Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0475.210799

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» հուլիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 1999 թվականի թիվ 475

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի ոսկերչական գործարան» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Երևանի Մ. Խորենացու փողոցի N 16 հուշարձան շենքը (նախկին Սպանդարյանի շրջխորհրդի) և այն հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Երևանի քաղաքապետին` մեկշաբաթյա ժամկետում`

ա) ապահովել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

բ) ճշտել նշված շենքի տակ գտնվող ու դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանները և կատարել համապատասխան ձևակերպում:

    3. Թույլատրել Երևանի  քաղաքապետին Հայաստանի Հանրապետության                §

i

օրենսդրությամբ սահմանված կարգով «Ռենկո» ֆիրմային (Իտալիա) օտարել Երևանի Մովսես Խորենացու փողոցի N 16 հուշարձան շենքը` վաճառքի գինը սահմանելով 400.0 հազ. ԱՄՆ-ի դոլար, և օտարումից ստացված միջոցներն ուղղել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Երևանի քաղաքապետարանի նախորդ տարիների պարտքերի մարմանը:

(3-րդ կետը խմբ. 21.01.00 թիվ 23 որոշում)

4. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում «Ռենկո» ֆիրմայի հետ սահմանված կարգով կնքել առք ու վաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով`

ա) նշված շենքի շինարարական աշխատանքների հետ կապված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման ժամկետը 3 ամիս, իսկ այդ փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքների կատարման ժամկետը` 10 ամիս.

բ) նշված շենքի շինարարական աշխատանքների հետ կապված 4-5 մլն ԱՄՆ-ի դոլարի ներդրում:

5. Նշված հուշարձան շենքի վերակառուցման նախագծային և շինարարական աշխատանքներն իրականացնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, իսկ շենքի նպատակային օգտագործումը համապատասխանեցնել քաղաքի տվյալ պատմական միջավայրի պահանջներին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 21-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.1999
N 475
Որոշում