Սեղմել Esc փակելու համար:
Դ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԲՐՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Դ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0195.180314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 2014 թվականի N 195-Ա

 

Դ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Դ. Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Հայրապետյանին 2014 թվականի մարտի 26-28-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Եվրոպական Միությունից նոր մակրոֆինանսական աջակցությանն առնչվող հիմնահարցերի քննարկման նպատակով:

2. Դ. Սարգսյանի` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, և Ա. Հայրապետյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.03.2014
N 195-Ա
Որոշում