Սեղմել Esc փակելու համար:
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԲԼԱԳՈԴԱՐՆՈՅԵԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԲԼԱԳՈԴԱՐՆՈՅԵԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱ ...

 

 

040.0467.190799

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» հուլիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 1999 թվականի թիվ 467

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԲԼԱԳՈԴԱՐՆՈՅԵԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Լոռու մարզի Բլագոդարնոյեի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 46275 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 19-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թվականի

հուլիսի 19-ի N 467 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի

կապված Լոռու մարզի Բլագոդարնոյեի գյուղական

համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության

նախապատրաստման և անցկացման հետ

 

________________________________________________________________

     NN                      Ծախսերը                       Գումարը

     ը/կ                                                    (դրամ)

________________________________________________________________

     1.  Աշխատանքային վարձատրության ֆոնդ                    30000

             այդ թվում

         տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,        30000

         նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ

 

     2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ         8400

     3.  Կապի ծառայության վճարներ                            1000

     4.  Տրանսպորտի ծառայության վճարներ                      5000

     5.  Գրասենյակային ծախսեր                                1000

________________________________________________________________

             ընդամենը                                       45000

 

         Ընտրական քվեաթերթիկի տպագրության ծախսեր              875

         (167 ընտրող + 167 x 0,05) x 5 դրամ

________________________________________________________________

             Ընդամենը                                       46275

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.07.1999
N 467
Որոշում