041.0192.170314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
17 մարտի 2014 թվականի N 192-Ա
 
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 24-ի N 134-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված գործառույթի իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև 2014 թվականի մարտի 20-ը հաստատել ոլորտում գործող գերատեսչությունների ու կազմակերպությունների գործառույթների, տեղեկատվական հոսքերի, դերերի ու պատասխանատվությունների ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տեխնիկական բնութագիրը և մինչև 2014 թվականի նոյեմբերի 30-ը իրականացնել տեխնիկական բնութագրին համապատասխան ուսումնասիրության արդյունքներով պայմանավորված միջոցառումներ:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2014 թվականի մարտի 17-ի
N 192-Ա որոշման
 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
 
     Վ. Տերտերյան       - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ 
                          (աշխատանքային խմբի ղեկավար)
 
     Ս. Պապյան          - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
 
     Լ. Հունանյան       - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
 
     Գ. Խաչատրյան       - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային 
                          տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ
 
     Շ. Կիրակոսյան      - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող 
                          հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
 
     Կ. Արեյան          - Երևանի  քաղաքապետի առաջին տեղակալ 
                          (համաձայնությամբ)