Սեղմել Esc փակելու համար:
ԼԵՀԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԵՀԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0315.090799

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԼԵՀԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. 1999 թվականի հուլիսի 13-ից մինչև 16-ը ներառյալ Լեհաստանի Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը հաստատել հետևյալ կազմով`

 

      Ռոբերտ Քոչարյան             Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

      Բելա Քոչարյան               Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկինը

 

      Վարդան Օսկանյան             Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                                  նախարար

 

      Սերժ Սարգսյան               Հայաստանի Հանրապետության ազգային

                                  անվտանգության նախարար

 

      Լևոն  Բարխուդարյան          Հայաստանի Հանրապետության ֆինանսների

                                  նախարար

 

      Արմեն Գևորգյան              Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                  առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի

                                  առաջին տեղակալ

 

      Վահե Գաբրիելյան             Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                  մամուլի քարտուղար

 

      Աշոտ Հովակիմյան             Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի

                                  Հանրապետության գործերի հավատարմատար

 

      Արմեն Հակոբյան              Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի

                                  պատգամավոր (համաձայնությամբ)

 

      Հովհաննես Հովհաննիսյան      Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի

                                  պատգամավոր (համաձայնությամբ)

 

      Մովսես Ձավարյան             Հայաստանի Հանրապետության

                                  արդյունաբերության և առևտրի նախարարի

                                  առաջին տեղակալ

 

      Հասմիկ Պետրոսյան            Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                  աշխատակազմի հասարակայնության և

                                  տեղեկատվության միջոցների հետ կապերի

                                  վարչության պետ

 

      Գրիգորի Սարկիսյան           Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                  և բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                                  անվտանգության ծառայության պետ

 

      Եղիշե Սարգսյան              Հայաստանի Հանրապետության պետական

                                  արարողակարգի ծառայության ղեկավար

 

      Զոհրաբ Մնացականյան          Հայաստանի Հանրապետության արտաքին

                                  գործերի նախարարության Եվրոպայի

                                  վարչության պետ

 

      Արամ Վարդանյան              Հայաստանի արդյունաբերողների և

                                  գործարարների միության նախագահ

 

ՈՒՂԵԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ

 

      Մամիկոն Տոնոյան             Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                  աշխատակազմի արարողակարգի բաժնի վարիչ

 

      Սամվել Գալումյան            Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                  բժիշկ

 

      Արմեն Ալոյան                Հայաստանի Հանրապետության ազգային

                                  անվտանգության նախարարության արտաքին

                                  կապերի ծառայության պետ

 

      Վահագն Հարությունյան        Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                  աշխատակազմի գործերի կառավարչության

                                  աշխատակից

 

      Արթուր Հարությունյան        Հայաստանի Հանրապետության պետական

                                  արարողակարգի ծառայության երրորդ

                                  քարտուղար

 

      Գուրգեն Արսենյան            Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                  և բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                                  անվտանգության ծառայության աշխատակից

 

      Հարություն Գյուլումյան      Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                  և բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                                  անվտանգության ծառայության աշխատակից

 

      Զոյա Խաչատրյան              Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                  և բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                                  անվտանգության ծառայության աշխատակից

 

      Արմեն Արզումանյան           Հայաստանի ազգային հեռուստատեսության

                                  «Հայլուր» լրատվական ծառայության տնօրեն

 

      Տիգրան Մուրադյան            Հայաստանի ազգային հեռուստատեսության

                                  օպերատոր

 

      Մեսրոպ Հարությունյան        «Արմենպրես» գործակալության գործադիր

                                  տնօրեն

 

      Մարտին Շահբազյան            լուսանկարիչ

 

      Մարգարիտ Եսայան             «Առավոտ» օրաթերթի թղթակից

 

      Նարինե Դիլբարյան            «Ազգ» օրաթերթի թղթակից

 

      Վալերի Այդինյան             «Նվովոյե վրեմյա» օրաթերթի խմբագրի

                                  տեղակալ:

 

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ և ճանապարհածախս), ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին, պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, ազգային անվտանգության, ֆինանսների, արդյունաբերության և առևտրի նախարարությունների, Հայաստանի Հանրապետության Նախագահի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ծառայության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և համապատասխան լրատվության միջոցների հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պաշտոնական պատվիրակության և ուղեկցող անձանց Երևան-Վարշավա-Կրակով- -Վարշավա ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության և ուղեկցող անձանց (այդ թվում` գործարարների) Լեհաստան մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության համար 1999 թվականի հուլիսի 13-ին կազմակերպել Երևան-Վարշավա, հուլիսի 15-ին` Վարշավա-Կրակով- - Վարշավա հատուկ չվերթերը:

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

9 հուլիսի 1999 թ.

ՆԿ-315

 

 

pin
ՀՀ Նախագահ
09.07.1999
N ՆԿ-315
Կարգադրություն