Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

26 դեկտեմբերի 2013 թվականի N 53

 

19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների և բնակչության շրջանում ստեղծված բրուցելոզ հիվանդության անասնահամաճարակային և համաճարակային բարդ իրավիճակը`

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի հայեցակարգի իրականացման միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թ. դեկտեմբերի 26-ի նիստի

N 53 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բրուցելոզը հանդիսանում է մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդություն, որի դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացումը հանդիսանում է առողջապահության և անասնաբուժության ոլորտներում պետության կողմից ձեռնարկվող առաջնահերթ խնդիրներից մեկը: Բրուցելոզը մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից կամ ախտահարված կենդանական ծագման մթերքների օգտագործման ժամանակ: Հայաստանի Հանրապետությունում բրուցելոզ հիվանդության համաճարակային իրավիճակը պայմանավորված է դրա բնական պարբերականությամբ, սեզոնայնությամբ, հիվանդության մշտական օջախների առկայությամբ, գյուղատնտեսական և վայրի կենդանիների տեղաշարժերի անվերահսկելիությամբ, ֆինանսական և նյութական ռեսուրսների անբավարարվածությամբ և այլ գործոններով: Բրուցելոզ հիվանդությունը մարդկանց մոտ կարող է առաջացնել անպտղություն, հանգեցնել հաշմանդամության և նույնիսկ` մահվան, իսկ գյուղատնտեսական կենդանիների մոտ անոթային, հենաշարժիչ, մարսողական, միզասեռական և վերարտադրողական օրգանների և համակարգերի ախտահարումների, հղի կենդանիների մոտ` զանգվածային վիժումների: Այս հանգամանքը զգալի վնաս է հասցնում հատկապես գյուղատնտեսությանը: Վերլուծությունները ցույց են տալիս, որ բրուցելոզ հիվանդության հետևանքով հանրապետությունում տարեկան պակաս է արտադրվում ավելի քան 5,0 հազար տոննա կաթ, շուրջ 3,0 հազար գլուխ խոշոր եղջերավոր և գրեթե 10 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանիների մատղաշ, վերջինով պայմանավորված պակաս է ստացվում շուրջ 1000 տոննա տավարի և 400 տոննա ոչխարի միս: Ընդհանուր առմամբ բրուցելոզ հիվանդության հետևանքով մեր երկրում տարեկան պակաս է արտադրվում ավելի քան 2.2 մլդ դրամին համարժեք կենդանական ծագման մթերք և հումք: Վերջին տարիներին հանրապետության ազգաբնակչության շրջանում և գյուղատնտեսական կենդանիների մոտ նկատվող բրուցելոզ հիվանդության ակտիվացման միտումները հրատապ է դարձնում հիվանդության դեմ պայքարի հայեցակարգի մշակումը և դրա շրջանակներում համալիր միջոցառումների իրականացումը:

 

II. ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆԱՍՆԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

1. Հետխորհրդային ժամանակաշրջանի առաջին տարիներին հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար անհրաժեշտ կենսապատրաստուկներ և ախտորոշիչ միջոցներ ձեռք են բերվել մասնակի: Կենդանիների ամբողջ գլխաքանակը չի ենթարկվել ախտորոշիչ շիճուկաբանական պլանային հետազոտությունների, որի հետևանքով բրուցելոզով հիվանդ կենդանիները մնացել են նախիրների կամ հոտերի մեջ առողջ կենդանիների համար դառնալով վարակի սկզբնական աղբյուր, չեն կատարվել բրուցելոզով հիվանդ կենդանիների լիարժեք հայտնաբերում, հաշվառում, հարկադիր սպանդ, ինչպես նաև համաճարակային իրավիճակի վերլուծություն:

Հետագայում` սկսած 1990-ական թվականների վերջերից, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ամենամյա ֆինանսավորման շնորհիվ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում իրականացվել են գյուղատնտեսական կենդանիների կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ, որոնցում ընդգրկվել է նաև բրուցելոզ հիվանդության նկատմամբ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների ախտորոշումը: Հանրապետության գյուղատնտեսական կենդանիների շրջանում բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի նպատակով Միավորված Ազգերի Կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացված` «Աջակցություն Հայաստանում բրուցելոզ հիվանդության վերահսկողությանը» ծրագրի շրջանակներում 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում ընտրանքային կարգով կատարված խոշոր և մանր եղջերավոր կենդանիների շիճուկաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ խոշոր եղջերավոր կենդանիների մոտ բրուցելոզով վարակվածությունը կազմել է 1,17%, ոչխարների մոտ` 1,49%, այծերի մոտ` 2.73%:

2012 թվականին հանրապետությունում շիճուկաբանական մեթոդով հետազոտման ենթարկված 572761 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներից 1605 գլուխը (0,28%), իսկ 286426 գլուխ մանր եղջերավոր կենդանիներից 1170 գլուխը (0,4%) հիվանդ են եղել բրուցելոզով: Հետազոտությունների տվյալները փաստել են, որ Հայաստանի Հանրապետությունում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզն ունի լայն տարածում, թեև տարբեր մարզերում հիվանդության տարածվածության և վարակվածության աստիճանը տարբեր է: Բրուցելոզ հիվանդության նկատմամբ առավել վարակունակ են բարձր մթերատու և մաքրացեղ խոշոր եղջերավոր կենդանիները:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացված համաճարակաբանական վերլուծությունները վկայում են, որ Հայաստանի Հանրապետությունում 2012 թվականի ընթացքում դիտվել է բրուցելոզ հիվանդության դեպքերի արձանագրման նվազման միտում, սակայն բնակչության շրջանում դեպքերի արձանագրումը դեռևս մնում է բարձր մակարդակի վրա` պայմանավորված գյուղատնտեսական կենդանիների շրջանում բրուցելոզ հիվանդության տարածվածությամբ:

2012 թվականի ընթացքում բնակչության շրջանում արձանագրվել է բրուցելոզի առաջնակի հայտնաբերված 227 դեպք (ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով` 6,9), որից 8-ն արձանագրվել է 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը` 1,4), 2011 թվականին համապատասխանաբար` 260 դեպք (ցուցանիշը` 8,0), 18-ը` 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը` 3,0), 2010 թվականին` 295 դեպք (ցուցանիշը` 9,2), որից 32-ը` 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը` 1), 2009 թվականին` 346 դեպք (ցուցանիշը` 10,7), որից 33-ը` 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը` 5,4), 2008 թվականին` 289 դեպք (ցուցանիշը` 8.95), որից 24-ը` 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը` 3.84), 2007 թվականին` 247 դեպք (ցուցանիշը` 7,7), որից 25-ը` 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը` 3,8), 2006 թվականին` 174 դեպք (ցուցանիշը` 5,4), որից 20-ը` 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը` 2,9), 2005 թվականին` 151 դեպք (ցուցանիշը` 4,7), որից 18-ը` 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը` 2,5):

Ըստ մարզերի վերլուծությունների 2012 թվականի ընթացքում բրուցելոզի առավել մեծ թվով դեպքեր արձանագրվել են Արարատում 58 դեպք (0-14 տարեկան երեխաների շրջանում` 2) Սյունիքում` 52 դեպք (0-14 տարեկան երեխաների շրջանում` 1), Արագածոտնում` 39 դեպք (0-14 տարեկան երեխաների շրջանում` 1), Արմավիրում` 36 դեպք (0-14 տարեկան երեխաների շրջանում` 4):

Երևան քաղաքում 2012 թվականի ընթացքում արձանագրվել է առաջնակի հայտնաբերված բրուցելոզի 15 դեպք (ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով կազմում է 1,3), 0-14 տարեկան երեխաների շրջանում դեպքեր չեն արձանագրվել:

2011 թվականի ընթացքում արձանագրվել է առաջնակի հայտնաբերված բրուցելոզի 25 դեպք (ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով կազմում է 2,2), որից 3-ը` 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով կազմում է 1.6), 2010 թվականին` 26 դեպք (ցուցանիշը` 2,2), որից 4-ը` 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը` 1.4), 2009 թվականին` 36 դեպք (ցուցանիշը` 3,2), որից 3-ը` 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը` 1.6), 2008 թվականին` 51 դեպք (ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով` 4.6), որից 5-ն արձանագրվել է 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը` 2.6):

3. Թեև հիվանդությունն առավել տարածված է գյուղական ազգաբնակչության շրջանում, այնուամենայնիվ այս հիվանդությունը խիստ վտանգավոր է անասնաբուծությամբ զբաղվող գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների անդամների, անասնաբույժների, սերմնավորող տեխնիկների, անասնապահների, կթվորների, հովիվների, ինչպես նաև հիվանդ կենդանիների և հիվանդության հարուցիչներ պարունակող սննդամթերքի և հումքի հետ շփվող անձանց համար:

4. Բրուցելոզ հիվանդության կանխարգելման և դրա դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու նպատակով առանձնակի կարևորվում է համաճարակաբանական և անասնաբուժական հսկողության, արագ արձագանքման և ախտորոշիչ միջոցառումների իրականացման գործընթացներում շահագրգիռ բոլոր մարմինների սերտ համագործակցությունը:

 

III. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Հայեցակարգի նպատակը` շահագրգիռ կառույցների հետ համատեղ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացումն է: Հայեցակարգի գործադրումը հնարավորություն կընձեռի լուծել հետևյալ խնդիրները`

1) շիճուկաբանական մեթոդներով հիվանդ կենդանիների հայտնաբերումը և հարկադիր մորթի իրականացումը,

2) բրուցելոզի նկատմամբ պատվաստումների միջոցով կենդանիների մոտ կայուն վարակամերժության ապահովումը,

3) վարակի հետագա տարածման կանխումը,

4) կենդանիների շրջանում հիվանդության դեպքերի նվազեցումը,

5) սպառողների կողմից օգտագործվող կենդանական ծագման մթերքների անվտանգության մակարդակի բարձրացումը,

6) կենդանիների շրջանում բրուցելոզ հիվանդության անասնահամաճարակաբանական և անասնաբուժական հսկողության համակարգի, ինչպես նաև շահագրգիռ կառույցների միջև տեղեկատվության փոխանակման մեխանիզմների կատարելագործումը,

7) արագ արձագանքման գործիքների ներդրումը և առկա կարողությունների զարգացումը,

8) լաբորատոր ախտորոշիչ մեթոդների միջազգային չափորոշիչներին համապատասխանեցումը:

 

IV. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

6. Բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացման մեկնարկային քայլ պետք է հանդիսանա հիվանդության համաճարակաբանական և անասնահամաճարակաբանական համալիր վերլուծությունը, որը հնարավորություն կընձեռի պարզել բնակչության և կենդանիների շրջանում հիվանդության տարածվածության աստիճանը, բացահայտել վտանգավոր գոտիները, դրանք գույքագրել և քարտեզագրել:

7. Գյուղատնտեսական կենդանիների մոտ բրուցելոզ հիվանդության ախտորոշման արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել ախտորոշման ենթակա ողջ անասնագլխաքանակն այդ միջոցառումներում ներառելու ուղղությամբ` առանձնակի ուշադրություն դարձնելով հատկապես անասնատեղաշարժերի գործընթացում ընդգրկված կենդանիների ներգրավմանը: Ախտորոշիչ հետազոտությունները նպատակահարմար է իրականացնել հետևյալ ընթացակարգով.

1) խոշոր եղջերավոր բոլոր սեռահասուն էգ կենդանիների և արտադրող ցուլերի տարեկան 2 անգամ (վեցամսյա ընդմիջումով) ախտորոշում` շիճուկաբանական մեթոդներով (նախ Ռոզ-Բենգալ թեստ, որի արդյունքում դրական հակազդած կենդանիների իմունաֆերմենտային կամ որևէ մեկ այլ նախընտրելի մեթոդով կրկնակի ախտորոշում): Երկու մեթոդով դրական հակազդած կենդանիների մեկուսացում և 15-օրվա ընթացքում դրանց հարկադիր մորթի ենթարկում.

2) մանր եղջերավոր բոլոր սեռահասուն էգ կենդանիների և արտադրող խոյերի տարեկան 1 անգամ ախտորոշում` շիճուկաբանական մեթոդներով (նախ Ռոզ-Բենգալ թեստ, որի արդյունքում դրական հակազդած կենդանիների իմունաֆերմենտային կամ որևէ մեկ այլ նախընտրելի մեթոդով կրկնակի ախտորոշում): Երկու մեթոդով դրական հակազդած կենդանիների մեկուսացում և 15-օրվա ընթացքում դրանց հարկադիր մորթի ենթարկում.

3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի նպատակով իրականացված մանր եղջերավոր կենդանիների պատվաստման փորձնական ծրագրի արդյունքների ամփոփումից և միջազգային փորձից ելնելով անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետությունում կիրականացվի գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պատվաստումներ: Պատվաստումը իրականացվելու է մանր եղջերավոր կենդանիների սեռահասուն տարիքի ոչ հղի և լակտացիայի շրջանում չգտնվող մայր ոչխարների և այծերի, ինչպես նաև վերարտադրության համար պիտանի 3-8 ամսական էգ գառների և ուլերի «REV-1» պատվաստանյութով: Լաբորատոր հետազոտությունների հիման վրա, պատվաստումներից մեկ տարի անց դրական հակազդած կենդանիներին 15-օրվա ընթացքում հարկադիր մորթի ենթարկում: 2014 թվականից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում նախատեսվում է իրականացնել խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համատարած պատվաստումներ բրուցելոզ հիվանդության նկատմամբ:

Բրուցելոզի դեմ պայքարի միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից նոր խմբագրությամբ կլրամշակվի հիվանդության դեմ պայքարի համալիր միջոցառումների հրահանգ:

Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների մոտ բրուցելոզ հիվանդության ախտորոշման գործընթացում ժամանակակից մեթոդների կիրառման և դրանք բոլոր համայնքներում հասանելի դարձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից կմշակվի համապատասխան մեթոդական ուղեցույց, իսկ համայնքային անասնաբույժների համար կկազմակերպվեն ուսուցողական դասընթացներ` հիվանդության դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման և իրականացման վերաբերյալ:

8. Բրուցելոզի նկատմամբ անապահով բնակավայրերի շրջակա միջավայրում հարուցչի ոչնչացման նպատակով անհրաժեշտ է կատարել վտանգավոր գոտիների, տնտեսությունների անասնաշենքերի և դրանք շրջապատող տարածքի պարբերական ախտահանություններ:

9. Գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է հանրապետությունում ներդնել կենդանիների համատարած հաշվառում, համարակալում և անձնագրավորում, որի համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից մշակվել է և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման, համարակալման և անձնագրավորման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

10. Վերոնշյալ միջոցառումներին զուգահեռ, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել գյուղատնտեսական կենդանիների մորթն աստիճանաբար սպանդանոցներում իրականացնելու, անասնաշուկաներում կենդանիների զննման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու, ինչպես նաև կենդանիների տեղաշարժը լիարժեք վերահսկելի դարձնելու ուղղությամբ:

 

V. ՌԻՍԿԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

11. Հայեցակարգի իրականացմանը խոչընդոտող գործոններ կարող են հանդիսանալ հետևյալ ռիսկերը`

1) հանրապետության բնակչության և կենդանիների շրջանում բրուցելոզ հիվանդության տարածվածության վերաբերյալ թերի և ոչ հավաստի տեղեկատվության հավաքագրում;

ա. այս ռիսկի ազդեցությունը կարող է իսպառ վերանալ Հայաստանի Հանրապետության առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների համապատասխան կառույցների հետևողական և համագործակցված գործունեության շնորհիվ,

2) գյուղատնտեսական կենդանիների մոտ բրուցելոզ հիվանդության դեպքերի ավելացում;

ա. այս ռիսկի ազդեցությանը կարող է առավելագույնս մեղմանալ հիվանդության ախտորոշումը ժամանակին և արդյունավետ իրականացնելու արդյունքում,

3) բրուցելոզ հիվանդության ախտորոշման գործընթացում ոչ լրիվ գլխաքանակի ընդգրկում;

ա. այս ռիսկի ազդեցությունը կտրուկ կմեղմանա կենդանիների տեղաշարժի նկատմամբ անհրաժեշտ հսկողություն սահմանելու արդյունքում և արդյունավետ կգործի գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման, համարակալման և անձնագրավորման գործընթացի ներդրման արդյունքում,

4) գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ համալիր պայքարի միջոցառումների ցածր արդյունավետություն;

ա. այս ռիսկի հաղթահարման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից կմշակվի «գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության ախտորոշման, կանխարգելման և պայքարի մեթոդական հրահանգ», իսկ համայնքային անասնաբույժների համար կկազմակերպվեն այդ հիվանդության դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման և իրականացման վերաբերյալ ուսուցողական դասընթացներ:

 

VI. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

12. Հայեցակարգով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում հնարավորություն կընձեռվի մեղմացնել բնակչության և գյուղատնտեսական կենդանիների շրջանում բրուցելոզ հիվանդության տարածման միտումները և լուծել հետևյալ խնդիրները.

1) գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի նկատմամբ վերահսկողությունը և բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի միջոցառումների արդյունավետության բարձրացումը,

2) հանրապետությունում արտադրվող կենդանական ծագման մթերքների անվտանգության մակարդակի բարձրացումը,

3) գյուղատնտեսական կենդանիներից մարդկանց փոխանցվող բրուցելոզ հիվանդության դեպքերի նվազեցումը և շահագրգիռ կազմակերպությունների միջև ակտիվ համագործակցությունը,

4) բրուցելոզ հիվանդության ախտորոշման, կանխարգելման և պայքարի ժամանակակից մեթոդների կիրառումը («Էլայզա» թեստի ներդրում),

5) հանրապետության տավարի նախիրների և ոչխարի հոտերի արագացված առողջացման գործընթացի ներդրումը` գյուղատնտեսական կենդանիների շրջանում համատարած հակաբրուցելոզային պատվաստումներ իրականացնելու միջոցով,

6) հայեցակարգի ընդունման արդյունքում բրուցելոզով հիվանդ կենդանիների գլխաքանակի կրճատումը,

7) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարությունների առջև թափանցիկ տեղեկատվության ապահովում, մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նոր դեպքերի նկատմամբ արագ արձագանքում` հիվանդությունների համալիր ինտեգրված էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թ. դեկտեմբերի 26-ի նիստի

N 53 արձանագրային որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|N |Միջոցառումը |Ակնկալվող   |Կատարման |Կատարողը  |Համակատա- |Ֆինանսա-|

|  |            |արդյունքը   |ժամկետը  |          |րողը      |վորման  |

|  |            |            |         |          |          |աղբյուրը|

|__|____________|____________|_________|__________|__________|________|

|1.|Գյուղա-     |Հիվանդության|2014     |Հայաստանի |Հայաստանի |Ֆինանսա-|

|  |տնտեսական   |ախտորոշման, |թվականի  |Հանրա-    |Հանրապե-  |վորում  |

|  |կենդանիների |կանխարգելման|հունիսի  |պետության |տության   |չի      |

|  |բրուցելոզ   |և  պայքարի  |2-րդ     |գյուղա-   |գյուղա-   |պահանջ- |

|  |հիվանդության|ժամանակակից |տասնօրյակ|տնտեսու-  |տնտեսու-  |վում    |

|  |ախտորոշման, |մեթոդների   |         |թյան նախա-|թյան նախա-|        |

|  |կանխարգելման|ներդրում    |         |րարության |րարություն|        |

|  |և  պայքարի  |            |         |սննդա-    |          |        |

|  |մեթոդական   |            |         |մթերքի    |          |        |

|  |հրահանգի նոր|            |         |անվտանգու-|          |        |

|  |խմբագրության|            |         |թյան      |          |        |

|  |ներկայացում |            |         |պետական   |          |        |

|  |            |            |         |ծառայու-  |          |        |

|  |            |            |         |թյուն     |          |        |

|__|____________|____________|_________|__________|__________|________|

|2.|Հիվանդության|Համայնքային |2014     |Հայաստանի |Հայաստանի |Դոնոր   |

|  |դեմ պայքարի |անասնաբույժ-|թվականի  |Հանրապե-  |Հանրապե-  |կազմա-  |

|  |միջոցառում- |ների իրազեկ-|4-րդ     |տության   |տության   |կերպու- |

|  |ների        |վածության   |եռամսյակ |գյուղա-   |գյուղա-   |թյան    |

|  |կազմակերպման|մակարդակի   |         |տնտեսու-  |տնտեսու-  |միջոցով |

|  |և           |բարձրացում` |         |թյան նախա-|թյան նախա-|        |

|  |իրականացման |հիվանդության|         |րարություն|րարության |        |

|  |վերաբերյալ  |դեմ պայքարի |         |          |սննդա-    |        |

|  |ուսուցողական|միջոցառում- |         |          |մթերքի    |        |

|  |դասընթացների|ների        |         |          |անվտանգու-|        |

|  |կազմակերպում|կազմակերպման|         |          |թյան      |        |

|  |            |և           |         |          |պետական   |        |

|  |            |իրականացման |         |          |ծառայու-  |        |

|  |            |վերաբերյալ  |         |          |թյուն,    |        |

|  |            |(դասընթաց-  |         |          |Հայաստանի |        |

|  |            |ներում      |         |          |Հանրապե-  |        |

|  |            |կընդգրկվեն  |         |          |տության   |        |

|  |            |շուրջ 800   |         |          |առողջապա- |        |

|  |            |անասնաբույժ)|         |          |հության   |        |

|  |            |            |         |          |նախարարու-|        |

|  |            |            |         |          |թյուն,    |        |

|  |            |            |         |          |Հայաստանի |        |

|  |            |            |         |          |Հանրապե-  |        |

|  |            |            |         |          |տության   |        |

|  |            |            |         |          |մարզպետա- |        |

|  |            |            |         |          |րաններ    |        |

|__|____________|____________|_________|__________|__________|________|

|3.|Գյուղատնտե- |Հանրապետու- |Ամենամյա |Հայաստանի |«Անասնա-  |Պետական |

|  |սական       |թյան 599000 |         |Հանրապե-  |բուժասանի-|բյուջե  |

|  |կենդանիների |գլուխ խոշոր |         |տության   |տարիայի,  |«Գյուղա-|

|  |մոտ         |և  499000   |         |գյուղա-   |սննդա-    |տնտեսա- |

|  |բրուցելոզ   |մանր        |         |տնտեսու-  |մթերքի    |կան     |

|  |հիվանդության|եղջերավոր   |         |թյան նախա-|անվտանգու-|կենդանի-|

|  |բացահայտման |կենդանիների |         |րարության |թյան և    |ների    |

|  |համալիր     |մոտ շուրջ   |         |սննդա-    |բուսասանի-|պատվաս- |

|  |միջոցառում- |1.2 մլն     |         |մթերքի    |տարիայի   |տում»   |

|  |ների        |արյան       |         |անվտանգու-|ոլորտի    |ծրագրի  |

|  |իրականացում |նմուշառում, |         |թյան      |ծառայու-  |շրջանակ-|

|  |            |ախտորոշիչ   |         |պետական   |թյունների |ներում  |

|  |            |թեստերի     |         |ծառայու-  |կենտրոն»  |        |

|  |            |իրականացում,|         |թյուն     |պետական ոչ|        |

|  |            |արդյունքների|         |          |առևտրային |        |

|  |            |ամփոփում    |         |          |կազմակեր- |        |

|  |            |            |         |          |պություն, |        |

|__|____________|____________|_________|__________|__________|________|

|4.|Գյուղատնտե- |Հայաստանի   |2013-2015|Հայաստանի |«Ռազմավա- |Զարգաց- |

|  |սական       |Հանրապետու- |թվականնե-|Հանրապե-  |րական     |ման և   |

|  |կենդանիների |թյան        |րի 1-ին  |տության   |զարգացման |համա-   |

|  |բրուցելոզ   |Սյունիքի    |եռամսյակ |գյուղա-   |գործակա-  |գործակ- |

|  |հիվանդության|մարզում     |         |տնտեսու-  |լություն» |ցության |

|  |դեմ         |խոշոր և     |         |թյան նախա-|հասարակա- |շվեյցա- |

|  |պատվաստման  |մանր        |         |րարություն|կան կազմա-|րական   |

|  |փորձնական   |եղջերավոր   |         |          |կերպու-   |գործա-  |

|  |(պիլոտային) |կենդանիների |         |          |թյուն,    |կալու-  |

|  |ծրագրի      |համատարած   |         |          |Հայաստանի |թյան    |

|  |իրականացում |պատվաստում  |         |          |Հանրապե-  |կողմից  |

|  |և           |բրուցելոզ   |         |          |տության   |տրամադր-|

|  |արդյունքների|հիվանդության|         |          |գյուղա-   |ված     |

|  |ամփոփում    |նկատմամբ    |         |          |տնտեսու-  |դրամա-  |

|  |            |            |         |          |թյան նախա-|շնորհ   |

|  |            |            |         |          |րարության |        |

|  |            |            |         |          |սննդա-    |        |

|  |            |            |         |          |մթերքի    |        |

|  |            |            |         |          |անվտանգու-|        |

|  |            |            |         |          |թյան      |        |

|  |            |            |         |          |պետական   |        |

|  |            |            |         |          |ծառայու-  |        |

|  |            |            |         |          |թյուն     |        |

|__|____________|____________|_________|__________|__________|________|

|5.|Հայաստանի   |Կենդանիների |2014-2016|Ամերիկայի |Հայաստանի |Ամերի-  |

|  |Հանրապետու- |և  մարդկանց |թվականնե-|Միացյալ   |Հանրա-    |կայի    |

|  |թյունում    |համար       |րի 4-րդ  |Նահանգների|պետության |Միացյալ |

|  |հիվանդու-   |ընդհանուր   |եռամսյակ |պաշտպանու-|առողջապա- |Նահանգ- |

|  |թյունների   |վարակիչ     |         |թյան      |հության   |ների    |

|  |համալիր     |հիվանդու-   |         |դեպարտա-  |նախարարու-|պաշտպա- |

|  |ինտեգրված   |թյունների   |         |մենտի     |թյուն,    |նության |

|  |էլեկտրոնային|նոր դեպքերի |         |սպառնալիք-|Հանրա-    |դեպար-  |

|  |հսկողության |նկատմամբ    |         |ների      |պետության |տամենտի |

|  |համակարգի   |արագ        |         |նվազեցման |թյան      |սպառնա- |

|  |ներդրում    |արձագանքում,|         |գործակալու|արտակարգ  |լիքների |

|  |            |տեղեկատվու- |         |թյուն և   |իրավիճակ- |նվազեց- |

|  |            |թյան        |         |Հայաստանի |ների      |ման     |

|  |            |փոխանակման  |         |Հանրա-    |նախարարու-|գործա-  |

|  |            |կատարելա-   |         |պետության |թյուն,    |կալու-  |

|  |            |գործում     |         |գյուղատնտե|Հանրա-    |թյան    |

|  |            |            |         |սության   |պետության |կողմից  |

|  |            |            |         |նախարարու-|թյան      |տրամադր-|

|  |            |            |         |թյուն     |գյուղատնտե|ված     |

|  |            |            |         |          |սության   |դրամա-  |

|  |            |            |         |          |նախարարու-|շնորհ   |

|  |            |            |         |          |թյան      |        |

|  |            |            |         |          |սննդա-    |        |

|  |            |            |         |          |մթերքի    |        |

|  |            |            |         |          |անվտանգու-|        |

|  |            |            |         |          |թյան      |        |

|  |            |            |         |          |պետական   |        |

|  |            |            |         |          |ծառայու-  |        |

|  |            |            |         |          |թյուն     |        |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2013
N 53
Արձանագրային որոշում