Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...

 

 

041.0424.150799

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 1999 թվականի թիվ 424

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված վարկային միջոցների օգտագործման նպատակայնությունն ապահովելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) 1999 թվականի երկրորդ կիսամյակի աշխատանքային ծրագրում նախատեսել ու իրականացնել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին կատարված աշխատանքների արդյունավետության համալիր ուսումնասիրություններ նկատի ունենալով նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի օտարերկրյա պետություններից ու միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի կողմից անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքները.

բ) առանձին վարկային ծրագրերի արդյունավետության լիարժեք գնահատման նպատակով, ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա, սահմանված կարգով իրականացնել ստուգումներ.

գ) յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն կատարվող ուսումնասիրությունների և (կամ) ստուգումների ընթացքի, արձանագրված բացթողումների ու խախտումների, ինչպես նաև դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ.

դ) երկշաբաթյա ժամկետում ամփոփել և մամուլում ու զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել 1999 թվականի առաջին կիսամյակում վարկային ծրագրերի իրականացման արդյունքները.

ե) վարկային ռեսուրսների օգտագործման հրապարակայնությունն ապահովելու նպատակով այսուհետև մամուլում և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել կատարված աշխատանքների մասին եռամսյակային հաղորդագրություններ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 20-օրյա ժամկետում:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` սույն որոշման կատարումն ապահովելու նպատակով աջակցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.07.1999
N 424
Որոշում