Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

19 սեպտեմբերի 2013 թվականի N 37

 

34. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՐԵՎԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2013 թվականի հուլիսի 19-ին ստորագրված «Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թ. սեպտեմբերի 19-ի նիստի

N 37 արձանագրային որոշման

 

ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

(«Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր»)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

և

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ

միջև

 

.___________________________________________________________________.

|Փոխառության համաձայնագրի սույն նախագիծը պատրաստվել է միայն նախնական|

|  քննարկման նպատակների համար: Հնարավոր է, որ ավելացվեն լրացուցիչ   |

| հոդվածներ, և  ներկայիս տեքստը ենթակա է Վերակառուցման և  Զարգացման |

|       Եվրոպական Բանկի կողմից փոփոխման և  վերջնական հաստատման:     |

.___________________________________________________________________.

 

Ամսաթիվ [__________]

 

Բովանդակություն

 

ՀՈԴՎԱԾ I - ՍՏԱՆԴԱՐՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Բաժին 1.01. Ստանդարտ Պայմանների ներառումը

Բաժին 1.02. Սահմանումներ

Բաժին 1.03. Մեկնաբանություն

 

ՀՈԴՎԱԾ II - ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Բաժին 2.01. Գումար և արժույթ

Բաժին 2.02. Փոխառության այլ ֆինանսական պայմաններ

Բաժին 2.03. Օգտագործումներ

 

ՀՈԴՎԱԾ III - ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Բաժին 3.01. Ծրագրի այլ հաստատական պայմաններ

Բաժին 3.02. Երաշխավորություններ և հավաստիացումներ

 

ՀՈԴՎԱԾ IV - ԿԱՍԵՑՈՒՄ, ԱՐԱԳԱՑՈՒՄ, ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ

Բաժին 4.01. Կասեցում

Բաժին 4.02. Փոխառության ամբողջական վաղաժամկետ մարում

 

ՀՈԴՎԱԾ V - ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Բաժին 5.02. Իրավաբանական եզրակացություններ

Բաժին 5.03. ՈՒժի մեջ չմտնելու համար դադարում

 

ՀՈԴՎԱԾ VI - ԱՅԼ

Բաժին 6.01. Ծանուցումներ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1 - ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

ՀԱՎԵԼՎԱԾ 2 - ԴԱՍԵՐ և ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆԵՐ

 

ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ [__________] ամսաթվով թվագրված, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ («Փոխառու») և ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ (»Բանկ») միջև:

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Բանկը հիմնադրվել է` տրամադրելու ֆինանսավորում կոնկրետ ծրագրերի համար` խրախուսելու անցումը բաց շուկայական կողմնորոշմամբ տնտեսությունների և խթանելու մասնավոր ու ձեռնարկատիրական նախաձեռնությունները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում, որոնք ստանձնել են հանձնառություն և կիրառում են բազմակուսակցական ժողովրդավարության, բազմակարծության և շուկայական տնտեսության սկզբունքները,

Փոխառուն մտադրված է իրականացնել Ծրագիրն, ինչպես նկարագրված է Հավելված 1-ում, որը մշակված է` բարելավելու ջրամատակարարումը «Երևան քաղաքի տարածքում:

Ծրագիրն իրականացվելու է «Երևան Ջուր» ՓԲԸ-ի (ներառյալ նրան հաջորդող որևէ օպերատորի «Օպերատոր») կողմից` Փոխառուի կողմից ֆինանսական օժանդակությամբ, ինչպես նկարագրված է ստորև,

Փոխառուն խնդրել է օժանդակություն Բանկից` Ծրագրի մասի ֆինանսավորման համար,

Եվրամիության` Հարևանության ներդրումային գործիքը («ՀՆԳ») համաձայնել է տրամադրել Ծրագրի համաֆինանսավորում մինչև 5,500,000 եվրո գումարի չափով (»Դրամաշնորհային համաֆինանսավորում»),

Ակնկալվում է, որ Եվրոպական Ներդրումային Բանկը («ԵՆԲ») նույնպես կտրամադրի Ծրագրի համաֆինանսավորում մինչև 7,000,000 ԱՄՆ դոլար գումարի չափով (»ԵՆԲ համաֆինանսավորում»),

Բանկը համաձայնել է տրամադրել տեխնիկական համագործակցության միջոցներ դրամաշնորհային հիմունքներով` աջակցելու Ծրագրի նախապատրաստման և իրականացման հարցերում, և

Բանկը համաձայնել է, ի թիվս այլոց, վերոհիշյալի հիման վրա, տրամադրել Փոխառություն Փոխառուին 7,000,000 ԱՄՆ դոլար գումարի չափով, համաձայն պայմանների, որոնք սահմանված կամ հղվում են սույն Համաձայնագրում և սույն ամսաթվով թվագրված` Օպերատորի և Բանկի միջև ծրագրի համաձայնագրում («Օպերատորի հետ Ծրագրի համաձայնագիր») և սույն ամսաթվով թվագրված` Երևանի քաղաքապետարանի (»Քաղաքապետարան») և Բանկի միջև ծրագրի համաձայնագրում (»Քաղաքապետարանի հետ Ծրագրի համաձայնագիր»):

Կողմերը սույնով համաձայնվում են հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ I - Ստանդարտ պայմաններ, սահմանումներ

 

Բաժին 1.01. Ստանդարտ Պայմանների ներառումը

 

(ա) Բանկի` 2012 թ. դեկտեմբերի 1-ով թվագրված Ստանդարտ Պայմանների բոլոր դրույթները սույնով ներառվում ու դառնում են կիրառելի սույն Համաձայնագրի նկատմամբ նույն ուժով ու գործողությամբ, եթե դրանք ամբողջությամբ սահմանվեին այստեղ (այդպիսի դրույթները այսուհետ անվանվում են «Ստանդարտ Պայմաններ»):

(բ) Ստանդարտ Պայմանների նպատակներով, Օպերատորը և Քաղաքապետարանը այսուհետ անվանվում են «Ծրագրի Սուբյեկտ», և Օպերատորի հետ Ծրագրի Համաձայնագիրը և Քաղաքապետարանի հետ Ծրագրի Համաձայնագիրը այսուհետ անվանվում են «Ծրագրի Համաձայնագիր», Ստանդարտ Պայմանների նպատակներով: Ստանդարտ Պայմանների նպատակներով, «Ծրագիրը», որի համար տրամադրվում է Փոխառությունը, նկարագրված է Հավելված 1-ում:

 

Բաժին 1.02. Սահմանումներ

 

Որտեղ որ օգտագործվում են սույն Համաձայնագրում (ներառյալ Նախաբանն ու Հավելվածները), եթե այլ բան չի նախատեսված կամ համատեքստը այլ բան չի նախատեսում, ներածական պարբերության կամ Նախաբանի մեջ սահմանված տերմիններն ունեն համապատասխան իմաստները, որոնք տրված են դրանց այնտեղ, Ստանդարտ Պայմաններում սահմանված տերմիններն ունեն նույն համապատասխան իմաստները, որոնք տրված են դրանց այնտեղ, իսկ հետևյալ տերմիններն ունեն հետևյալ իմաստները.

«Փոխառուի լիազոր ներկայացուցիչ» նշանակում է Փոխառուի Նախարարը

 

«Համաֆինանսավորում» նշանակում է Հարևանության ներդրումային գործիքի

Դրամաշնորհային համաֆինանսավորում և ԵՆԲ համաֆինանսավորում:

 

«Բնապահպանական և Սոցիալական Գործողությունների Պլան» նշանակում է

բնապահպանական և սոցիալական խնդիրների մեղմացման և բարելավման

միջոցառումների պլան, ինչպես համաձայնեցվել է Օպերատորի և Բանկի միջև

և ինչպես լրամշակվել է նրանց կողմից ժամանակ առ ժամանակ:

 

«Գույք» նշանակում է ֆիզիկական ենթակառուցվածքի ակտիվները, որոնք

օգտագործվում են Օպերատորի կողմից` մատուցելու ջրամատակարարման և

կեղտաջրերի հեռացման ծառայություններ Երևան քաղաքի վարչական տարածքում,

ներառյալ, առանց սահմանափակումների, այն ակտիվները, որոնք թվարկված են

Վարձակալության Պայմանագրի Հավելված 3-ում:

 

«Իրագործելիության ուսումնասիրություն» նշանակում է տեխնիկական,

բնապահպանական, սոցիալական և ֆինանսական տեսակետներից Ծրագրի

իրագործելիության ուսումնասիրություն, 2013 թ. Հունվարով թվագրված, որը

կոչվում է «Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի իրագործելիության

ուսումնասիրություն», որն արվել է տեխնիկական խորհրդատուների կողմից և

ֆինանսավորվել Չեխիայի Հանրապետության կառավարության կողմից:

 

«Ֆինանսավորման Համաձայնագրեր» նշանակում է.

ա. Սույն Համաձայնագիրը,

բ. Օպերատորի հետ Ծրագրի Համաձայնագիրը,

գ. Քաղաքապետարանի հետ Ծրագրի Համաձայնագիր, և

դ. Վերոհիշյալ համաձայնագրերի որևէ փոփոխություններ կամ լրացումներ,

ինչպես նաև դրանց հետ կապված որևէ այլ փաստաթղթեր:

 

«Ֆինանսական տարի» նշանակում է Փոխառուի ֆինանսական տարին` սկսվող

յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

 

«Իրականացման համաձայնագիր» նշանակում է համաձայնագիր Բանկի, ԵՆԲ-ի և

Եվրոպական Հանձնաժողովի միջև, որը կնքվելու է, ի թիվս այլոց`

կոորդինացնելու Փոխառության տրամադրումը, Հարևանության ներդրումային

գործիքի Դրամաշնորհային համաֆինանսավորումը և ԵՆԲ համաֆինանսավորումը:

 

«Վարձակալության պայմանագիր» նշանակում է 2005 թ. դեկտեմբերի 14-ով

թվագրված պայմանագիր Փոխառուի (ի դեմս ՀՀ Տարածքային Կառավարման

Նախարարության` Ջրային տնտեսության պետական կոմիտեի), Օպերատորի և

Compagnie Generale des Eaux-ի միջև:

 

«Ծրագրի փաստաթղթեր» նշանակում է.

ա. Դրամաշնորհային համաձայնագրերը Բանկի և Օպերատորի միջև` կապված

Տեխնիկական համագործակցության միջոցների հետ,

բ. Եվրամիության և Փոխառուի միջև կնքվելիք դրամաշնորհային

համաձայնագիրը` կապված Հարևանության ներդրումային գործիքի

Դրամաշնորհային համաֆինանսավորման հետ,

գ. Փոխառուի և ԵՆԲ-ի միջև կնքվելիք Փոխառության համաձայնագիրը` կապված

ԵՆԲ համաֆինանսավորման հետ, և

դ. Իրականացման Համաձայնագիրը:

 

«Ծրագրի իրականացման խումբ»

Նշանակում է ծրագրի իրականացման խումբը, որը բաղկացած է համապատասխան

որակավորումներ ունեցող աշխատակազմից և օժտված է համապատասխան

ռեսուրսներով, կազմվում է Օպերատորի կողմից Բանկի և Փոխառուի համար

ընդունելի առաջադրանքային պայմաններով և չի ցրվում Ծրագրի իրականացման

ողջ ընթացքում, որպեսզի կոորդինացնի, կառավարի, մոնիթորինգի ենթարկի և

գնահատի Ծրագրի իրականացման բոլոր ասպեկտները` ներառյալ Ծրագրի համար

ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումը:

 

«Ծրագրի իրականացման աջակցության ծրագիր» նշանակում է միջազգային

խորհրդատուների կողմից Օպերատորին տրամադրվելիք և Տեխնիկական

համագործակցության միջոցներից ֆինանսավորված խորհրդատվական

ծառայությունները` օգնելու Օպերատորին և Ծրագրի Իրականացման Խմբին

Ծրագրի իրականացման ընթացքում, ներառյալ հետևյալը.

(i) մրցութային փաստաթղթերի պատրաստումը, (ii) մրցութային գործընթացի

հսկողությունը, ներառյալ գնահատումն ու պայմանագրերի հանձնումը, և (iii)

Ծրագրի նպատակների համար կնքված պայմանագրերի իրականացում և

հսկողություն:

 

«Ջրային տնտեսության պետական կոմիտե» նշանակում է Հայաստանի

Հանրապետության Տարածքային Կառավարման Նախարարության` Ջրային տնտեսության

պետական կոմիտեն:

 

«Տեխնիկական համագործակցության միջոցներ» նշանակում է միջոցները,

(ա) որոնք տրամադրվում են Չեխիայի Հանրապետության կողմից` ֆինանսավորելու

Իրագործելիության ուսումնասիրությունը և (բ) որոնք տրամադրվելու են`

ֆինանսավորելու Ծրագրի Իրականացման աջակցության ծրագիրը (միջոցները

տրամադրվելու են դոնորների կողմից` ժամանակ առ ժամանակ Բանկի Կողմից

Փոխառուին հղվող ծանուցմամբ):

 

Բաժին 1.03. Մեկնաբանություն

 

Սույն Համաձայնագրում հղումը կոնկրետ Հոդվածին, Բաժնին կամ Հավելվածին պետք է, բացի այն դեպքերից, երբ այլ բան է նախատեսվում սույն Համաձայնագրում, մեկնաբանվի որպես հղում Համաձայնագրի այդ կոնկրետ Հոդվածին կամ Բաժնին կամ Հավելվածին:

 

ՀՈԴՎԱԾ II - Փոխառության հիմնական պայմանները

 

Բաժին 2.01. Գումար և արժույթ

 

Բանկը համաձայնում է Փոխառության տեսքով տրամադրել Փոխառուին, սույն Համաձայնագրում սահմանված կամ հղվող պայմաններով, 7,000,000 ԱՄՆ դոլար:

 

Բաժին 2.02. Փոխառության այլ ֆինանսական պայմաններ

 

(ա) Օգտագործման Նվազագույն Գումարը պետք է լինի 50,000 ԱՄՆ դոլար:

(բ) Կանխավճարի Նվազագույն Գումարը պետք է լինի 500,000 ԱՄՆ դոլար:

(գ) Չեղյալ Հայտարարման Նվազագույն Գումարը պետք է լինի 500,000 ԱՄՆ դոլար:

(դ) Տոկոսագումարների Վճարման Ամսաթվերը պետք է լինեն յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ը և հոկտեմբերի 16-ը:

(ե) (1) Փոխառուն պետք է մարի Փոխառությունը քսանչորս (24) հավասար (կամ հնարավորինս հավասար) կիսամյակային վճարումներով յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին, Փոխառության Մարման Առաջին Ամսաթիվը պետք է լինի Տոկոսագումարների Վճարման Ամսաթիվը, որն ընկնում է սույն Համաձայնագրի ստորագրման երրորդ տարեդարձին կամ դրանից անմիջապես անց:

(2) Չնայած վերոհիշյալին` այն դեպքում, եթե (i) Փոխառուն չի օգտագործում Փոխառության ամբողջ գումարը մինչև Փոխառության Առաջին Մարման Ամսաթիվը, որը նշված է սույն Բաժին 2.02.(ե)-ում, և (ii) Բանկը երկարաձգում է Վերջին Հասանելիության Ամսաթիվը, որը նշված է Բաժին 2.02.(զ)-ում ստորև, մինչև ամսաթիվը, որն ընկնում է Փոխառության այդ Առաջին Մարման Ամսաթվից հետո, ապա Փոխառության Առաջին Մարման Ամսաթվին կամ դրանից հետո կատարվող յուրաքանչյուր օգտագործման գումարը պետք է բաշխվի մարման համար` հավասար գումարներով Փոխառության Մարման մի քանի Ամսաթվերի վրա, որոնք ընկնում են այդ օգտագործման ամսաթվից հետո (և Բանկը ճշգրտում է այդ կերպ բաշխված գումարները անհրաժեշտության դեպքում` հասնելու յուրաքանչյուր դեպքում կլոր թվերի): Բանկը պետք է ժամանակ առ ժամանակ ծանուցի Փոխառուին այդ բաշխումների մասին:

(զ) Վերջին Հասանելիության Ամսաթիվը պետք է լինի Փոխառության Առաջին Մարման Ամսաթվից երեք Աշխատանքային Օր առաջ ընկնող ամսաթիվը, կամ ավելի ուշ ընկնող ամսաթիվ, որը Բանկը կարող է իր հայեցողությամբ սահմանել և ծանուցել Փոխառուին:

(է) Հանձնառության Վճարի դրույքը պետք է լինի 0.5 տոկոս տարեկան:

(ը) Փոխառությունը ենթակա է Փոփոխվող Տոկոսադրույքի: Չնայած վերոգրյալին, Փոխառուն կարող է որպես ողջ Փոխառության կամ Փոխառության գումարի այդ պահի դրությամբ վճարման ենթակա չափի համար Փոփոխվող տոկոսադրույքի վճարման փոխարեն ընտրել Ֆիքսված տոկոսադրույքի վճարումը Փոխառության այդ մասի համար ըստ Ստանդարտ պայմանների Բաժին 3.04 (գ)-ի, պայմանով, որ սույն Բաժին 2.02 (ը)-ի նպատակների համաձայն Փոխառության մայր գումարը, որը փոխարկվում է Փոփոխվող տոկոսադրույքից Ֆիքսված տոկոսադրույքի, չպետք է լինի 1.500.000 ԱՄՆ դոլարից պակաս:

 

Բաժին 2.03. Օգտագործումներ

 

Հասանելի Գումարը կարող է օգտագործվել ժամանակ առ ժամանակ` համաձայն Հավելված 2-ի դրույթների` ֆինանսավորելու (1) Ծրագրի համար պահանջվող ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների խելամիտ գների կապակցությամբ կատարված (կամ, եթե Բանկը համաձայնի, կատարվելիք) ծախսումները, և (2) Մեկնարկային Կոմիսիոն Վճարը:

 

ՀՈԴՎԱԾ III - Ծրագրի կատարումը

 

Բաժին 3.01. Ծրագրի այլ հաստատական հոդվածներ

 

Բացի Ստանդարտ Պայմանների Հոդվածներ IV-ում և V-ում սահմանված ընդհանուր հանձնառություններից` Փոխառուն պետք է, եթե Բանկն այլ բան չի նախատեսում.

(ա) տրամադրի Փոխառության միջոցները Բանկի համար ընդունելի պայմաններով Ծրագրի իրականացման բացառիկ նպատակով, Բաժին 2.03-ում նկարագրված նպատակներով,

(բ) կիրառի Ֆինանսական Համաձայնագրերի և Ծրագրի Փաստաթղթերի շրջանակներում, որոնց կողմը հանդիսանում է, իր իրավունքներն այնպես, որ պաշտպանի Փոխառուի և Բանկի շահերը, բավարարի այդպիսի համաձայնագրերի դրույթները և իրականացնի այն նպատակները, որոնց համար տրամադրված է Փոխառությունը,

(գ) բացի այն դեպքերից, երբ Բանկն այլ բան կնախատեսի, չփոխանցի, չփոփոխի, չեղյալ չհայտարարի և չհրաժարվի Ծրագրի Փաստաթղթի, որի կողմ հանդիսանում է Փոխառուն, որևէ դրույթից,

(դ) ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Օպերատորն ու Քաղաքապետարանը կատարեն իրենց բոլոր համապատասխան պարտականությունները Ծրագրի Համաձայնագրերի ներքո, որոնց կողմ նրանք հանդիսանում են, ներառյալ, առանց սահմանափակումների, Օպերատորի պարտականությունները, որոնք կապված են հետևյալի հետ.

(1) Ծրագրի Իրականացման Խմբի ստեղծում և գործունեություն, ինչպես նախատեսված է Օպերատորի հետ Ծրագրի Համաձայնագրի Բաժին 2.01-ում,

(2) Վարձակալության Պայմանագրի կատարում, ինչպես նախատեսված է Օպերատորի հետ Ծրագրի Համաձայնագրի Բաժին 2.02-ում,

(3) Ծրագրի միջոցներից գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնում, ինչպես նախատեսված է Օպերատորի հետ Ծրագրի Համաձայնագրի Բաժին 2.03-ում,

(4) բնապահպանական հարցեր, ինչպես նախատեսված է Օպերատորի հետ Ծրագրի Համաձայնագրի Բաժին 2.04-ում,

(5) խորհրդատուների վարձում և նրանց ծառայությունների օգտագործում` օժանդակելու Ծրագրի իրականացմանը, ինչպես նախատեսված է Օպերատորի հետ Ծրագրի Համաձայնագրի Բաժին 2.05-ում,

(6) Ծրագրի և Օպերատորի գործառնությունների հետ կապված հարցերի վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում, ինչպես նախատեսված է Օպերատորի հետ Ծրագրի Համաձայնագրի Բաժին 2.06-ում,

(7) ընթացակարգերի, հաշվառումների և հաշիվների վարում, ֆինանսական հաշվետվությունների աուդիտ և ներկայացում Բանկին, ինչպես նաև Ծրագրի կամ Օպերատորի գործառնությունների հետ կապված որևէ այլ համապատասխան տեղեկությունների տրամադրում Բանկին, ինչպես նախատեսված է Օպերատորի հետ Ծրագրի Համաձայնագրի Բաժին 3.01-ում, և

(8) համապատասխանություն բոլոր պայմաններին, որոնք կապված են Ծրագրի և Օպերատորի ֆինանսական և գործառնական ասպեկտների հետ, ինչպես նախատեսված է Օպերատորի հետ Ծրագրի Համաձայնագրի Բաժիններ 3.02, 3.03, 3.04 և 3.05-ում,

(ե) Ձեռնարկի և դրդի, որպեսզի իր վարչություններն ու ստորաբաժինները ձեռնարկեն բոլոր օրենսդրական, կարգավորող կամ այլ գործողություններ, կամ չմոռանա ձեռնարկել որևէ այդպիսի գործողություններ, որոնք պահանջվում են Ֆինանսական Համաձայնագրերի և Ծրագրի Փաստաթղթերի և Օպերատորի հետ որևէ Համաձայնագրի (ինչպես սահմանված է ստորև), դրույթները գործողության մեջ դնելու համար, ներառյալ, սակայն չսահմանափակվելով որևէ գործողություններով, որոնք անհրաժեշտ են, որպեսզի Օպերատորին և Քաղաքապետարանին հնարավորություն տրվի կատարել իրենց համապատասխան ֆինանսական և այլ պարտավորությունները` նախատեսված Ֆինանսական Համաձայնագրերի և Ծրագրի Փաստաթղթերի շրջանակներով,

(զ) Ձեռնարկի բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի որևէ պետական սուբյեկտ, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվում է Փոխառուի կողմից և որը Օպերատորի հաճախորդ է հանդիսանում, բարեխղճորեն վճարի Օպերատորին ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման ծառայությունների դիմաց վճարման ենթակա բոլոր գումարները ժամանակին, կանխիկով և ամբողջությամբ,

(է) Կատարի և ապահովի, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն և/կամ որևէ այլ կողմ, որին նա լիազորել է, կատարում է իր բոլոր պարտավորությունները Վարձակալության Պայմանագրի և որևէ այլ այդպիսի համաձայնագրի ներքո, համաձայն որի Օպերատորը համաձայնվում է շահագործել Գույքը Փոխառուի անունից (Վարձակալության Պայմանագիրը և որևէ այլ այդպիսի համաձայնագիր, յուրաքանչյուրը կոչվում է «Օպերատորի հետ Համաձայնագիր»): Եթե Բանկն այլ կերպ չհամաձայնի, Փոխառուն չպետք է ձեռնարկի կամ համաձայնի որևէ գործողության, և պետք է ապահովի, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն և/կամ որևէ այլ կողմ, որը լիազորված է Փոխառուի անունից, չձեռնարկի կամ չհամաձայնի որևէ գործողությանը, որի արդյունքում կփոփոխվի, կդադարեցվի, կփոխանցվի կամ կհրաժարվի Օպերատորի հետ որևէ Համաձայնագիր կամ դրա որևէ դրույթ:

(ը) Վարձակալության Պայմանագրի ժամկետի սպառման կապակցությամբ, անցկացնի մրցույթ, որպեսզի երրորդ կողմը շահագործի Գույքը Փոխառուի անունից, Բանկի համար խելամիտ և բավարար պայմաններով:

(թ) Դիմի Բանկին` նախապես ստանալու գրավոր համաձայնություն նախքան Վարձակալության Պայմանագրի կամ դրան հաջորդող որևէ համաձայնագրի կամ համաձայնագրերի, համաձայն որոնց երրորդ կողմը շահագործելու է Գույքը, Փոխառուի անունից, որևէ փոփոխություն, դադարում կամ թարմացում, կամ նախքան Գույքի շահագործման վերաբերյալ որևէ նոր համաձայնագիր կամ համաձայնագրեր կնքելը հաջորդ օպերատորի հետ, և այդ համաձայնությունը չպետք է առանց պատճառի ուշացվի, և հասկանալի է, որ.

(i) Բանկը կարող է մերժել իր համաձայնությունը տալ որևէ այնպիսի հաջորդ օպերատորի դեպքում, եթե այդպիսի օպերատորը չկնքի ծրագրի համաձայնագիր այն ձևով և բովանդակությամբ, որն ընդունելի է Բանկի համար, և եթե Բանկը չստանա իրավաբանի եզրակացություն այդպիսի համաձայնագրի վերաբերյալ այնպիսի ձևով և բովանդակությամբ, որոնք բավարար լինեն Բանկի համար, և

(ii) ցանկացած նոր համաձայնագիր կամ համաձայնագրեր, որոնք կկնքվեն հաջորդ օպերատորի հետ Գույքի շահագործման վերաբերյալ, պետք է պահանջեն, որ այդ օպերատորը.

(Ա) տվյալ համաձայնագիր(եր)ի ներքո Փոխառուին կամ նրա կողմից լիազորված մարմնին կատարի վճարումներ, որոնք բավարար են ի թիվս այլոց ծածկել բոլոր անհրաժեշտ ծախսերը` վճարելու տոկոսադրույքը, մայր գումարի մարումները և Ֆինանսական համաձայնագրերի և Ծրագրի փաստաթղթերի ներքո Փոխառուի կողմից վճարման ենթակա այլ վճարներ («Ֆինանսավորման ծախսերը»),

(Բ) վերահաշվարկում է իր կողմից գանձվելիք սակագները, ըստ անհրաժեշտության, հնարավորություն տալու լիովին ծածկել Ֆինանսավորման բոլոր ծախսերը և բոլոր համապատասխան ծախսերը, որոնք կապված են ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման ծառայությունների մատուցման հետ և առաջանում են բիզնեսի վարման սովորական ընթացքին զուգահեռ յուրաքանչյուր տարվա ընթացքում:

(ժ) Չվաճառի, չփոխանցի, վարձակալությամբ չտա և այլ կերպ չտնօրինի և ապահովի, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն և/կամ որևէ այլ կողմ, որին նա լիազորել է, չի վաճառի, չի փոխանցի, վարձակալությամբ չի հանձնի կամ այլ կերպ չի տնօրինի Օպերատորի կողմից շահագործվող ակտիվներն ամբողջությամբ կամ զգալի մասով, որոնք կարևոր կամ ցանկալի են Օպերատորի հիմնական գործունեության բնականոն ընթացքի համար, ներառյալ Գույքը և/կամ Ծրագրի իրականացումը:

(ի) Տրամադրի միջոցներ, որոնք անհրաժեշտ են ֆինանսավորելու ԱԱՀ և այլ տուրքերը բոլոր ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների համար, որոնք գնվելու են այս Համաձայնագրի, Ծրագրի Համաձայնագրերի և Տեխնիկական Համագործակցության հիմնադրամի միջոցներով,

(լ) Ապահովի, որ Օպերատորին թույլատրվի իր ծառայությունների համար այնպիսի սակագներ գանձել, որոնք լիովին կծածկեն բոլոր համապատասխան ծախսերը, ներառյալ Ֆինանսական Համաձայնագրերի և Ծրագրի Փաստաթղթերի ներքո Փոխառության սպասարկման ծախսերը,

(խ) Չդադարեցնի, չփոփոխի, չհրաժարվի կամ չհամաձայնի փոխանցել որևէ Ֆինանսական Համաձայնագիր կամ Ծրագրի Փաստաթուղթ, որոնց ինքը կողմ է հանդիսանում,

(ծ) Ժամանակին ծանուցի Բանկին Օպերատորի հետ որևէ Համաձայնագրի խախտման մասին, և

(կ) Ձևակերպի որևէ այլ փաստաթուղթ և ձեռնարկի որևէ այլ գործողություն, որն անհրաժեշտ կամ ցանկալի է Ֆինանսավորման Համաձայնագրերը և Ծրագրի Փաստաթղթերը գործողության մեջ դնելու համար:

 

Բաժին 3.02. Երաշխավորություններ և հավաստիացումներ

 

Փոխառուն ներկայացնում և երաշխավորում է Բանկին սույն ամսաթվին, Գործողության Ամսաթվին, յուրաքանչյուր օգտագործման կիրառման ամսաթվին և Փոխառության յուրաքանչյուր Տրամադրման ամսաթվին, որ.

(ա) յուրաքանչյուր կողմ կատարել է իր բոլոր պարտավորությունները այդ ժամանակ ուժի մեջ գտնվող` Օպերատորի հետ Համաձայնագրերի ներքո, և

(բ) Փոխառուն ունի իրավասություն և հեղինակություն` ապահովելու, և կապահովի, որ սակագները, որոնք գանձվելու են Օպերատորի կողմից, սահմանվեն այնպիսի մակարդակով, որը լիովին ծածկում է Օպերատորի բոլոր համապատասխան ծախսերը, ներառյալ Ֆինանսավորման Համաձայնագրերի և Ծրագրի Փաստաթղթերի ներքո Փոխառությունների սպասարկման ծախսերը:

 

ՀՈԴՎԱԾ IV - Կասեցում, արագացում, չեղյալ հայտարարում

 

Բաժին 4.01. Կասեցում

 

Հետևյալը սահմանվում է Ստանդարտ Պայմանների Բաժին 7.01 (ա)(xvii)-ի նպատակներով.

(ա) Փոխառուի տարածքում` ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման համակարգին վերաբերող օրենսդրական ու կարգավորման դաշտերը պետք է փոփոխված, կասեցված, չեղյալ հայտարարված կամ հրաժարված լինեն որևէ կերպով, բայց ոչ թե Բանկի կողմից գրավոր հավանությամբ,

(բ) Կանոնադրությունները պետք է փոփոխված, կասեցված, չեղյալ հայտարարված կամ հրաժարված լինեն,

(գ) Օպերատորի հսկողությունը պետք է փոխանցված լինի այլ կողմին, և ոչ Veolia Environment SA-ին, կամ

(դ) Օպերատորը կամ Քաղաքապետարանը պետք է ձախողած լինի Ծրագրի Համաձայնագրերով, որոնց իրենք կողմ են հանդիսանում, նախատեսված իրենց պարտավորություններից որևէ մեկի կատարումը:

 

Բաժին 4.02. Փոխառության ամբողջական վաղաժամկետ մարում

 

Հետևյալը սահմանվում է Ստանդարտ Պայմանների Բաժին 7.06 (զ)-ի նպատակներով.

(ա) Փոխառուն չի կազմակերպել Գույքի շահագործման հարցը երրորդ կողմի հետ Բանկի համար ընդունելի պայմաններով նախքան Վարձակալության Պայմանագրի ժամկետի սպառումը կամ դադարումը, կամ

(բ) Օպերատորի հսկողության գործընթացի որևէ փոփոխություն, բացի այն դեպքերից, երբ այդպիսի փոփոխությունն արվել է Բանկի նախնական գրավոր հավանությամբ, որտեղ «Հսկողություն» նշանակում է իրավասություն` ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղորդել կամ դրդել, որպեսզի ուղղորդվեն Օպերատորի կառավարման հարցերն ու քաղաքականությունները քվեարկող արժեթղթերի սեփականության իրավունքներին տիրապետելու միջոցով կամ որևէ այլ շահառուի կողմից տրամադրված` քվեարկելու իրավունքի միջոցով, կամ նշանակել կամ հեռացնել կամ դրդել, որպեսզի նշանակվեն կամ հեռացվեն որևէ տնօրեններ (կամ հավասարազոր պաշտոնյաներ) կամ այն տնօրենները (կամ հավասարազոր պաշտոնյաները), որոնք ունեն քվեարկող ձայների մեծամասնությունը տնօրենների խորհրդում կամ համապատասխան մարմնում), պայմանագրով կամ այլ կերպ:

 

ՀՈԴՎԱԾ V - ՈՒժի մեջ մտնելը

 

Հետևյալը սահմանվում է Ստանդարտ Պայմանների Բաժին 9.02 (գ)-ի նպատակներով` որպես լրացուցիչ պայմաններ սույն Համաձայնագրի և Ծրագրի Համաձայնագրերի ուժի մեջ մտնելու համար.

(ա) Օպերատորի հետ Ծրագրի Համաձայնագիրը և Քաղաքապետարանի հետ Ծրագրի Համաձայնագիրը, Բանկին բավարարող ձևով և բովանդակությամբ, ձևակերպվել և հանձնվել են դրանց կողմ հանդիսացող բոլոր կողմերի կողմից, և այս համաձայնագրերից յուրաքանչյուրը պետք է լիազորված և վավերացված լինի կառավարության և կորպորատիվ բոլոր անհրաժեշտ գործողությունների միջոցով,

(բ) Փոխառուն պետք է կնքած լինի համաձայնագիր Հարևանության ներդրումային գործիքի Դրամաշնորհային համաֆինանսավորման տրամադրման համար, Բանկի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ, այդ համաձայնագիրը պետք է լիազորված և վավերացված լինի կառավարության և կորպորատիվ բոլոր անհրաժեշտ գործողությունների միջոցով, և Բանկին պետք է տրամադրված լինեն դրա` համապատասխան կերպով ձևակերպված կրկնօրինակները,

(գ) Փոխառուն պետք է կնքած լինի փոխառության համաձայնագիր ԵՆԲ-ի` Համաֆինանսավորման տրամադրման համար, Բանկի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ, և Բանկին պետք է տրամադրված լինեն դրա` համապատասխան կերպով ձևակերպված կրկնօրինակները:

(դ) Օպերատորի կողմից պետք է ստեղծված լինի Ծրագրի իրականացման խումբը և Ծրագրի իրականացման աջակցության ծրագիրը, ներառյալ, առանց սահմանափակումների, Ծրագրի իրականացման աջակցության ծրագրի համար խորհրդատուների նշանակումը, յուրաքանչյուր դեպքում Բանկի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ, և

(ե) Բնապահպանական և սոցիալական գործողությունների պլանը պետք է ընդունված լինի, Բանկի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ:

 

Բաժին 5.02. Իրավաբանական եզրակացություններ

 

(ա) Ստանդարտ Պայմանների Բաժին 9.03 (ա)-ի նպատակներով իրավաբանի եզրակացությունը կամ եզրակացությունները պետք է տրվեն Փոխառուի անունից Արդարադատության Նախարարի կողմից, և հետևյալը սահմանվում է որպես լրացուցիչ հարցեր` ներառվելիք Բանկին տրամադրվելիք եզրակացության կամ եզրակացությունների մեջ.

(1) Վարձակալության Պայմանագիրը պատշաճ կերպով լիազորվել կամ վավերացվել և հանձնվել է Փոխառուի կողմից և անունից և կազմում է Փոխառուի վավեր և պարտադիր պարտավորություն` կիրառելի համաձայն դրանց պայմանների:

(բ) Ստանդարտ Պայմանների Բաժին 9.03 (գ)-ի նպատակներով իրավաբանի եզրակացությունը կամ եզրակացությունները պետք է տրվեն Օպերատորի անունից Օպերատորի` Իրավաբանական վարչության ղեկավարի կողմից, և հետևյալը սահմանվում է որպես լրացուցիչ հարցեր` ներառվելիք Բանկին տրամադրվելիք եզրակացության կամ եզրակացությունների մեջ.

(1) Վարձակալության Պայմանագիրը պատշաճ կերպով լիազորվել կամ վավերացվել և հանձնվել է Օպերատորի կողմից և անունից և կազմում է Օպերատորի վավեր և պարտադիր պարտավորություն` կիրառելի համաձայն դրա պայմանների:

(գ) Ստանդարտ Պայմանների Բաժին 9.03 (գ)-ի նպատակներով իրավաբանի եզրակացությունը կամ եզրակացությունները պետք է տրվեն Քաղաքապետարանի անունից Քաղաքապետարանի` Իրավաբանական վարչության ղեկավարի կողմից:

 

Բաժին 5.03. ՈՒժի մեջ չմտնելու համար դադարում

 

Սույն Համաձայնագրի ամսաթվից 180 օր անց ամսաթիվը սահմանվում է Ստանդարտ Պայմանների Բաժին 9.04-ի նպատակներով:

 

ՀՈԴՎԱԾ VI - Այլ

 

Բաժին 6.01. Ծանուցումներ

 

Հետևյալ հասցեները սահմանվում են Ստանդարտ Պայմանների Բաժին 10.01-ի նպատակներով:

 

Փոխառուի համար.

 

Ֆինանսների Նախարարություն

Հայաստանի Հանրապետություն

Մելիք-Ադամյան 1 փողոց

Երևան 0100

ՈՒղղվում է Նախարարին

Ֆաքս. +374 10 52 42 82

 

Բանկի համար.

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ

ՈՒան Իքսչեյնջ Սքուեըր

Լոնդոն EC2A 2JN

Միացյալ Թագավորություն

ՈՒղղվում է Գործառնությունների կառավարման բաժին

Ֆաքս. +44-20-7338-6100

 

Վերոհիշյալը հաշվի առնելով, սույն փաստաթղթի կողմերը, գործելով իրենց պատշաճ կերպով լիազորված ներկայացուցիչների միջոցով, ստորագրել են սույն Համաձայնագիրը չորս օրինակից և հանձնել այն Երևանում, Հայաստանի Հանրապետություն, վերը նշված ամսաթվին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

______________________________

Անուն

Պաշտոն

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿ

 

______________________________

Անուն

Պաշտոն

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1 - Ծրագրի նկարագիրը

 

1. Ծրագրի նպատակն է աջակցել Փոխառուին Երևան քաղաքի ջրամատակարարման բարելավման հարցում` վերակառուցելով ջրամատակարարման ցանցը, փոխարինելով ճնշման պոմպերը և բնակարաններում առանձին միացումները:

2. Ծրագիրը բաղկացած է հետևյալ Մասերից, որոնք ենթակա են փոփոխման, ինչի մասին Բանկն ու Փոխառուն կարող են ժամանակ առ ժամանակ համաձայնություն ձեռք բերել.

 

ՄԱՍ Ա - Կապիտալ ներդրումներ

 

- Ջրամատակարարման ցանցի վերակառուցում

- Ճնշման պոմպերի փոխարինում

- Բնակարաններում առանձին միացումների փոխարինում

 

ՄԱՍ Բ - Տեխնիկական համագործակցություն

 

- Աջակցություն գնումների և իրականացման հետ կապված հարցերում

 

3. Ակնկալվում է Ծրագիրն ավարտի հասցնել մինչև 2016 թ. դեկտեմբերի 31-ը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2 - Դասեր և օգտագործումներ

 

1. Սույն Հավելվածին կից ներկայացված աղյուսակը սահմանում է Դասերը, յուրաքանչյուր Դասին հատկացված Փոխառության գումարը և յուրաքանչյուր Դասում ֆինանսավորվելիք ծախսումների տոկոսային հարաբերությունը:

2. Չնայած վերը բերված պարբերություն 1-ի դրույթներին` ոչ մի Օգտագործում չպետք է կատարվի մինչև Փոխառության Համաձայնագրի ամսաթիվը տեղ գտած ծախսումների առնչությամբ:

 

Հավելված 2-ի հավելում

 

.______________________________________________________________.

|Դաս                          |Հատկացված  |Ֆինանսավորվելիք     |

|                             |Փոխառության|Ծախսումների         |

|                             |Գումարը`   |տոկոսային           |

|                             |Փոխառության|հարաբերությունը     |

|                             |Արժույթով  |                    |

|_____________________________|___________|____________________|

|(1) Ապրանքներ, աշխատանքներ և |  6,930,000|Պայմանագրային արժեքի|

|ծառայություններ Ծրագրի Ա Մասի|           |մինչև  100 տոկոսը   |

|համար                        |           |առանց որևէ  Հարկերի |

|_____________________________|___________|____________________|

|(2) Մեկնարկային կոմիսիոն վճար|     70,000|100 տոկոս           |

|_____________________________|___________|____________________|

|Ընդամենը                     |  7,000,000|                    |

.______________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2013
N 37
Արձանագրային որոշում