041.0401.090799
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 հուլիսի 1999 թվականի թիվ 401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի շրջանակներում ԱՀԿ անդամ պետությունների հետ երկկողմ բանակցություններին մասնակցելու նպատակով 1999 թվականի հուլիսի 11-18-ը ժնև գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
Ա. Գևորգյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարի տեղակալ, պատվիրակության ղեկավար
Ա. Հակոբյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարությանը կից ԱՀԿ-ին անդամակցության
ծրագրի գրասենյակի գործադիր տնօրեն
Ա. Չալաբյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարության ԱՀԿ հարցերի վարչության պետ
Գ. Գաբրիելյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարությանը կից ԱՀԿ-ին անդամակցության
ծրագրի գրասենյակի փորձագետ
2. Ա. Գևորգյանի և Ա. Չալաբյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Ա. Հակոբյանի և Գ. Գաբրիելյանի գործուղման հետ կապված ծախսերը Եվրամիության «ՏԱՍԻՍ» ծրագրի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Շվեյցարական Համադաշնություն մեկնելու հետ կապված հարցերը: