Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ-ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻ ԱՇԽԱՏ ...

 

 

031.0317.120799

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

i

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ-ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 1999 թվականի հունիսի 30-ի «Արդարադատության խորհրդի աշխատակազմի 1999 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների աշխատանքային ծրագրի վերաբերյալ» եզրակացությունը` որոշում եմ.

1. Հաստատել արդարադատության խորհրդի աշխատակազմի 1999 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների աշխատանքային ծրագիրը` համաձայն 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատական և դատախազական մարմիններում արդարադատության խորհրդի աշխատակազմի 1999 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների աշխատանքային ծրագրով նախատեսված ուսումնասիրություններ կատարելու կանոնները` համաձայն 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին` աջակցել արդարադատության խորհրդի աշխատակազմին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության դատական և դատախազական մարմինների աշխատանքները ուսումնասիրելիս:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

12 հուլիսի 1999 թ.

ՆԿ-317

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ՆԿ-317

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՄԲ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ-ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

._______________________________________________________________________.

| ԹԻՎ |         ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ              |   ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏ   |

|_____|___________________________________________|_____________________|

|  1. | Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի          |                     |

|     | դատարանում և  մարզային դատախազությունում  | հուլիսի 19 -        |

|     | ուսումնասիրությունների կատարում           | օգոստոսի 6          |

|_____|___________________________________________|_____________________|

|  2. | Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում և    |                     |

|     | մարզային դատախազությունում                | օգոստոսի 9 -        |

|     | ուսումնասիրությունների կատարում           | օգոստոսի 27         |

|_____|___________________________________________|_____________________|

|  3. | Երևան  քաղաքի Արաբկիր և  Քանաքեռ-Զեյթուն  |                     |

|     | համայնքների առաջին ատյանի դատարանում և    | օգոստոսի 30 -       |

|     | դատախազությունում ուսումնասիրությունների  | սեպտեմբերի 10       |

|     | կատարում                                  |                     |

|_____|___________________________________________|_____________________|

|  4. | Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանում |                     |

|     | և  մարզային դատախազությունում             | սեպտեմբերի 13 -     |

|     | ուսումնասիրությունների կատարում           | սեպտեմբերի 17       |

|_____|___________________________________________|_____________________|

|  5. | Թիվ 3 կայազորի զինվորական                 |                     |

|     | դատախազությունում ուսումնասիրությունների  | սեպտեմբերի 20 -     |

|     | կատարում                                  | սեպտեմբերի 24       |

|_____|___________________________________________|_____________________|

|  6. | Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում   |                     |

|     | և  մարզային դատախազությունում             | սեպտեմբերի 27 -     |

|     | ուսումնասիրությունների կատարում           | հոկտեմբերի 25       |

|_____|___________________________________________|_____________________|

|  7. | Երևան  քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի   |                     |

|     | առաջին ատյանի դատարանում և                | հոկտեմբերի 18 -     |

|     | դատախազությունում ուսումնասիրությունների  | հոկտեմբերի 29       |

|     | կատարում                                  |                     |

|_____|___________________________________________|_____________________|

|  8. | Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում   |                     |

|     | և  մարզային դատախազությունում             | նոյեմբերի  1 -      |

|     | ուսումնասիրությունների կատարում           | նոյեմբերի  12       |

|_____|___________________________________________|_____________________|

|  9. | Երևան  քաղաքի Էրեբունի և  Նուբարաշեն      |                     |

|     | համայնքների առաջին ատյանի դատարանում և    | նոյեմբերի 15 -      |

|     | դատախազությունում ուսումնասիրությունների  | նոյեմբերի 26        |

|     | կատարում                                  |                     |

|_____|___________________________________________|_____________________|

| 10. | Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում| նոյեմբերի 29 -      |

|     | ուսումնասիրությունների կատարում           | դեկտեմբերի 10       |

._______________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ՆԿ-317

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՄԲ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ-ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Արդարադատության խորհրդի աշխատակազմի 1999 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության դատական և դատախազական մարմինների 1999 թվականի առաջին կիսամյակի գործունեության ուսումնասիրությունները կատարել տեղերում:

 

2. Հանրապետության դատարաններում և դատախազություններում ուսումնասիրել հետևյալ հարցերը.

- քրեական և քաղաքացիական գործերի նախապատրաստումը դատական քննությանը.

- քրեական և քաղաքացիական գործերով դատավարական ժամկետների պահպանման վիճակը.

- քրեական և քաղաքացիական գործերով դատավարական փաստաթղթերի (որոշում, վճիռ, դատավճիռ, դատական նիստի արձանագրություն) համապատասխանությունը դատավարական նորմերով նախատեսված կարգին.

- քրեական և քաղաքացիական գործերի կասեցման, կարճման, հայցն առանց քննության թողնելու վիճակը.

- իրեղեն ապացույցների պահպանման և տնօրինման վիճակը.

- նախաքննության և դատաքննության փուլում պատճառված նյութական վնասի վերականգնման և հայցի ապահովման վիճակը.

- դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության հայցերի հարուցման պրակտիկան.

- դատարաններում անչափահասների վերաբերյալ քրեական գործերով դատավարական նորմերի կիրառման վիճակը.

- պատժի նշանակման ընդհանուր սկզբունքների կիրառման վիճակը:

3. Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփող տեղեկանքները մեկշաբաթյա ժամկետում տրամադրել համապատասխան դատավորներին և դատախազներին, որոնց վերաբերյալ վերջիններս մեկշաբաթյա ժամկետում կարող են ներկայացնել իրենց կարծիքը:

4. Ուսումնասիրությունների արդյունքները և կարծիքները յուրաքանչյուր ամիս ներկայացնել արդարադատության խորհրդի նախագահին, փոխնախագահներին և անդամներին:

5. Ուսումնասիրությունների արդյունքները եռամսյակը մեկ անգամ քննարկել արդարադատության խորհրդի նիստում:

 

 

pin
ՀՀ Նախագահ
12.07.1999
N ՆԿ-317
Կարգադրություն