Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0193.180314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 2014 թվականի N 193-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Բնական գազի կալորիականությանն առնչվող խնդիրներն ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել աշխատանքային խմբի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված բնական գազի կալորիականությանն առնչվող խնդիրների ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ առաջարկություններ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2014 թվականի մարտի 18-ի

N 193-Ա որոշման

 

i

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Գ. Բադալյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային

                         խմբի ղեկավար)

 

    Գ. Պետրոսյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

    Յու. Այվազյան      - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                         աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետի

                         ժամանակավոր պաշտոնակատար

 

    Լ. Խալիկյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի

                         վերահսկողության պետական տեսչության պետ

 

    Վ. Սահակյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Չափագիտության

                         ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Բուդաղյան       - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

                         հանձնաժողովի աշխատակազմի զարգացման և մոնիթորինգի

                         վարչության պետ (համաձայնությամբ)

 

    Ա. Խզմալյան        - ՀՀ հանրային խորհրդի հարկային, տուրքային,

                         մաքսային, սակագնային, գույքի կառավարման

                         ենթահանձնաժողովի նախագահ, ՀՀ գույքային կառավարման

                         վարչության անձնակազմի կառավարման բաժնի

                         գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

 

    Ն. Մարտիրոսյան     - ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և  

                         բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ, «Միկա

                         ցեմենտ» գործարանի գործադիր տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Մ. Պողոսյան        - Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի

                         քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող,

                         քիմիական գիտությունների թեկնածու

                         (համաձայնությամբ)

 

    Վ. Սահակյան        - Հայաստանի արդյունաբերողների և  գործարարների

                         (գործատուների) միության անդամ, «Սահակյան Սմարթ

                         Սիստեմ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Վ. Սաֆարյան        - Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Պողոսյան        - Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Մ. Արիստակեսյան    - «ՀՀ սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի փոխնախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Կ. Չիլինգարյան     - «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ

                         (համաձայնությամբ)

 

Է. Տեր-Ստեփանյան  - «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի ֆիզիկաքիմիական չափումների

լաբորատորիայի վարիչ (համաձայնությամբ)

 

(կազմը փոփ. 19.05.14 թիվ 454-Ա, 23.02.15 թիվ 137-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.03.2014
N 193-Ա
Որոշում