Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0474.200799

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» հուլիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 1999 թվականի թիվ 474

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» պետական փակ բաժնետիրական ընկերության Իջևանի N 19 ռազմականացված բաժանմունքի շենքը` կից շինություններով, 4336,8 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված օբյեկտի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Տավուշի մարզպետին` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի, շինությունների ու անհրաժեշտ հողատարածքի սահմանների ճշտման և սահմանված կարգով ձևակերպման աշխատանքների կատարումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 20-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.07.1999
N 474
Որոշում