040.0222.110314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 2014 թվականի N 222-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` շահագործումից հանված` Երևան քաղաքի Արարատյան 63ա հասցեում գտնվող առբերիչ ռադիոփարոսի գույքի` համաձայն հավելվածի, 5740237,00 դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սույն որոշման հավելվածում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման հավելվածում նշված գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի մարտի 6-ի
N 222-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
.____________________________________________________________________.
|NN |Գույքի անվանումը |Գույքի |Գույքի մակերեսը |Գույքի |
|ը/կ| |քանակը | |արժեքը` |
| | | | |01.11.2013թ.|
| | | | |դրությամբ |
| | | | |(դրամ) |
|___|________________________|_________|________________|____________|
|1. |Շենք |1 հատ |260,45 քառ. մետր| 3345516,00|
|___|________________________|_________|________________|____________|
|2. |Տրանսֆորմատորային |1 հատ |24,0 քառ. մետր | 2324823,00|
| |ենթակայան` ներառյալ | | | |
| |տրանսֆորմատորը | | | |
|___|________________________|_________|________________|____________|
|3. |Պահեստ |1 հատ |9,0 քառ. մետր | 37205,00|
|___|________________________|_________|________________|____________|
|4. |Ռադիոկայան ՊԱՌ-10` |1 լրակազմ| - | 32693,00|
| |ներառյալ ԱՍԴԱ-12 դիզել | | | |
| |գեներատոր և ավտոմատիկան| | | |
|____________________________|_________|________________|____________|
| Ընդամենը | | | 5740237,00|
.____________________________________________________________________.