040.0247.170314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 մարտի 2014 թվականի 247-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված և կոնցեսիոն կառավարման պայմանագրով «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանն օգտագործման իրավունքով հանձնված «Զվարթնոց» օդանավակայանի 22 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, հանել կոնցեսիոնի ակտիվների կազմից և ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Հարություն Լուկաշի Հակոբյանին (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Էջմիածնի շրջան, գյուղ Նորակերտ, անձնագիր` AE05525663, տրված` 057-ի կողմից` 17.03.2000 թ.) (այսուհետ` գնորդ):
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2014 թվականի հունվարի 10-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` 3 690 000 դրամ,
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 3690000 դրամ,
3) որ օտարման ենթակա տրանսպորտային միջոցների տեղափոխման ծախսերը ենթակա են իրականացման` գնորդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գումարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի արժեքը վճարել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի մարտի 13-ի
N 247-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ` ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ 22 ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
._________________________________________________________________.
|NN |Տրանսպորտային միջոցի |Պետհամարա- |Թողարկման|Գույքի գնահատված|
|ը/կ|անվանումը |նիշը |տարեթիվը |արժեքը (դրամ) |
|___|______________________|___________|_________|________________|
|1. |ՈՒԱԶ-3303 |428 SL 65 |1988 թ. |120000 |
|___|______________________|___________|_________|________________|
|2. |ՎԱԶ-2105 | - |1996 թ. |130000 |
|___|______________________|___________|_________|________________|
|3. |ԿՕ-413 |409 SL 65 |1993 թ. |230000 |
|___|______________________|___________|_________|________________|
|4. |ԿՕ-413 |254 SL 65 |1990 թ. |200000 |
|___|______________________|___________|_________|________________|
|5. |ՊԱԶ-672 | - |1983 թ. |20000 |
|___|______________________|___________|_________|________________|
|6. |Հոնդաի (միկրոավտոբուս)|641 SL 65 |1995 թ. |400000 |
|___|______________________|___________|_________|________________|
|7. |Ա/բեռնիչ | |1990 թ. |120000 |
|___|______________________|___________|_________|________________|
|8. |Կոմբայն «Ե-302» | |1988 թ. |80000 |
|___|______________________|___________|_________|________________|
|9. |ՏԶ-22 | |1988 թ. |150000 |
|___|______________________|___________|_________|________________|
|10.|ՏԶ-22 | |1990 թ. |150000 |
|___|______________________|___________|_________|________________|
|11.|ՈՒԱԶ-315201 |399 SL 65 |1987 թ. |10000 |
|___|______________________|___________|_________|________________|
|12.|ԳԱԶ-5502 |45-34 |1984 թ. |15000 |
|___|______________________|___________|_________|________________|
|13.|ԿՕ-203 (ձյունաբեռնիչ) | |1978 թ. |60000 |
|___|______________________|___________|_________|________________|
|14.|Հոնդաի Սոնետ |040 SU 65 |1998 թ. |500000 |
|___|______________________|___________|_________|________________|
|15.|Իկարուս-255 |362 SL 65 |1980 թ. |35000 |
|___|______________________|___________|_________|________________|
|16.|ԿԱՎԶ-3270 |394 SL 65 |1990 թ. |180000 |
|___|______________________|___________|_________|________________|
|17.|ՎԱԶ-2105 | |1996 թ. |10000 |
|___|______________________|___________|_________|________________|
|18.|ՊԱԶ-3205 |248 SL 67 |1992 թ. |30000 |
|___|______________________|___________|_________|________________|
|19.|ԼԱԶ-699 P |391 SL 65 |1991 թ. |35000 |
|___|______________________|___________|_________|________________|
|20.|ԼԱԶ-699 P |377 SL 65 |1987 թ. |35000 |
|___|______________________|___________|_________|________________|
|21.|ԿԱՄԱԶ-ԿՍ |478 SL 65 |1987 թ. |1150000 |
|___|______________________|___________|_________|________________|
|22.|ԿԱՄԱԶ-35511 |440 SL 65 |1990 թ. |30000 |
|________________________________________________|________________|
|Ընդամենը |3 690 000 |
._________________________________________________________________.