041.0191.170314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 մարտի 2014 թվականի N 191-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով և Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում գործող առողջապահական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված առաջարկությունների մշակման նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարին` միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքներին աջակցելու նպատակով, ըստ անհրաժեշտության, ներգրավել նաև Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ներկայացուցիչներին:
3. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ուսումնասիրել գյուղական բնակավայրերում գործող առողջապահական կազմակերպությունները բաժնետիրական ընկերություններից պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպելու հետ կապված հարցերը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել այդ գործընթացների իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2014 թվականի մարտի 17-ի
N 191-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Հ. Գալստյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության
աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման
վարչության պետ (միջգերատեսչական աշխատանքային
խմբի ղեկավար)
Հ. Սարգսյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության փորձագետ
Ս. Ծատուրյան - ՀՀ առողջապահության նախարարության պետական
առողջապահական գործակալության պետ
Ի. Աբգարյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության պետ
Ա. Բարսեղյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
օրենսդրության վերլուծության և կատարելագործման
վարչության իրավական ակտերի վերլուծության բաժնի
պետ
Ա. Մելիք-Իսրաելյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
կառավարման վարչության աշխատակազմի պետական
բաժնեմասի կառավարման վարչության պետ