Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎ ...

 

 

320.0002.200214

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        02            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32014090

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

16 հունվարի 2014 թվականի N 2-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 8-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2005 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոնները հաստատելու մասին» N 102-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոններ»-ում (այսուհետ` Կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

i

1) կանոնների 5-րդ կետը «Օդանավերի նախաթռիչքային զննումն իրականացվում է» բառերից հետո լրացնել «օդանավ ուղեբեռների ու բեռների բարձումից և ուղևորների նստեցումից առաջ,» բառերը.

2) կանոնների 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«6. Օդանավերի նախաթռիչքային զննումն իրականացվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանումների աշխատակիցների (մեկ կամ երկու) կողմից, անհրաժեշտության դեպքում զննման գործընթացին ներգրավելով օդանավի անձնակազմի անդամների և օդանավ շահագործողի ինժեներատեխնիկական ծառայության աշխատակիցներին, սույն հրամանի թիվ 1 Հավելվածով սահմանված ցանկով:».

i

3) կանոնների 7-րդ կետի «ավիացիոն-ինժեներական» բառերը փոխարինել «ինժեներատեխնիկական» բառերով.

4) կանոնների 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«9. Օդանավերի նախաթռիչքային զննումից հետո օդանավի զննման գործընթաց իրականացրած ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատակցի, զննմանը մասնակցած անձնակազմի և ինժեներատեխնիկական ծառայության անդամները լրացնում են սույն հրամանի թիվ 2 Հավելվածով սահմանված արձանագրությունը երկու օրինակից, որի մեկ օրինակը պահվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում, երկրորդը` օդանավ շահագործողի օդանավակայանային ներկայացուցչի մոտ և պահվում է 24 ժամ: Օդանավի զննման գործընթացի մասնակիցները զննման արդյունքների մասին զեկուցում են օդանավի հրամանատարին:».

i

5) կանոնների 13-րդ կետում «շահագործողի ավիացիոն-ինժեներական» բառերը փոխարինել «օդանավ շահագործողի ինժեներատեխնիկական» բառերով.

i

6) Կանոնների Հավելված 1-ի «ՈՒղևորային սրահների վերազննման թիվ 10 գոտի» բաժնի 2-րդ պարբերությունում «փրկարար բաճկոնները» բառերը փոխարինել «ուղևորային սրահի նստատեղերի տակ գտնվող փրկարար բաճկոնների առնվազն 10 տոկոսը» բառերով.

7) Կանոնների Հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ.

 

i

«Հավելված 2

ՀՀ քաղաքացիական ավիացիայի

օդանավի հատուկ զննման

կանոնների

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՕԴԱՆԱՎԻ ՆԱԽԱԹՌԻՉՔԱՅԻՆ ԶՆՆՄԱՆ

 

    Օդանավակայան___________________           «__»______________20__ թ.

 

._____________________________________________________________.

|N/N|Օդանավի զննման/վերազննման գոտիները|Կատարողի/ների պաշտոնը,|

|   |                                  |անուն-ազգանունները և  |

|   |                                  |ստորագրությունները    |

|___|__________________________________|______________________|

|1. |Ֆյուզելաժ                         |                      |

|___|__________________________________|______________________|

|2. |Շարժիչներ`                        |                      |

|   |ա/ առաջին                         |                      |

|   |բ/ երկրորդ                        |                      |

|   |գ/ երրորդ                         |                      |

|___|__________________________________|______________________|

|3. |Կիսաթև`                           |                      |

|   |ա/ ձախ                            |                      |

|   |բ/ աջ                             |                      |

|___|__________________________________|______________________|

|4. |Պոչաթևեր                          |                      |

|___|__________________________________|______________________|

|5. |Բեռնային խցիկներ`                 |                      |

|   |ա/ առաջին                         |                      |

|   |բ/ երկրորդ                        |                      |

|___|__________________________________|______________________|

|6. |Հետնամասի տեխնիկական բաժանմունք   |                      |

|___|__________________________________|______________________|

|7. |Անձնակազմի խցիկ                   |                      |

|___|__________________________________|______________________|

|8. |Օդանավի նախասրահ`                 |                      |

|   |ա/ առաջին                         |                      |

|   |բ/ հետին                          |                      |

|___|__________________________________|______________________|

|9. |Անձնակազմի հանդերձապահարան        |                      |

|___|__________________________________|______________________|

|10.|ՈՒղևորային  սրահ`                 |                      |

|   |ա/ առաջին                         |                      |

|   |բ/ երկրորդ                        |                      |

|___|__________________________________|______________________|

|11.|Խոհանոց                           |                      |

|___|__________________________________|______________________|

|12.|Զուգարաններ`                      |                      |

|   |ա/ առաջին                         |                      |

|   |բ/ երկրորդ                        |                      |

|___|__________________________________|______________________|

|13.|Զուգարանների նախասրահ`            |                      |

|   |ա/ առաջին                         |                      |

|   |բ/ երկրորդ                        |                      |

._____________________________________________________________.

 

_____________________________________________________ զննման ընթացքում

(նշել չվերթը և օդանավի տիպը)

 

փոխադրման համար արգելված առարկաներ (զենք, ռազմամթերք, պայթուցիկ, ռադիոակտիվ, թունավոր, դյուրավառ նյութեր և հեղուկներ) չեն հայտնաբերվել:

 

Ավիացիոն անվտանգության ծառայության տեսուչ ________________________

(անուն, ազգանուն, պաշտոն)

 

Մասնակիցներ` _____________________________________________________

(անուն, ազգանուն, պաշտոն)

__________________________________________________________________

                        (անուն, ազգանուն, պաշտոն)

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
16.01.2014
N 2-Ն
Հրաման