041.0223.260314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 մարտի 2014 թվականի N 223-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու և ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային երկրորդ զեկույցը նախապատրաստելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2014 թվականի մարտի 26-ի
N 223-Ա որոշման
i
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՄԱԿ-Ի ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԶԵԿՈՒՅՑԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Կ. Սուջյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության մարդու
իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ
(միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
Ս. Քրմոյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
ղեկավար
Մ. Հակոբյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
միջազգային իրավական հարաբերությունների վարչության
պետ
Ռ. Ստեփանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի
վարչության պետ
Լ. Դոխիկյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի միջազգային համագործակցության և
զարգացման ծրագրերի վարչության միջազգային
համագործակցության բաժնի պետ, վարչության պետի
տեղակալ
Պ. Աղաբաբյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն
պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի
բաժնի պետ
Հ. Ղազարյան - ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության
խորհրդատու (համաձայնությամբ)
Ն. Մանանդյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
իրավաբանական վարչության պետի տեղակալ
Ա. Հարությունյան - ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների
պաշտպանության և հանրային հարցերի մշտական
հանձնաժողովի փորձագետ (համաձայնությամբ)
Դ. Միքայելյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային
փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի
փորձագետ
Ն. Հարությունյան - ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական
կապերի բաժնի պետ (համաձայնությամբ)
Դ. Մարգարյան - ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային
հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական և
լիցենզավորման վարչության պետ (համաձայնությամբ)
Հ. Հարությունյան - ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական
վարչության մասնագետ (համաձայնությամբ)
(կազմը փոփ. 11.04.14 թիվ 302-Ա որոշում)