        |ազգա-    |

|   |           |         |         |          |       |        |նունը,   |

|   |           |         |         |          |       |        |անունը,  |

|   |           |         |         |          |       |        |անձնագրի |

|   |           |         |         |          |       |        |համարը,  |

|   |           |         |         |          |       |        |ՀՀ-ից    |

|   |           |         |         |          |       |        |ելքի կամ |

|   |           |         |         |          |       |        |մուտքի   |

|   |           |         |         |          |       |        |օրը,     |

|   |           |         |         |          |       |        |ամիսը,   |

|   |           |         |         |          |       |        |տարեթիվը |

._________________________________________________________________________.

 

Ըստ անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև տվյալները փոխանակվում են համատեղ համաձայնեցված ձևաչափերով:

(7-րդ հավելվածը փոփ. 12.01.17 թիվ 3-Ն, 13.07.17 թիվ 841-Ն որոշումներ)

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 30-ի

N 145-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԿԱՄ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն ակտով կարգավորվում են ընտանեկան կամ սոցիալական (այսուհետ` երկուսը միասին` նպաստ) կամ հրատապ օգնության նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները:

2. Նպաստի և հրատապ օգնության վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` համապատասխան սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին) (այսուհետ` տարածքային կենտրոն) այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցների սահմանում:

(2-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն որոշում)

3. Նպաստի և հրատապ օգնության համար ֆինանսական միջոցների չափերն ըստ տարածքային կենտրոնների, հաշվի առած ընտանիքների անապահովության գնահատման կարգով որոշված աղքատ ընտանիքների թիվը, ընտանիքի անապահովության սահմանային մեծության միավորը, ընտանեկան նպաստի բազային մասը և ընտանիքի յուրաքանչյուր անչափահաս (մինչև 18 տարեկան) անդամին տրվող հավելման չափերը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Նպաստը նշանակվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (այսուհետ` գնահատման համակարգ) հաշվառված` (փաստագրված) ընտանիքի անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքին` «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով դիմելու ամսվան հաջորդող ամսվանից` մինչև նպաստի վճարման դադարեցման հիմքերի առաջացումը:

5. Գնահատման համակարգում հաշվառվելու համար տարածքային կենտրոն ներկայացված դիմում-հայտարարագիրը համարվում է նպաստ նշանակելու համար տրված դիմում:

(5-րդ կետը փոփ. 30.01.15 թիվ 70-Ն որոշում)

6. Տարածքային կենտրոնի աշխատողի կողմից տվյալ ընտանիքի համար կազմված Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 3 հավելվածի 42-րդ կետով սահմանված սոցիալական գործը համարվում է նպաստի գործ, որը պահպանում է տարածքային կենտրոնը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Ընտանիքը գնահատման համակարգում հաշվառելու (փաստագրելու), ինչպես նաև դրանից հետո ընտանիքի անապահովության միավորի փոփոխության դեպքերում, որը հանգեցնում է տվյալ ընտանիքի ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ձեռք բերելուն կամ իրավունքը կորցնելուն կամ ընտանեկան նպաստի չափի կամ նպաստի տեսակի փոփոխության, տարածքային կենտրոնի տվյալ տարածքն սպասարկող աշխատողը տպում է տեղեկատվական բազայում ձևավորված` տվյալ ընտանիքի սոցիալական անձնագրի առաջին էջը, որը պահպանվում է սոցիալական գործում:

8. Տարածքային կենտրոնի տվյալ տարածքն սպասարկող աշխատողը Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 3 հավելվածի 47-րդ կետով սահմանված տնային այցելության արձանագրությունը` եզրակացության ու նպաստ նշանակելու կամ մերժելու առաջարկության հետ միասին, ներկայացնում է տարածքային կենտրոնի ղեկավարին, որը բաժնի պետի կամ գլխավոր մասնագետի առաջարկության հիման վրա ընդունում է որոշում տվյալ ընտանիքին նպաստ նշանակելու մասին:

9. Նպաստ նշանակելու կամ մերժելու որոշման մասին դիմողն իրազեկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) պաշտոնական կայքէջում տեղակայված տեղեկատվական բազայից, որը հասանելի է դիմող ընտանիքին` իր տվյալների մասով:

10. Ընտանիքի` նպաստի իրավունքի ձեռքբերման դեպքում տարածքային կենտրոնի տվյալ տարածքն սպասարկող աշխատողը տեղեկատվական բազայում դիմումների էլեկտրոնային մատյանում մուտքագրում է դիմումը, ստանում և տպում է նպաստի նշանակման մասին կարգադրությունը` համաձայն N 1 ձևի:

11. Եթե ընտանիքի կազմում կա որոշակի ժամկետով սոցիալական խումբ ունեցող մի քանի անդամ, ապա նպաստը վճարվում է մինչև սոցիալական խմբերի ամենավաղ ժամկետը լրանալու ամիսը ներառյալ: Տվյալ ընտանիքի նպաստի իրավունքը տվյալ սոցիալական խմբի ժամկետը լրանալու ամսվա վերջին օրվա դրությամբ վերանայվում է գնահատման համակարգի տեղեկատվական բազայում` ծրագրային եղանակով, և նպաստի իրավունքի պահպանման դեպքում` անկախ նպաստի տեսակի փոփոխությունից, նպաստի վճարումը շարունակվում է մինչև հաջորդ ժամկետը լրանալը` ընտանիքի անապահովության միավորի տվյալ տիրույթի համար սահմանված չափով:

12. Եթե լրանում է ընտանիքի հաշմանդամություն ունեցող անդամի հաշմանդամության ժամկետը, և այդ պահին չի ներկայացվում համապատասխան փաստաթուղթ, ու չի պահպանվում նպաստի իրավունքը, ապա այդ ընտանիքին նպաստի վճարումը կասեցվում է 3 ամսով:

13. Եթե լրանում է ընտանիքի հղի անդամի հղիության ժամկետը, և այդ պահին չի ներկայացվում երեխայի ծննդյան վկայականը, և չի պահպանվում նպաստի իրավունքը, ապա նպաստի վճարումը կասեցվում է 2 ամսով:

14. Եթե լրանում է ընտանիքի հաշմանդամություն ունեցող անդամի հաշմանդամության ժամկետը, և այդ ընտանիքը 3 ամսվա ընթացքում ներկայացնում է համապատասխան փաստաթուղթ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու մասին, անկախ հաշմանդամության խմբի փոփոխությունից, և դրա արդյունքում ձեռք է բերում անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր, ապա նպաստի վճարումը շարունակվում է կասեցված ամսվանից` ընտանիքի անապահովության միավորի տվյալ տիրույթի համար սահմանված չափով:

15. Եթե լրանում է ընտանիքի հղի անդամի հղիության ժամկետը, և 2 ամսվա ընթացքում ներկայացվում է երեխայի ծննդյան վկայականը, և ընտանիքն արդյունքում ձեռք է բերում ընտանիքի անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր, ապա նպաստի վճարումը շարունակվում է կասեցված ամսվանից` ընտանիքի անապահովության միավորի տվյալ տիրույթի համար սահմանված չափով` անկախ նպաստի տեսակի փոփոխությունից:

16. Ընտանիքի անապահովության միավորի փոփոխության դեպքում, որը հանգեցնում է նպաստի չափի կամ տեսակի փոփոխության, տարածքային կենտրոնի տվյալ տարածքն սպասարկող աշխատողը տեղեկատվական բազայում ստանում և տպում է նպաստի նշանակման մասին կարգադրությունը (N 1 ձև):

17. Ընտանիքի կազմի փոփոխությամբ կամ ընտանիքի անչափահաս անդամի 18 տարեկանը լրանալու պատճառով նպաստի տեսակի փոփոխության դեպքում` տարածքային կենտրոնի տվյալ տարածքն սպասարկող աշխատողը տեղեկատվական բազայում ստանում և տպում է նպաստի նշանակման մասին կարգադրությունը (N 1 ձև):

18. Սույն կարգի 10-րդ, 16-րդ և 17-րդ կետերով սահմանված կարգադրությունները տեղադրվում են սոցիալական գործում:

19. Նպաստը կամ հրատապ օգնությունը նշանակվում և վճարվում է դիմողին: Նպաստի կամ հրատապ օգնության վճարման պահին դիմողի բացակայության դեպքում նպաստը կամ հրատապ օգնությունը կարող է վճարվել ընտանիքի այլ չափահաս անդամի:

20. Նպաստը կամ հրատապ օգնությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վճարվել նաև քաղաքացու օրինական ներկայացուցչին (խնամակալ, հոգաբարձու):

21. Միայնակ բնակվող կենսաթոշակառուին նշանակված, բայց նրա մահվան պատճառով չվճարված նպաստը կամ հրատապ օգնությունը` ներառյալ մահվան ամիսը, վճարվում է հուղարկավորությունը կազմակերպած անձին` տեղական ինքնակառավարման մարմնի տված տեղեկանքի հիման վրա, եթե նա դիմել է միայնակ բնակվող կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող երկու ամիսների ընթացքում:

22. Ընտանիքի նպաստի վճարումը դադարեցվում է նպաստի իրավունքը կորցնելու հաջորդ ամսվանից:

23. Դիմողի կողմից` նպաստի իրավունք տվող ոչ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր ներկայացվելու կամ նպաստի իրավունք տվող ընտանիքի եկամուտներում կամ ընտանիքի կազմում ու պայմաններում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր չներկայացվելու դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է դրանց հայտնաբերման ամսվանից:

24. Ընտանիքի` նպաստի իրավունքը կորցնելու դեպքում տարածքային կենտրոնի տվյալ տարածքն սպասարկող աշխատողը տեղեկատվական բազայում ստանում և տպում է նպաստի վճարման դադարեցման մասին կարգադրությունը` համաձայն N 2 ձևի, որը հաշվառվում է դիմում-հայտարարագրերի հաշվառման մատյանում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 3 հավելվածի N 2 ձևի:

25. Նպաստի վճարման դադարեցման որոշման մասին դիմողն իրազեկվում է սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով:

26. Նպաստի վճարման դադարեցման դեպքում սոցիալական գործերի հաշվառման էլեկտրոնային մատյանի «Ծանոթագրություն» սյունակում նշվում են նպաստի վճարման դադարեցման մասին որոշումը և ամսաթիվը:

27. Նպաստի վճարման ընթացքում տարածքային կենտրոնի կողմից տվյալ ընտանիքի կազմի փոփոխության հայտնաբերման, ինչպես նաև ընտանիքի անապահովության միավորի փոփոխության դեպքում, որը հանգեցնում է նպաստի չափի նվազման, կատարվում է նպաստի չափի վերահաշվարկ և կազմվում է վերահաշվարկի մասին կարգադրություն` համաձայն N 3 ձևի:

28. Վերահաշվարկի մասին կարգադրությանը տրվում է հերթական համար, որը գրանցվում է վերահաշվարկի մասին կարգադրությունների հաշվառման մատյանում` նշելով կարգադրության համարը, ամսաթիվը, սոցիալական անձնագրի համարը, դիմողի անունը, ազգանունը, բնակության վայրը, վճարման ենթակա գումարը, վճարումից հետո` տեղեկատվություն դրա մասին:

29. Վերահաշվարկի մասին կարգադրությունը բաղկացած է 3 մասից: Առաջին 2 մասը լրացնում է տարածքային կենտրոնը: Սոցիալական գործում մնում է կարգադրության առաջին մասը, երկրորդ մասը մնում է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վճարող կազմակերպությունում (այսուհետ` վճարող կազմակերպություն), իսկ երրորդ մասը` լրացված` վճարող կազմակերպության կողմից, վերադարձվում է տարածքային կենտրոն` վճարման ռեեստրների հետ միասին:

30. Վերահաշվարկի մասին կարգադրության երկրորդ և երրորդ մասերն ուղարկվում են վճարող կազմակերպություն, որը վերահաշվարկի մասին կարգադրության երկրորդ մասն ամրացնում է վճարման ցուցակի, իսկ երրորդ մասը` ռեեստրի համապատասխան էջերին:

31. Վճարման ցուցակի և ռեեստրի նույն էջի դարձերեսին ձեռագրով լրացվում է չվճարված գումարի չափը, նշվում է կարգադրության համարը, ստորագրվում և կնքվում է վճարող կազմակերպության պատասխանատու աշխատողի կողմից:

32. Չվճարված գումարի չափն արտացոլվում է վճարումն ավարտվելուց հետո` վճարման ցուցակի և ռեեստրի ամփոփ տվյալներում` առանձին տողով:

33. Տարածքային կենտրոնը մինչև յուրաքանչյուր ամսվա 8-ը ներառյալ նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն` համաձայն N 4 ձևի, այն ընտանիքների մասին, որոնց`

1) ընտանիքի անապահովության գնահատման միավորը վերականգնվել է.

2) ոչ նպաստառուի մեղքով չստացած նպաստի գումարները վերականգնվել են.

3) նշանակվել են ընտանիքում երեխայի ծննդյան կամ երեխայի առաջին դասարան ընդունվելու կամ ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնություններ:

(33-րդ կետը փոփ. 30.01.15 թիվ 70-Ն որոշում)

34. Նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչությունում տեղեկատվության ուսումնասիրությունից հետո համապատասխան փոփոխություններ են կատարվում գնահատման համակարգի տեղեկատվական բազայում:

35. (35-րդ կետն ուժը կորցրել է 19.09.2019 թիվ 1249-Ն որոշում)

(35-րդ կետը փոփ. 12.01.17 թիվ 3-Ն որոշում)

36. Հրատապ օգնության համար դիմողը «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ, 20-րդ և 21-րդ հոդվածներով սահմանված ժամկետում տարածքային կենտրոն է ներկայացնում դիմում` համաձայն N 5 ձևի, և`

1) ընտանիքում երեխայի (երեխաների) ծննդյան դեպքում տվյալ երեխայի (երեխաների) ծննդյան վկայականը (վկայականները), իսկ կյանքի 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի (երեխաների) համար` երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատելու մասին փաստաթուղթ` տրված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից.

2) երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` տվյալ երեխայի հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվելու մասին տեղեկանք.

3) ընտանիքի անդամի մահվան դեպքում` մահվան վկայականը:

(36-րդ կետը փոփ. 05.11.15 թիվ 1289-Ն որոշում)

37. Միանվագ հրատապ օգնության նշանակման մասին կարգադրությունը` համաձայն N 6 ձևի, լրացվում և կարվում է սոցիալական գործում:

38. Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է նպաստի իրավունք չունեցող և «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքին` անհետաձգելի լուծում պահանջող` կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում` «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի (այսուհետ` խորհուրդ) առաջարկությամբ` հաշվի առնելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հանգամանքները:

39. Ընտանիքին եռամսյակային հրատապ օգնություն նշանակելու համար տարածքային կենտրոնի տվյալ տարածքն սպասարկող աշխատողը Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 3 հավելվածի 47-րդ կետով սահմանված կարգով կատարում է տնային այցելություն և ներկայացնում առաջարկություն եռամսյակային հրատապ օգնության նշանակելու հարցը խորհրդի քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ:

40. Տարածքային կենտրոնն ընթացիկ եռամսյակի վերջին ամսվա վերջին 10 աշխատանքային օրվա ընթացքում խորհուրդ է ներկայացնում այն ընտանիքների ցուցակը` համաձայն N 7 ձևի, որոնց եռամսյակային հրատապ օգնություն նշանակելու մասին դիմումներն ուսումնասիրվել են սույն կարգի 39-րդ կետով սահմանված կարգով:

41. Տարածքային կենտրոնի ղեկավարը խորհուրդ է ներկայացնում տեղեկատվություն հաջորդ եռամսյակում հրատապ օգնության նշանակման համար ունեցած ֆինանսական միջոցների չափի մասին:

42. Խորհուրդը քննարկում է եռամսյակային հրատապ օգնություն նշանակելու համար ներկայացված դիմումները և 5 աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում հիմնավորված առաջարկություն այն ընտանիքների վերաբերյալ, որոնց նախատեսվում է հաջորդ եռամսյակում նշանակել հրատապ օգնություն: Տարածքային կենտրոնը խորհրդից ստացված ցուցակները կարում է առանձին թղթապանակում և պահում ֆինանսական փաստաթղթերին համահավասար:

(42-րդ կետը փոփ. 12.01.17 թիվ 3-Ն որոշում)

43. Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակում է տարածքային կենտրոնը` Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար հատկացված միջոցների շրջանակներում, որը մշտադիտարկվում է նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության կողմից:

44. Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է 3 ամիս ժամկետով:

45. Եռամսյակային հրատապ օգնության նշանակման մասին կարգադրությունը` համաձայն N 8 ձևի, լրացվում և կարվում է սոցիալական գործում:

46. Եռամսյակային հրատապ օգնության վճարումը դադարեցվում է տվյալ եռամսյակի ընթացքում, եթե`

1) տվյալ ընտանիքի փաստագրման ժամկետը լրացել է այդ եռամսյակի ընթացքում, և չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը.

2) տվյալ ընտանիքը կամ ընտանիքի անդամներից մեկը կրկնակի է հաշվառված.

3) ընտանիքի անապահովության միավորն այդ եռամսյակի ընթացքում դարձել է «0» կամ ընտանիքը ձեռք է բերել նպաստի իրավունք:

47. Նպաստի և հրատապ օգնության ցուցակները կազմում և տպում է գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն)` տարածքային կենտրոնների տրամադրած ամենամսյա տեղեկատվության հիման վրա:

48. Նպաստը և հրատապ օգնությունը վճարվում են յուրաքանչյուր ամիս (անհրաժեշտության դեպքում` 2 ամսվանը միասին) վճարման ցուցակներով` համաձայն NN 9 և 10 ձևերի:

49. Բնակչությանը` ընտանեկան կամ սոցիալական նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների մասին իրազեկվում է վճարման ցուցակների երկրորդ օրինակը տեսանելի վայրերում փակցնելու միջոցով և սույն կարգի 9-րդ կետով սահմանված ձևով:

50. Տարածքային կենտրոնը վճարման ցուցակները և տիտղոսաթերթերը կազմակերպությունից ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում վճարման ցուցակի յուրաքանչյուր էջն ստուգում է, ստորագրում, կնքում և հանձնում համապատասխան վճարող կազմակերպություն` համաձայն N 11 ձևի:

51. Տարածքային կենտրոնում տարածքային կենտրոնի ղեկավարի կողմից վճարման ցուցակները հանձնվում են վճարող կազմակերպության լիազորած անձին: Տարածքային կենտրոնի ղեկավարը և վճարող կազմակերպության լիազորած անձն ստորագրում են տիտղոսաթերթի 2 օրինակները, որոնցից մեկը մնում է տարածքային կենտրոնում, մյուսը` վճարող կազմակերպությունում:

52. Վճարման ցուցակների էջերը համարակալվում են:

53. Վճարման ցուցակների յուրաքանչյուր էջի գլխամասում նշվում են տարեթիվը, ամիսը, տարածքային կենտրոնի, վճարող կազմակերպության, բնակավայրի անվանումները և վճարող կազմակերպության համարը:

54. Վճարման ցուցակի ամեն տողում նշվում են մեկ նպաստառու կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքի մասին տվյալները:

55. Յուրաքանչյուր էջի վերջում նշվում են այդ էջում գրանցված նպաստառու կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների թիվը, վճարման ենթակա նպաստի կամ հրատապ օգնության, վերահաշվարկի կարգադրությամբ չվճարված և փաստացի վճարված գումարների չափերը, կնիքի և տարածքային կենտրոնի ղեկավարի ու տեղեկատվական բազայի վարչական պատասխանատու աշխատողի ստորագրությունների տեղերը:

56. Վճարման ցուցակի վերջում նշվում են սույն կարգի 55-րդ կետով սահմանված տեղեկությունների ամփոփ տվյալները:

57. Ընտանիքի չափահաս անդամներից մեկի պահանջով նպաստը կամ հրատապ օգնությունը նրան վճարվում է իր մասով, որի չափը որոշվում է նպաստի կամ հրատապ օգնության գումարն ընտանիքի անդամների թվի վրա բաժանելով:

58. Վճարման ցուցակում մեկ պարզ գծով ջնջվում է ընտանիքին վերաբերող ամբողջ տողը (ներառյալ ռեեստրը) և նույն էջի հակառակ երեսին ձեռագրով լրացվում են ընտանիքի այն չափահաս անդամների անունները, ազգանունները` ընտանիքի սոցիալական անձնագրում նշված կազմին համապատասխան, որոնց նպաստը կամ հրատապ օգնությունը վճարվում է իրենց մասով:

59. Եթե պահանջվում է նպաստը վճարել ընտանիքի մի քանի անդամի համար, ապա մեկ անձին հասանելիք մասին համապատասխանող գումարը բազմապատկվում է այդ անձանց թվով և նշվում որպես վճարման ենթակա գումար:

60. Վճարող կազմակերպությունը վճարումն ավարտելուց հետո 3 օրացուցային օրվա ընթացքում տարածքային կենտրոն է հանձնում լրացված ռեեստրները, փոխադարձ հաշվետվության ակտի` համաձայն N 12 ձևի, 5 օրինակ: Հաշվետվության ակտի 2 օրինակը 2 օրվա ընթացքում վերադարձվում են վճարող կազմակերպություն:

61. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամսվա վճարումն ավարտելուց հետո 6 օրվա ընթացքում նախարարություն, համապատասխան մարզպետարան կամ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ կամ Գյումրու կամ Վանաձորի կամ Արարատի կամ Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմ է ներկայացնում փոխադարձ հաշվետվության ակտի մեկ օրինակը:

 

Ձև N 1

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ N ՆՊԱՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղաքացի __________________________________ ընտանիքին

(անունը, հայրանունը, ազգանունը)

բնակության վայրը ____________________________________________________

մինչև 18 տարեկան անդամները ______, սոցիալական անձնագիր N _________,

անապահովության միավորը _____________

նշանակել նպաստ` վճարելով _________ դրամ:

Վճարել` սկսած ____ ________________ 20 թ-ից:

Հաշվարկը կատարեց ____________________ ______________________________

(ստորագրությունը)  (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Սոցիալական աջակցության

տարածքային գործակալության

    (բաժնի) ղեկավար            _________________ _________________________

                              (ստորագրությունը)    (անունը, հայրանունը,

                                                         ազգանունը)

____ ______________ 20 թ.

 

Կ.Տ.

 

(1-ին ձևը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն որոշում)

 

Ձև N 2

 

_________________ սոցիալական աջակցության տարածքային գործակալություն

(բաժին)

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ N ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղաքացի __________________________________________________ ընտանիքին

(անունը, հայրանունը, ազգանունը)

սոցիալական անձնագրի N ___, միավորը ___, մինչև 18 տարեկան անձանց

թիվը_____

դադարեցնել նպաստի վճարումը, քանի որ ընտանիքի անապահովության միավորը

կազմում է ______:

 

Սպասարկող աշխատող ____________________ __________________________

                        (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)

 

Սոցիալական աջակցության

տարածքային գործակալության

    (բաժնի) ղեկավար            ___________________________________________

                              (ստորագրությունը)    (անունը, հայրանունը,

                                                         ազգանունը)

 

____ ______________ 20 թ.

 

Կ.Տ.

 

(2-րդ ձևը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն, 05.11.15 թիվ 1289-Ն որոշումներ)

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 05.11.15 թիվ 1289-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված

փոփոխություններն արդեն իսկ կատարվել էին 04.06.15 թիվ 582-Ն

որոշմամբ

-----------------------------------------------------------

 

Ձև N 3

 

________________ սոցիալական աջակցության տարածքային գործակալություն

(բաժին)

 

ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ N

 

Քաղաքացի _______________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

Ընտանիքի

Սոցիալական անձնագրի N ____________, բնակության վայրը _____________

__________________________________________________________________

միավորը` __, մինչև 18 տարեկան անձանց թիվը ____,___________________

(վճարման ենթակա գումարը,

ամիսները)

____________________________________________________________________

                               կտրման գիծ

 

______________________ վճարող կազմակերպություն

 

Սոցիալական աջակցության ---------------------- տարածքային

գործակալություն (բաժին)

 

ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ N

 

Քաղաքացի __________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

ընտանիքի

Սոցիալական անձնագրի N _________________, բնակության վայրը_____________

____________________________________________-_________________________

միավորը` _____, մինչև 18 տարեկան անձանց թիվը ______,_________________

(վճարման

ենթակա գումարը)

______________________________________________________________________

(ամսվա վճարման ցուցակի էջի համարը և ցուցակում հերթական համարը)

 

Վճարել ________________________________ ամիսների համար վերահաշվարկված

(ամիսների անվանումները)

գումարը` ընդամենը __________________________________ դրամի չափով:

 

Աշխատող ______________________________  ____ ______________ 20 թ.

(անունը, ազգանունը)

 

Սոցիալական աջակցության

տարածքային գործակալության

    (բաժնի) ղեկավար            _________________ _________________________

                              (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Ստացա _____________, _______________________  ___________________

            (գումարը)       (քաղաքացու անունը,       (անձնագրի համարը)

                           հայրանունը, ազգանունը)

 

    Վճարեց __________________          ______________________

           (ստորագրությունը)             (անունը, ազգանունը)

 

____ ______________ 20 թ.

____________________________________________________________________

                               կտրման գիծ

 

Վերադարձվում է __________________________________ տարածքային կենտրոնին

 

ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ N

 

Սոցիալական անձնագրի N ________________________,

____________________________________________ __________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________________________________________________

(ամսվա վճարման ցուցակի էջի համարը և ցուցակում հերթական համարը)

 

Վճարված գումարը _________, ___________________________ ամիսների համար

(ամիսների անվանումները)

 

Վճարող կազմակերպության

    աշխատող              __________________  ___________________________

                         (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)

 

____ ______________ 20 թ.

 

Կ.Տ.

 

(3-րդ ձևը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն, 05.11.15 թիվ 1289-Ն որոշումներ)

 

Ձև N 4

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Սոցիալական աջակցության _________________ տարածքային գործակալություն

(բաժնի) կողմից 20 թ. _______________ ամսվա ընտանիքի չստացած նպաստի

գումարի վերականգնման և հրատապ օգնություն նշանակելու մասին

 

._____________________________________________________________________.

|NN |                              |Նպաստի և  եռամսյակային հրատապ     |

|ը/կ|                              |օգնության վերականգնվող գումարը    |

|   |                              |__________________________________|

|   |                              |նպաստը     |եռամսյակային|ընդամենը`|

|   |                              |           |հրատապ      |գումարի  |

|   |                              |           |օգնությունը |չափը     |

|   |                              |___________|____________|_________|

|   |                              |ընտա-|գու- |ընտա- |գու- |         |

|   |                              |նիքի |մարի |նիքի  |մարի |         |

|   |                              |թիվը |չափը |թիվը  |չափը |         |

|___|______________________________|_____|_____|______|_____|_________|

|1. |Տարածքային գործակալության     |     |     |      |     |         |

|   |(բաժնի)                       |     |     |      |     |         |

|___|______________________________|_____|_____|______|_____|_________|

|2. |Նպաստի գործի տեղափոխությունը  |     |     |      |     |         |

|___|______________________________|_____|_____|______|_____|_________|

|3. |Դատարանի որոշումը             |     |     |      |     |         |

|___|______________________________|_____|_____|______|_____|_________|

|4. |Համակարգի աշխատողի մեղքը      |     |     |      |     |         |

|___|______________________________|_____|_____|______|_____|_________|

|5. |Հարգելի պատճառով չստացած      |     |     |      |     |         |

|___|______________________________|_____|_____|______|_____|_________|

|6. |Միայնակ կենսաթոշակառուի մահ   |     |     |      |     |         |

|___|______________________________|_____|_____|______|_____|_________|

|7. |Երեխայի ծննդյան միանվագ հրատապ|     |     |      |     |         |

|   |օգնություն                    |     |     |      |     |         |

|___|______________________________|_____|_____|______|_____|_________|

|8. |Երեխայի առաջին դասարան        |     |     |      |     |         |

|   |ընդունվելու միանվագ հրատապ    |     |     |      |     |         |

|   |օգնություն                    |     |     |      |     |         |

|___|______________________________|_____|_____|______|_____|_________|

|9. |Ընտանիքի անդամի մահվան դեպքում|     |     |      |     |         |

|   |միանվագ հրատապ օգնություն     |     |     |      |     |         |

|___|______________________________|_____|_____|______|_____|_________|

|10.|Տարածքային գործակալության     |     |     |      |     |         |

|   |(բաժնի) կողմից                |     |     |      |     |         |

|   |վերականգնված, այդ թվում       |     |     |      |     |         |

|   |(11+...+20)                   |     |     |      |     |         |

|___|______________________________|_____|_____|______|_____|_________|

|11.|«ՈՉ» (բարեկեցիկ)              |     |     |      |     |         |

|___|______________________________|_____|_____|______|_____|_________|

|12.|«01» (նպաստի կամ օգնություն   |     |     |      |     |         |

|   |ստանալու իրավունքից զրկված)   |     |     |      |     |         |

|___|______________________________|_____|_____|______|_____|_________|

|13.|«02» (ավտոմեքենա)             |     |     |      |     |         |

|___|______________________________|_____|_____|______|_____|_________|

|14.|«03» (անհատ ձեռնարկատեր)      |     |     |      |     |         |

|___|______________________________|_____|_____|______|_____|_________|

|15.|«04» (կամավոր հրաժարված)      |     |     |      |     |         |

|___|______________________________|_____|_____|______|_____|_________|

|16.|«05» (էլեկտրաէներգիա)         |     |     |      |     |         |

|___|______________________________|_____|_____|______|_____|_________|

|17.|«06» (մաքսային)               |     |     |      |     |         |

|___|______________________________|_____|_____|______|_____|_________|

|18.|«08» (առևտրային               |     |     |      |     |         |

|   |կազմակերպության հիմնադիր)     |     |     |      |     |         |

|___|______________________________|_____|_____|______|_____|_________|

|19.|«09» (բնական գազ)             |     |     |      |     |         |

|___|______________________________|_____|_____|______|_____|_________|

|19.|«Վ» (վարկային պարտավորություն)|     |     |      |     |         |

|1  |                              |     |     |      |     |         |

|___|______________________________|_____|_____|______|_____|_________|

|20.|«Կ» (անշարժ գույք)            |     |     |      |     |         |

|___|______________________________|_____|_____|______|_____|_________|

|21.|Ընդամենը (1+...+10)           |     |     |      |     |         |

._____________________________________________________________________.

 

Սոցիալական աջակցության

տարածքային գործակալության

    (բաժնի) ղեկավար            _________________   ______________________

                              (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

    Կ.Տ.                                                  __ _______ 20 թ.

 

Նախարարության աշխատող ___________ ___________________ __ _______ 20 թ.

(ստորագրու- (անունը, ազգանունը)

թյունը)

 

Գնահատման համակարգի

    տեղեկատվական բազան    ___________ ___________________ __ _______ 20 թ.

    շահագործող            (ստորագրու- (անունը, ազգանունը)

    կազմակերպության       թյունը)

աշխատող

 

(4-րդ ձևը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն, 12.01.17 թիվ 3-Ն, 26.12.2019 թիվ 1923-Ն որոշումներ)

 

Ձև N 5

 

Սոցիալական աջակցության

_________________ տարածքային

գործակալություն (բաժին)

 

ԴԻՄՈՒՄ

 

Քաղաքացի____________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

Սոցիալական անձնագրի համարը _____________

ՈՒնեմ նպաստի իրավունք, խնդրում եմ նշանակել միանվագ հրատապ օգնություն (կատարել «V» նշում)

    1. երեխայի ծննդյան                                      [ ]

    2. երեխայի առաջին դասարան ընդունվելու                   [ ]

    3. ընտանիքի անդամի մահվան կապակցությամբ                 [ ]

 

Ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հետևյալ փաստաթղթերը (կատարել «V» նշում)

 

1. երեխայի (երեխաների) ծննդյան վկայականի լուսապատճենը  [ ]

2. 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի համար` քաղաքացիական կացության

ակտերի գրանցման մարմնի տված ծննդի պետական գրանցման փաստը հաստատելու

մասին փաստաթղթի լուսապատճենը  [ ]

3. երեխայի առաջին դասարան ընդունվելու մասին տեղեկանքը  [ ]

    4. ընտանիքի անդամի մահվան վկայականի լուսապատճենը        [ ]

    5. տեղեկանք հուղարկավորությունը կազմակերպելու մասին     [ ]

 

Ընդամենը _____________ էջ:

Էջերի քանակը

 

    Դիմող ______________________,         _____ ______________20  թ.

            ստորագրությունը

 

Ընդունեցի դիմումը և փաստաթղթերը ___________________________________

սպասարկող մասնագետի անունը,

ազգանունը, ստորագրությունը

 

_____ ______________20 թ.

 

Սոցիալական աջակցության

_________________ տարածքային

գործակալություն (բաժին)

 

ԴԻՄՈՒՄ

 

Քաղաքացի________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

Սոցիալական անձնագրի համարը _____________

Խնդրում եմ իմ ընտանիքին նշանակել եռամսյակային հրատապ օգնություն 20 թ.-ի ______ եռամսյակի համար:

 

    Դիմող ______________________,         _____ ______________20  թ.

            ստորագրությունը

 

Ընդունեցի դիմումը և փաստաթղթերը ___________________________________

սպասարկող մասնագետի անունը,

ազգանունը, ստորագրությունը

 

_____ ______________20 թ.

 

(5-րդ ձևը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն որոշում)

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.01.2014
N 145-Ն
Որոշում