Սեղմել Esc փակելու համար:
2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ ՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0167.060314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2014 թվականի N 167-Ա

 

2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` 2014 թվականին հայ մշակույթի, հասարակական-քաղաքական գործիչների հոբելյանների և նշանակալից իրադարձությունների նշումը նախապատրաստելու նպատակով`

i

1. Ստեղծել հոբելյանական հանձնաժողովներ և հաստատել դրանց անհատական կազմերը` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

(1-ին կետը փոփ. 03.04.14 թիվ 261-Ա որոշում)

2. 2014 թվականին հոբելյանների նշման հետ կապված մշակութային միջոցառումների ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը մշակութային միջոցառումների իրականացման համար նախատեսված հատկացումների հաշվին` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ վարչապետի

2014 թվականի մարտի 6-ի

N 167-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑՈՒ 400-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Հ. Աբրահամյան      - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

 

    Ա. Գևորգյան        - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

 

    Հ. Պողոսյան        - ՀՀ մշակույթի նախարար

 

    Ա. Աշոտյան         - ՀՀ կրթության և  գիտության նախարար

 

    Վ. Հակոբյան        - ՀՀ Սյունիքի մարզպետ

 

    Ռ. Ջաղինյան        - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Իսահակյան       - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի

                         անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Կ. Վարդանյան       - «Եղիշե Չարենցի անվան գրականության և  արվեստի

                         թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն

 

    Ռ. Մարտիրոսյան     - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Թամրազյան       - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի

                         գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Մ. Տեր-Սարգսյան    - «Ոսկան Երևանցի  տպագրատուն»

                         արտադրահրատարակչական բաժնետիրական ընկերության

                         նախագահ (համաձայնությամբ)

 

    Տ. Զարգարյան       - «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Միրզախանյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական

                         վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

(1-ին հավելվածը փոփ. 24.07.14 թիվ 689-Ա որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2014 թվականի մարտի 6-ի

N 167-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Հ. Աբրահամյան       - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

 

    Ա. Գևորգյան        - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

 

    Հ. Պողոսյան        - ՀՀ մշակույթի նախարար

 

    Ա. Աշոտյան         - ՀՀ կրթության և  գիտության նախարար

 

    Ն. Սարգսյան        - ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության

                         պետական կոմիտեի նախագահ

 

    Ռ. Ջաղինյան        - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Աղասյան         - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի

                         ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Մ. Մինասյան        - «Հայաստանի ճարտարապետների միություն» ՀԿ-ի նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Թոքմաջյան       - «Ճարտարապետության և  շինարարության Հայաստանի

                         ազգային համալսարան» հիմնադրամի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Աբրոյան         - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության

                         և մշակույթի հուշարձանների պահպանության

                         գործակալության պետ

 

    Հ. Սիմոնյան        - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային

                         ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի

                         տնօրեն (համաձայնությամբ)

 

    Վ. Պողոսյան        - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային

                         արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի

                         պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Գրիգորյան       - Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի

                         տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Միրզախանյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական

                         վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

(2-րդ հավելվածը փոփ. 24.07.14 թիվ 689-Ա որոշում)

 

Հավելված N 3

i

ՀՀ վարչապետի

2014 թվականի մարտի 6-ի

N 167-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

     Հ. Աբրահամյան      - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

 

    Հ. Նաղդալյան       - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Գևորգյան        - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

 

    Հ. Պողոսյան        - ՀՀ մշակույթի նախարար

 

    Ա. Աշոտյան         - ՀՀ կրթության և  գիտության նախարար

 

    Ռ. Մարտիրոսյան     - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Վ. Հակոբյան        - ՀՀ Սյունիքի մարզպետ

 

    Ա. Սուքիասյան       - Երևանի  քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Ռ. Ջաղինյան        - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Վ. Մովսիսյան       - ՀՀ Նախագահին առընթեր Սևանա  լճի հիմնախնդիրների

                         հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

    Ա. Իսահակյան       - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի

                         անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի

                         տնօրեն (համաձայնությամբ)

 

    Կ. Վարդանյան       - «Եղիշե Չարենցի անվան գրականության և  արվեստի

                         թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Է. Միլիտոնյան      - «Հայաստանի գրողների միություն» հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

Մ. Տեր-Գուլանյան  - արձակագիր (համաձայնությամբ)

 

    Շ. Դավթյան         - «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոն»

                         հասարակական կազմակերպության նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Գ. Բաղդասարյան     - քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ

                         (համաձայնությամբ)

 

    Ն. Սահյան          - Համո Սահյանի որդին (համաձայնությամբ)

 

    Ա. Միրզախանյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական

                         վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

(3-րդ հավելվածը փոփ. 03.04.14 թիվ 261-Ա, 24.07.14 թիվ 689-Ա որոշումներ)

 

Հավելված N 4

i

ՀՀ վարչապետի

2014 թվականի մարտի 6-ի

N 167-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Հ. Աբրահամյան      - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

 

    Ա. Գևորգյան        - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

 

    Հ. Պողոսյան        - ՀՀ մշակույթի նախարար

 

    Ա. Աշոտյան         - ՀՀ կրթության և  գիտության նախարար

 

    Տ. Մարգարյան       - Երևանի  քաղաքապետ (համաձայնությամբ)

 

    Ռ. Մարտիրոսյան     - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Ֆ. Ցոլակյան        - ՀՀ Շիրակի մարզպետ

 

    Ռ. Ջաղինյան        - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

                        (համաձայնությամբ)

 

    Ս. Բալասանյան      - Գյումրու քաղաքապետ (համաձայնությամբ)

 

    Ա. Իսահակյան       - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի

                         անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Կ. Վարդանյան       - «Եղիշե Չարենցի անվան գրականության և  արվեստի

                          թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Է. Միլիտոնյան      - «Հայաստանի գրողների միություն» հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Ս. Մուրադյան       - գրականագետ, Երևանի  պետական համալսարանի հայ

                         գրականության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

 

    Ա. Պապանյան        - «Գյումրու Հ. Շիրազի հուշատուն-թանգարան» ՀՈԱԿ-ի

                         տնօրեն (համաձայնությամբ)

 

    Վ. Շիրազ           - Հովհաննես Շիրազի որդին (համաձայնությամբ)

 

    Ա. Միրզախանյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական

                         վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

(4-րդ հավելվածը փոփ. 03.04.14 թիվ 261-Ա, 24.07.14 թիվ 689-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.03.2014
N 167-Ա
Որոշում