041.0427.150799
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 հուլիսի 1999 թվականի թիվ 427
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. 1999 թվականի հուլիսի 19-22-ը Մոսկվա գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Վ. Սարգսյանի, Շ. Կարամանուկյանի, Գ. Մարտիրոսյանի, Վ. Ղազարյանի, Տ. Հակոբյանի, Ա. Ավետիսյանի, Մ. Գեղագուլյանի և Հ. Համբարձումյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղման ծախսերի, իսկ պատվիրակության մյուս անդամների Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հայտի հիման վրա կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 1999 թվականի հուլիսի 19-ին Երևան - Մոսկվա, իսկ հուլիսի 22-ին` Մոսկվա - Կիև և Կիև - Երևան երթուղիներով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը ծառայության ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:
Հավելված
ՀՀ վարչապետի 1999 թ.
հուլիսի 15-ի N 427 որոշման
ԿԱԶՄ
1999 թվականի հուլիսի 19-22-ը Մոսկվա գործուղել
Հայաստանի Հանրապետության կառավարական
պատվիրակության
Վ. Սարգսյան - ՀՀ վարչապետ
Գ. Շահբազյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
(18 - 22.07.1999 թ.)
Շ. Կարամանուկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
նախարար (18 - 22.07.1999 թ.)
Դ. Զադոյան - ՀՀ էներգետիկայի նախարար
(18 - 22.07.1999 թ.)
Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
(18 - 22.07.1999 թ.)
Ե. Զախարյան - ՀՀ տրանսպորտի նախարար
Վ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարար
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների նախարար
Վ. Ղազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին
կապերի վարչության պետ
Տ. Հակոբյան - ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի և
հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Ա. Ավետիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին
կապերի վարչության պետի տեղակալ
Հ. Ավետիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի
կառավարիչ
Ա. Հակոբյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արարողակարգի
ծառայության առաջատար մասնագետ
Մ. Գեղագուլյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության
ղեկավար
Հ. Համբարձումյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության
աշխատակից
Ա. Ղարագյոզյան - ՀՀ կառավարության «Տնտեսական
բարեփոխումների վերլուծական - տեղեկատվական
կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակից
Ռ. Դավթյան - ՀՀ կառավարության «Տնտեսական
բարեփոխումների վերլուծական - տեղեկատվական
կենտրոն» ՓԲԸ-ի օպերատոր
Մ. Բաղդասարյան - Արմենպրեսի ֆոտոթղթակից
Ռ. Մամիկոնյան - Հայաստանի ազգային հեռուստատեսության
«Հայլուր» ծրագրի մեկնաբան
Ռ. Մավիսակալյան - «Արմենիա TV» հեռուստաընկերության մեկնաբան
Մ. Բարսյան - «Արմենիա TV» հեռուստաընկերության օպերատոր
Ա. Երկանյան - «Նովոյե վրեմյա» օրաթերթի մեկնաբան
Ա. Գալոյան - «Առավոտ» օրաթերթի լրագրող
Ա. Բաբայան - «Ազգ» օրաթերթի լրագրող
Ա. Մելքումյան - «Սնարք» լրատվական գործակալության մեկնաբան