Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0422.150799

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 1999 թվականի թիվ 422

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 1999 թվականի հուլիսի 18-20-ը Կիև գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Լ. Պետրոսյանի և Ա. Ավետիսյանի Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղման ծախսերի, Ա. Մարտիրոսյանինը և Վ. Կարապետյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների, իսկ պատվիրակության մյուս անդամներինը` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

Ընդունել ի գիտություն, որ Ռ. Սարգսյան, Ս. Բաղդասարյանի, Մ. Հակոբյանի և Ս. Քոչարյանի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Կիև մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հավելված

ՀՀ վարչապետի 1999 թ.

հուլիսի 15-ի N 422

որոշման

 

ԿԱԶՄ

 

1999 թվականի հուլիսի 18-20-ը Կիև գործուղվող

Հայաստանի Հանրապետության պատվիրակության

 

    Լ. Պետրոսյան          - ՀՀ օպերատիվ հարցերի նախարար (պատվիրակության

                            ղեկավար)

    Հ. Գևորգյան           - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարար

 

    Կ. Գալուստյան         - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ

    Հ. Բեգլարյան          - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ

    Մ. Ստակյան            - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

    Ա. Մարտիրոսյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Մ. Միքայելյան         - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

    Ա. Ավետիսյան          - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                            վարչության պետի տեղակալ

    Վ. Կարապետյան         - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ

                            վարչության բաժնի պետ

    Գ. Մկրտումյան         - ՀՀ պաշտպանության նախարարության էկոնոմիկայի

                            գծով նախարարի տեղակալի ավագ օգնական

    Ա. Կարապետյան         - ՀՀ կենտրոնական բանկի արտաքին

                            հարաբերությունների բաժնի պետ

    Ռ. Սարգսյան           - «Դվին-կոնցեռն» ՓԲԸ-ի նախագահ

    Ս. Բաղդասարյան        - Հայաստանի արդյունաբերողների և  գործարարների

                            միության գործադիր տնօրեն

    Մ. Հակոբյան           - «Թեթևարդ»  կոնցեռնի տնօրեն

    Ս. Քոչարյան           - «Լոգիստիկ կենտրոն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.07.1999
N 422
Որոշում