Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ, ՄՐՑ ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.03.2014  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.0241.170314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2014 թվականի 241-Ն

 

i

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ, ՄՐՑԱՇԱՐԵՐԻ, ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ, ՄՐՑԱՇԱՐԵՐԸ, ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների չափորոշիչները` համաձայն N 1 հավելվածի.

2) հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները ճանաչելու և երաշխավորելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի մարտի 6-ի

N 241-Ն որոշման

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ, ՄՐՑԱՇԱՐԵՐԻ, ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ

 

1. Հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները` հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների բացահայտմանը, գնահատմանն ու զարգացմանն ուղղված, տարբեր բովանդակությամբ, մեկ կամ մի քանի փուլով կազմակերպվող միջոցառումներ են:

2. Հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների չափորոշիչներն են`

1) վերջին 3 տարվա ընթացքում հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առնվազն 10000 և ավելի սովորողների մասնակցություն` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքից.

2) հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների ծրագրային բովանդակության` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված` հանրակրթության պետական չափորոշչին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված` առարկայական չափորոշիչներին համապատասխանություն.

3) կրթական միջավայրի` անհրաժեշտ ուսումնաօժանդակ նյութերով, խրախուսման միջոցներով ապահովում:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի մարտի 6-ի

N 241-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ, ՄՐՑԱՇԱՐԵՐԸ, ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ

 

1. Հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթներ, մրցաշարեր, օլիմպիադաներ (այսուհետ` մրցույթ, մրցաշար, օլիմպիադա) անցկացնող կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) դիմում է կրթության պետական կառավարման լիազորված մարմին (այսուհետ` նախարարություն)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 241-Ն որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետով սահմանված չափորոշիչներին համապատասխան ճանաչում և երաշխավորություն ստանալու համար:

2. Կազմակերպությունը մրցույթի, մրցաշարի, օլիմպիադայի անցկացումից առնվազն մեկ ամիս առաջ դիմում է նախարարություն և ներկայացնում`

1) մրցույթի, մրցաշարի, օլիմպիադայի ծրագիրը, որում ներկայացված են մրցույթի, մրցաշարի, օլիմպիադայի բովանդակությունը, նպատակները, իրականացման սկզբունքները, ակնկալվող արդյունքը.

2) մրցույթի, մրցաշարի, օլիմպիադայի կազմակերպման պայմանները, ժամանակացույցը, կանոնները (կանոնադրությունը).

3) մրցույթի, մրցաշարի, օլիմպիադայի` նախորդ երեք տարվա մասնակիցների թվի մասին տեղեկատվություն.

4) մրցույթի, մրցաշարի, օլիմպիադայի անցկացման ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև նախորդ երեք տարվա մրցույթի, մրցաշարի, օլիմպիադայի ավարտական և ամփոփիչ փուլից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծախսերը հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթերի մասին ամփոփ տեղեկանք:

3. Նախարարությունը դիմումը քննության է առնում մեկամսյա ժամկետում:

4. Որոշման 1-ին կետով սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում մրցույթը, մրցաշարը, օլիմպիադան ճանաչվում և երաշխավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով, որի մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է կազմակերպությանը:

5. Որոշման 1-ին կետով սահմանված չափորոշիչներին անհամապատասխանության դեպքում նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում` մերժման մասին տեղեկացնում է կազմակերպությանը` պատճառաբանված հիմնավորմամբ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.03.2014
N 241-Ն
Որոշում