Սեղմել Esc փակելու համար:
«ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ-100», «ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ-100», «ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆ-100», «ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ-400» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵ ...

 

 

050.0045.140314

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        03            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014134

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 փետրվարի 2014 թվականի թիվ 45-Ն

 

«ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ-100», «ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆ-100», «ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ-400» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2014 թվականի ապրիլի 26-ից շրջանառության մեջ դնել «Հովհաննես Շիրազ-100», «Էդուարդ Իսաբեկյան-100» և «Ոսկան Երևանցի-400» հուշադրամները:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունը, որոնք հուշադրամների էսքիզների հետ մեկտեղ ներկայացված են Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի փետրվարի 25-ի

թիվ 45-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ-100» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Մեծ Մասիսը, Հովհաննես Շիրազի ստորագրությունը և նրա «Կտակ» բանաստեղծությունից տողեր: Ներքևում` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 2014» և «10000 դրամ» մակագրություններն են:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հովհաննես Շիրազի դիմաքանդակը, ձախ կողմում եզրագծով «ՇԻՐԱԶ 1914 1984» մակագրություններն են:

 

Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը        10 000 դրամ

    Մետաղը և  հարգը         ոսկի, 9000

    Տրամագիծը               22,0 մմ

    Քաշը                    8,6 գ

    Որակը                   պրուֆ

    Դրամաշուրթը             ատամնավոր

    Տպաքանակը               500 հատ

 

Էսքիզների հեղինակներ` Հարություն Սամուելյան (դիմերես),

Էդուարդ Կուրղինյան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

«ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ-100» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ ______________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում:

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ-400» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ

 

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Ոսկան Երևանցու ծննդյան 400-ամյակին նվիրված հուշադրամ:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են «Շարակնոցից» մի էջ և հայերեն լեզվով առաջին «Աստվածաշունչը» արծաթյա կազմով: «Աստվածաշնչից» վերև` թողարկման տարեթիվն է` «2014»: Ներքևում` անվանական արժեքն է` «1000 ԴՐԱՄ», իսկ շրջագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը:

 

Հուշադրամի դարձերեսի ձախ մասում պատկերված է Ոսկան Երևանցին` Երվանդ Քոչարի գրաֆիկական աշխատանքը, իսկ աջում` «ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ 400 ամյակ» և «VOSKAN YEREVANTSI» մակագրությունները:

 

Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը        1000 դրամ

    Մետաղը և  հարգը         արծաթ, 9250

    Տրամագիծը               40,0 մմ

    Քաշը                    33,6 գ

    Որակը                   պրուֆ

    Դրամաշուրթը             ատամնավոր

    Տպաքանակը               500 հատ

 

Էսքիզների հեղինակ` Վարդան Վարդանյան:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

«ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ-400» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ ______________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում:

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆ-100» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ

 

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է «Պատանի Դավիթը» կտավից դրվագ, ներքևում` անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ», իսկ աջ եզրագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2014» մակագրությունը:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Էդուարդ Իսաբեկյանի ինքնադիմանկարը, ներկապնակի ներկեր, իսկ ներքևում` «Eduard Isabekyan», «1914-2007 Էդուարդ Իսաբեկյան» մակագրություններն են:

 

Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը        100 դրամ

    Մետաղը և  հարգը         արծաթ, 9250

    Քաշը                    28,28 գ

    Չափը                    28,0x40,0 մմ

    Որակը                   լավացված

    Դրամաշուրթը             հարթ

    Տպաքանակը               500 հատ

 

Էսքիզների հեղինակ` Հարություն Սամուելյան:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

«ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆ-100» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ ______________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
25.02.2014
N 45-Ն
Որոշում