041.0423.150799
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 հուլիսի 1999 թվականի թիվ 423
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի Այգեստանի 9-րդ փողոցի N 4ա հասցեում գտնվող բարձրագույն վարպետության հանրապետական մարզադպրոցի շենքը` 1500 քառ. մետր մակերեսով, հանձնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը և Երևանի քաղաքապետին երկամսյա ժամկետում ապահովել նշված շենքն զբաղեցնող պետական կազմակերպություններին համապատասխան տարածքների տրամադրումը:
4. Երևանի քաղաքապետին մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ ապահովել անհրաժեշտ 600 քառ. մետր հարակից տարածքի սահմանների ճշտման և սահմանված կարգով ձևակերպման աշխատանքների կատարումը: